Զոհրաբ Ղասաբյան
Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմությանԱկնարկներ բուլղարահայ համայնքի պատմության
Զոհրաբ Ղասաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1919 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 9, 2006 (87 տարեկանում) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Զոհրաբ Մարկոսի Ղասաբյան (1919, հունվարի 19, Կոստանդնուպոլիս- 2006, մարտի 9, Երևան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1985)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհրաբ Ղասաբյանը ծնվել է 1919 թվականին Կոստանդնուպոլսում: 1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Բուլղարիայում[1]: 1940 թվականին ավարտել է Պլովդիվի պետական արդյունաբերական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը: Երկրորդ աշխարհամարտում (1939-1945) պարտիզաններին աջակցելու համար 1941 թվականին 17 ընկերների հետ կալանավորվել է, դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ 1944 թվականի օգոստոսին ազատվելով բանտից՝ կռվել է 3-րդ ուկրաինական ռազմաճակատում։
1946 թվականին հայրենադարձել է։ 1953-1956 թթ. գործակցել է ՀԽՍՀ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ 1964-1970 թթ. կնոջ՝ Ա.Գ. Քեդիյանի հետ արտասահմանում վարել է ընդհատակյա հետախուզական աշխատանք։ 1971-2006 թթ. Զոհրաբ Ղասաբյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1981-1998 թթ.՝ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնի վարիչ, ապա՝ թեմատիկ խմբի ղեկավար, առաջատար գիտաշխարտող, միաժամանակ 1997-2004 թթ. դասախոսել է ԵՊԼՀ-ում, 2002-2005 թթ.՝ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան գլխավոր խորհրդական։
Աշխատությունները վերաբերում են հայկական գաղթավայրերի, մասնավորապես Բուլղարիայի հայ համայնքի պատմությանը։ Հայաստան-Բուլղարիա մշակութային կապերի ընկերության փոխնախագահ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ-բուլղարական բարեկամության պատմությունից, Ե., 1976[3]:
- Բուլղարիայի հայ համայնքի պատմության ուրվագծեր (1896-1970), Ե., 1986:
- Կրակոտ և անտեսանելի ճակատում (հուշեր անցյալից), Ե., 2005:
- Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմության, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1986 - 304 էջ[4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ghazaryan Mikayel։ «զոհրաբ ղասաբյան :: People Museum of Repatriation»։ www.hayrenadardz.org։ Վերցված է 2018-03-04
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ԵՊՀ գրադարան քարտարան, Ղասաբյան, Զոհրաբ Մարկոսի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ Վերցված է 2018-03-04
- ↑ Ղասաբյան Զոհրաբ Մարկոսի (1986)։ Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմության: (1896-1970) (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ
- ↑ Paris Bibliothèque de l'Église apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ղասաբյան , Զոհրաբ Մարկոսի»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-03-04