Զմրուխտե քաղաքի կախարդը։ Դեղին աղյուսով ճանապարհը
Զմրուխտե քաղաքի կախարդը։ Դեղին աղյուսով ճանապարհը ռուս.՝ Волшебник Изумрудного города | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ֆիլմ-հեքիաթ և ֆենթեզի ֆիլմ |
| Հիմք | The Wizard of the Emerald City? |
| Թվական | դեկտեմբերի 18, 2024 և հունվարի 1, 2025 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Igor Voloshin? |
| Դերակատարներ | Յուրի Կոլոկոլնիկով, Արթուր Վախա, Սվետլանա Խոդչենկովա, Vasilina Makovtseva?, Dmitry Chebotaryov?, Սերգեյ Եպիշև, Յանա Սեկստե, Եգոր Կորեշկով և Sofya Lebedeva? |
| Օպերատոր | Igor Voloshin? |
| Կինոընկերություն | CGF studio? և TriTe |
| Տևողություն | 104 րոպե |
| Բյուջե | 980 000 000 ₽ |
«Զմրուխտե քաղաքի կախարդը։ Դեղին աղյուսով ճանապարհը» (ռուս.՝ «Волшебник Изумрудного города»), ռեժիսոր Իգոր Վոլոշինի ռուսական ֆենտեզի ֆիլմ, Ալեքսանդր Վոլկովի համանուն հեքիաթի էկրանավորում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2025 թվականի հունվարի 1-ին։ Գլխավոր դերերում նկարահանվել են Եկատերինա Չերվովան, Յուրի Կոլոկոլնիկովը, Եվգենի Չումակը, Արթուր Վախան, Դմիտրի Չեբոտարյովը և Սվետլանա Խոդչենկովան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավոր մի քաղաքում ապրում է Էլլի անունով մի աղջիկ։ Մի անգամ, չար կախարդ Գինգեման մարդկությունը ոչնչացնելու նպատակով կախարդում է փոթորիկը, որը տանում է Էլլիին ու նրա շնիկ Տոտոշկային Ժևունների երկիրը։ Որպեսզի տուն վերադառնա, Էլլին իր ընկերներ Խրտվիլակի, Անագե Անտառահատի և Վախկոտ Առյուծի հետ դեղին աղյուսե ճանապարհով ուղևորվում է դեպի Զմրուխտե քաղաք՝ Կախարդի փնտրտունքներով, որը կիրականացներ նրանց նվիրական ցանկությունները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Եկատերինա Չերվովա | Էլլի Ջոնի և Աննայի դուստրը |
| Դենիս Վլասենկոմ (հնչյունավորում) | Տոտոշկա |
| Յուրի Կոլոկոլնիկով | Անագե Անտառահատ |
| Եվգենի Չումակ | Խրտվիլակ |
| Արթուր Վախա (հնչյունավորում) | Վախկոտ Առյուծ |
| Սվետլանա Խոդչենկովա[1] | Բաստինդա |
| Վասիլինա Մակովցևա | Գինգեմա |
| Դմիտրի Չեբոտարյով | Ուրֆին Ջյուս |
| Սերգեյ Եպիշև | Մարդակեր |
| Յանա Սեկստե (հնչյունավորում) | Դաշտային մկների թագուհի Ռամինա |
| Եգոր Կորեշկով | Ջոն Սմիթ |
| Սոֆյա Լեբեդյովա | Աննա Սմիթ |
| Ալեքսանդրա Բոգդանովա | Վալլինա |
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beats Bakery, Beautiful Morning
- Ռեգինա Պանինա, Փոթորիկ
Արտադրություն և պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զմրուխտե քաղաքի կախարդը» հեքիաթի նոր էկրանավորման ծրագրերը ի հայտ են եկել 2022 թվականի ապրիլից ոչ ուշ, երբ ֆիլմի խանագիծը ներկայացվեց ռուսական մշակույթի նախարարությանը[2]։ Ռեժիսոր դարձավ Իգոր Վոլոշինը, արտադրությամբ զբաղվում էր «Central Partnersh»՝ Պյոտոր Անուրովի «Кинослово» ընկերության հետ համագործակցությամբ։ Նախագիծն ստացավ պետական ֆինանսավորում[3]։ Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2023 թվականի հունիսին[4]։ Պրեմիերան նախատեսված էր 2024 թվականի դեկտեմբերի 24-ին[5], ավելի ուշ այն տեղափոխեցին 2025 թվականի հունվարի 1-ը[6]։
Ինչպես նաև ֆիլմում թրատամ վագրերը իրական սմիլոդոններ են, մինչդեռ գրքում նրանք մեծ չափերի ու երկար ատամներով սովորական վագրեր են։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երկրորդ՝ «Զմրուխտե քաղաքի կախարդը։ Չար վհուկը» անվանմանբ մասը կկայանա 2027 թվականի հունվարի 1-ին[7]։
