Զնամենսկի եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Սալուցկու՝ «Զնամենսկի եղբայրներ» վավերագրության կազմը

Սերաֆիմ Իվանովիչ Զնամենսկի (ռուս.՝ Серафим Иванович Знаменский, 1905-1942) և Գեորգի Իվանովիչ Զնամենսկի (ռուս.՝ Георгий Иванович Знаменский, 1902-1946), ռուս խորհրդային թեթև աթլետներ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ (1936), ԽՍՀՄ բազմակի չեմպիոններ և ռեկորդակիրներ (1930-1940) 1500-10000 մ վազքատարածություններում։

Մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին (Սերաֆիմը զոհվել է 1942 թվականին)։

«Յումանիտե»-ի խմբագրությունը 1946 թվականին սահմանել է Զնամենսկի եղբայրների անվան մրցանակ։ ԽՍՀՄ-ում սկսած 1958 թվականից, ամեն տարի անցկացվել են Զնամենսկի եղբայրների հիշատակին նվիրված միջազգային մրցումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697