Զյումեր Բյուտյուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Զյումեր Բյուտյուկի
Zymer Bytyqi.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1996(1996-09-14) (23 տարեկան) կամ սեպտեմբերի 11, 1996(1996-09-11)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Սնիտ-Տրյոյդեն, Բելգիա
Հասակ 176 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Վիկինգ
Համար 11
Պատանեկան կարիերա
2010-2011 Նորվեգիա Սանես Ուլֆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 Նորվեգիա Սանես Ուլֆ 5 (0)
2013-2014 Ավստրիա Ռեդ Բուլլ 0 (0)
2013-2014  Նորվեգիա Սանես Ուլֆ 22 (0)
2015-մ.հ. Նորվեգիա Վիկինգ 27 (4)
Ազգային հավաքական
2014-մ.հ. Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զյումեր Բյուտյուկի (ալբ․՝ Zymer Bytyqi, սեպտեմբերի 11, 1996 թվական, Սինտ-Տրյոյդեն, Բելգիա), կոսովացի ֆուտբոլիստ, Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքականի և նորվեգական «Վիկինգի» հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զյումերը ծնվել է Բելգիայում՝ կոսովական ալբանացիների ընտանիքում: Երկու տարեկան հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվում է Նորվեգիա[2][3]: Մինչև 10 տարեկանը Բյուտյուկին չի զբաղվել ֆուտբոլով: 10 տարեկան հասակում նա սկսում է մարզվել նորվեգական «Լուրայի» մանկապատանեկան թիմի հետ[4]: 2010 թվականին նա տեղափոխվում է «Սանես Ուլֆ»[5]: 2011 թվականին նա մարզվում էր թիմի հիմնական կազմի հետ, սակայն իր տարիքի պատճառով չէր կարողանում մասնակցել պաշտոնական հանդիպումների[6][7]: Վերջապես՝ 2012 թվականի մայիսի 28-ին Բյուտյուկին «Հյոուգեսունյի» դեմ խաղում[8], փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով հանդիպման 77-րդ րոպեին՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի առաջնությունում[9]: Նորամուտը Նորվեգիայի առաջնությունում նա կատարում է 15 տարեկան և 261 օրական հասակաում, ինչի հետևանքով անմիջապես դառնում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[10]: Այդ նույն տարվա օգոստոսին Բյուտյուկին պայմանագիր է կնքում ավստրիական «Ռեդ Բուլլի» հետ, որին միանում է 2013 թվականի հունվարին[11]: Տեղափոխությունից երկու ամիս անց նա վերադառնում է «Սանես Ուլֆ», որտեղ վերսկսում է հանդես գալ վարձավճարային իրավունքներով[12][13]:

2015 թվականի հունվարին Բյուտյուկին պայմանագիր է կնքում նորվեգական «Վիկինգի» հետ[12][14]: Նույն թվականի մայիսի 12-ին նա ավելի վստահ դարձնելով իր թիմի առավելությունը «Տրոմսյոի» դեմ տնային խաղում՝ հեղինակում է իր առաջին գոլը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[15]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 5-ին Զյումերը Հայիթիի ազգային հավաքականի դեմ խաղի 57-րդ րոպեին փոխարինելով Իլիր Ազեմիին՝ կատարում է իր նորամուտը Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[16][17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soccerway
  2. «Bytyqi: Do hiqja dorë nga Norvegjia për një ftesë nga ekipi A i Shqipërisë» (Albanian)։ Asport։ 5 May 2013։ Վերցված է 5 September 2012 
  3. Nilssen Stig, Fintland Ola (24 апреля 2012)։ «Sandnes Ulf selger stortalent»։ aftenbladet.no (норвежский) (Stavanger Aftenblad)։ Վերցված է 15 июня 2016 
  4. Jacobsen Øyvind (28 мая 2012)։ «"Karate-kid" ble tidenes yngste i eliteserien»։ vg.no (Norwegian)։ Verdens Gang։ Վերցված է 15 июня 2016 
  5. Larsen Jan-Erik (26 февраля 2012)։ «Bytyqi spås å bli en fremtidig Ulf-profil»։ aftenbladet.no (Norwegian) (Stavanger Aftenblad)։ Վերցված է 15 июня 2016 
  6. Larsen Morten Wiik (9 января 2012)։ «Zymer Bytyqi signerte med A-laget» (норвежский)։ Sandnes Ulf։ Վերցված է 15 июня 2016 
  7. «Tidenes yngste i Tippeligaen debuterte med målgivende» [Youngest ever in the Tippeliga made his debut with an assist] (Norwegian)։ TV2 (Norway)։ 13 April 2014։ Վերցված է 6 February 2015։ «Med sine 15 år og 118 dager passerte Ødegaard Sandnes Ulfs Zymer Bytyqi (15 år og 261 dager) som tidenes yngste.» 
  8. Bergh-Johnsen Jonas (3 August 2012)։ «Zymer Bytyqi tatt ut til landslagssamling – vil heller spille i Tippeligaen»։ tv2.no (Norwegian)։ TV 2 (Norway)։ Վերցված է 13 August 2012 
  9. «Sandnes Ulf 0:2 FK Haugesund» (անգլերեն)։ Վերցված է 15 июня 2016 
  10. Baardsen Christer (28 мая 2012)։ «Her blir Zymer Bytyqi (15) historisk: – Han er det største talentet jeg har spilt med»։ tv2.no (норвежский) (TV 2 (Norway))։ Վերցված է 15 июня 2016 
  11. Bergh-Johnsen Jonas, Nygård Stug (23 August 2012)։ «Sandnes Ulfs stortalent klar for Red Bull Salzburg»։ tv2.no (Norwegian)։ TV 2 (Norway)։ Վերցված է 15 October 2012 
  12. 12,0 12,1 Larsen Morten Wiik (12 October 2011)։ «Norsk 15-åring jaktes av engelske storklubber»։ nrk.no (Norwegian) (Norwegian Broadcasting Corporation)։ Վերցված է 28 May 2012 
  13. Aarre Ole (12 October 2011)։ «Bytyqi (15) på prøvespill i Newcastle» (Norwegian)։ sandnesposten.no։ Վերցված է 28 May 2012 
  14. Iversen Espen (25 May 2012)։ «15-åring kan få sjansen»։ rogalandsavis.no (Norwegian) (Rogalands Avis)։ Վերցված է 28 May 2012 
  15. «Viking Stavanger 3:1 Tromsö IL» (անգլերեն)։ Վերցված է 15 июня 2016 
  16. Hugsted Christian M. (28 May 2012)։ «Her blir han tidenes yngste Tippaliga-spiller»։ dagbladet.no (Norwegian) (Dagbladet)։ Վերցված է 28 May 2012 
  17. «05.03.2014 Kosovo 0:0 Haiti» (անգլերեն)։ Վերցված է 15 июня 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]