Զոի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոի Սմիթ
անգլ.՝ Zoe Smith
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1994(1994-04-26) (29 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունTownley Grammar School?
Մասնագիտությունծանրամարտիկ
 Zoe Smith Վիքիպահեստում

Զոի Սմիթ (անգլ.՝ Zoe Smith, ապրիլի 26, 1994(1994-04-26), Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ծանրորդուհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, 2012 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին դարձել է պատանիների աշխարհի փոխչեմպիոն։ Հանդես է եկել մինչև 63 կգ քաշային կարգում՝ երկամարտի 201 կգ արդյունքով։

Մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներին։ Հանդես է եկել մինչև 58 կգ քաշային կարգում, զբաղեցրել է վերջնական 10-րդ տեղը՝ 211 կգ երկու վարժությունների հանրագումարով։

2014 թվականին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 58 կգ քաշային կարգում նվաճել է իր առաջին բրոնզե մեդալը՝ երկու վարժությունների արդյունքում վերջնական արդյունքը սահմանելով 204 կգ։

2015 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը։

2016 թվականին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել Է ամփոփիչ չորրորդ տեղը՝ երկու վարժությունների արդյունքում սահմանելով 215 կգ արդյունք։

2018 թվականին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 64 կգ քաշային կարգում նա զբաղեցրել Է ամփոփիչ 17-րդ տեղը, ծանրաձողի քաշը երկու վարժությունների հանրագումարով հավասար էր 215 կգ-ի։

2019 թվականի Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում բրիտանացի մարզուհին երկու վարժությունների արդյունքում երկրորդ անգամ դարձել է բրոնզե մեդալակիր՝ հասցնելով գրանցել 224 կգ արդյունք։ Նա հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ (128 կգ)[1]։

2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 64 կգ քաշային կարգում նա նվաճել է բրոնզե մեդալ՝ 214 կգ արդյունքով՝ երկու վարժությունների արդյունքում։ Հրում վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 58 կգ 2014 Թել Ավիվ, Իսրայել 90,0 114,0 204,0
 Բրոնզ մինչև 64 կգ 2019 Բաթում, Վրաստան 96,0 128,0 228,0
 Բրոնզ մինչև 64 կգ 2023 Երևան, Հայաստան 93,0 121,0 214,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Болгарин Андреев выиграл золото ЧЕ по тяжёлой атлетике в весе до 73 кг» (ռուսերեն). www.championat.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոի Սմիթ» հոդվածին։