Կարծիքներ և գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ռուսական մամուլում ստացել է տարաբնույթ կարծիքներ[8]։ «ԿինոՊոիսկ» հրատարակչության հեղինակները ֆիլմը զուսպ գովել են («Հին կամրջի վրա մարտական տեսարանի բարությամբ համալրված եզրափակիչը կարող է հուզել անգամ ամենաանզգամ հարնությանը»)[9], «Коммерсантъ» հրատարակչություններում թերահավատորեն է գնահատել ֆիլմը («Էկրանին մինյանց փոխարինում են գեղեցիկ տեսարանները, սակայն հերոսները մեկը մյուսին է խառնվում բացարձակապես մեքենայաբար»)[10], «Ֆանտաստիկայի աշխարհ»-ը ևս թերահավատորեն գնահատել ֆիլմը («Ֆիլմը ոչ այդքան բծախնդիր հանդիսատեսի համար է, որոնց բավական են միայն գեղեցիկ տեսարաններն ու բարի ուղերձը»)[11], ջախջախել են «Газета.ru» («Վոլոշինի ֆիլմն օրինաչափորեն բավական ձանձրալի է։ Իսկ եթե ավելի վատ, ապա՝ անհավանական հեղձուցիչ»)[12] և «КГ-Портал» հրատարակչություններում («Հետաքրքիր և արկածներով լի մանկական գիրքը կարողացել են վերջնամշակել այնպես, ինչպես Աստված՝ թռչող կապիկին»)[13]։ «Афиша» հրատարակչությունումֆիլմը համեմատել են մեկ այլ ռուսական՝ «Ֆինիստ․ Առաջին դյութազն» ֆենտեզի ֆիլմի հետ, որը թողարկվել է նույն ամսաթվին, և ընտրությունը կատարեցին ի օգուտ «Ֆինիստի»[14]։ Ե՛վ դրական, և՛ բացասական կարծիքներում ընդգծում էին հատուկ էֆեկտների բարձր որակը, այն փաստը, որ ֆիլմը նախատեսված է բացառապես երեխաների համար, և հաճախ քննադատում էին, որ ֆիլմում ներառվել է գրքի սյուժեի միայն մի մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алина Репина. «Много спецэффектов и компьютерной графики: на Северном Кавказе снимают «Волшебника Изумрудного города»» (ռուսերեն). // НТВ. Արխիվացված օրիգինալից 2024-01-24-ին. Վերցված է 2023-06-21-ին.
- ↑ «В 2024 году выйдет фильм по «Волшебнику Изумрудного города»». Мир фантастики. 2022-04-05. Արխիվացված օրիգինալից 2022-12-07-ին. Վերցված է 2022-12-07-ին.
- ↑ «Юра Борисов станет Пушкиным! А что еще представили Фонду кино и какие проекты получили финансирование?». Кинопоиск. 2022-08-11. Արխիվացված օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2022-12-07-ին.
- ↑ «Фото: стартовали съемки «Волшебника Изумрудного города» с Колокольниковым и Ходченковой». Российская газета. 2023-06-23. Արխիվացված օրիգինալից 2023-06-24-ին. Վերցված է 2023-06-25-ին.
- ↑ «Российский фильм «Волшебник Изумрудного города» обрел дату премьеры». kinoafisha.info. 2022-12-06. Արխիվացված օրիգինալից 2022-12-07-ին. Վերցված է 2022-12-07-ին.
- ↑ «Премьера фильма "Волшебник Изумрудного города" состоится 1 января 2025 года». TACC. 2024-03-22. Վերցված է 2024-10-30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Фильм «Волшебник Изумрудного города 2. Злая ведьма» (2027): о чем будет продолжение сказочной дилогии». Комсомольская правда (ռուսերեն).
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Рецензии на фильм Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича (2025), отзывы
- ↑ «Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича» — путешествие, доходящее до середины книжки Волкова Кинопоиск
- ↑ В новогодний прокат выйдут «Финист. Первый богатырь» и «Волшебник Изумрудного города»
- ↑ «Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича»: кому стоит смотреть фильм, а кому — точно нет Мир фантастики и фэнтези
- ↑ «Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича»: дата премьеры, где смотреть, отзывы Газета.Ru
- ↑ Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича КГ-Портал
- ↑ Что лучше: «Волшебник Изумрудного города. Дорога из жёлтого кирпича» или «Финист. Первый богатырь»? Рецензии на фильмы Афиша Daily
|