Զմրուխտե դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զմրուխտե դարաշրջան
The Diamond Age
ԵնթավերնագիրOr, A Young Lady's Illustrated Primer և или Букварь для благородных девиц
ՀեղինակՆիլ Սթիվենսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ
ԹեմաՆանոտեխնոլոգիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՇանհայ
ՆախորդՁյունակույտ
ՀաջորդՍարդոստայն
Հրատարակում(ներ)Bantam Spectra
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1995
Պարգև(ներ)

Զմրուխտե դարաշրջան (անգլ.՝ The Diamond Age: Or, A Young Lady's Illustrated Primer), ամերիկացի ֆանտաստիկ ժանրի գրող Նիլ Սթիվենսոնի վեպը, հրատարակված 1995 թվականին և 1996 թվականին «Հյուգո» և «Լոկուս» մրցանակների արժանացած[1]։

Գործողությունների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում նույն վայրում, որտեղ կատարվել են նաև Նիլ Սթիվենսոնի ավելի վաղ գրված «Ձյունակույտ» վեպի գործողությունները, բայց ավելի հեռավոր ապագայում (2 սերունդ հետո)։ Ազգային կառավարությանը փոխարինելու էր եկել Ֆիլան, որը միավորում էր՝ ըստ մարդկանց էթնիկական, ազգային, կրոնական, գաղափարախոսական հատկանիշների։ Ամենամեծ ֆիլաներից էին Նոր Ատլանտիդան, որը առաջնորդվում էր Վիկտորայի ժամանակաշրջանի Անգլիայի մշակույթով, Նիպպոն (Ճապոնիա), կոնֆուցիական Չինաստան։ Ֆիլաները աշխարհագրական առումով հաճախ շատ ցրված են՝ ունենալով շատ տարածություններ այլ պետությունների մեծ քաղաքների շրջանում։ Նրանցից մի քանիսը շատ հեշտ էին ընդունում իրենց տարածքային կազմում ցանկացած ազգերի։ Կային նաև մարդիկ, ովքեր պատկանում էին մի քանի ֆիլաների։

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում նկարագրվածներից առավել նկատելի առանձնահատկությունը համարվում է նանոտեխնոլոգիաների զարգացումը։ Արտադրությունների մեծ մասը իրականացնում են մեքենաները, որոնք կարող են փոքր ատոմներից սարքել տարբեր բարդ մեխանիզմներ։ Դրանք սպասարկում են մարդկանց ջուր, կերակուր և քնելու ներքնակներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են Շանհայում, որը վեպի գործողությունների մեծ մասում մնում է որպես չինական քաղաք։ Այն ամբարտակներով կապված էր արհեստական կղզիների հետ։ Վեպում միմյանց զուգահեռ զարգանում են մի քանի սյուժետային գծեր։ Սյուժեի կենտրոնում Նելլ անունով աղջկա մասին պատմություն է, ով աղքատ և անապահով ընտանիքից էր, ում ձեռքն էր ընկել «Հիմք վեհանձն աղջիկների համար»՝ ունիկալ ինտերակտիվ գիրք մշակված նորատլանտյան ինժեներ Ջոն Փերսիվալ Հաքվորթի կողմից լորդ Ֆինքել Մակգրոուի պատվերով։ Սկզբում գիրքը նախատեսված է եղել լորդի թոռնուհու համար, սակայն Հաքվորթը անօրինականորեն ստեղծել էր դրա պատճենը իր աղջկա համար։ Տան ճանապարհին գիրքը առևանգվել էր երիտասարդների ավազակախմբի կողմից, որի գլխավորն էլ Նելլի եղբայրն էր։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Call to power համակարգչային խաղում ապագայի մարդկանց զարգացման քայլերից մեկը անվանվում է «Զմրուխտե դարաշրջան» և հիմնված է նանոտեխնոլոգիաների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]