Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից
Հույն-թուրքական պատերազմ
KiMOiG.jpg
Քեմալական բանակի մուտքը Զմյուռնիա
Թվական սեպտեմբերի 9, 1922
Վայր Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն (ներկայումս՝ Իզմիր, Թուրքիա)
Արդյունք Թուրք հրոսակների փաստացի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Քեմալական Թուրքիա Հունաստան Հունաստանի թագավորություն
Հրամանատարներ
Ֆահրեթին փաշա Արիստեիդիս Ստերգիադիս
Կողմերի ուժեր
անհայտ 40,000 (Զմյուռնիայի պաշտպանության բանակ)[1]

Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից, թուրքական իրականության մեջ հայտնի է որպես Իզմիրի ազատագրում (թուրք.՝ İzmir'in Kurtuluşu), հույն-թուրքական առճակատումների վերջին շրջափուլի կարևորագույն մարտը, որն ազդարարում է Թուրքիայի անկախության պատերազմի ավարտը[2]։

Զմյուռնիայի հանձնումից հետո Մուդրոսում Հունաստանի թագավորության և Թուրքիայի միջև սկսվում են զինադադարի բանակցություններ, որտեղ էլ հույները Զմյուռնիան հանձնում են հաղթած թուրքական կողմին։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դումլուփընարի ճակատամարտում պարտության մատնելով հունական բանակին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրքական ուժերը զարգացնում են իրենց ռազմավարական հաջողությունները և ավելի խորանում դեպի արևմտուտք՝ հույների փաստացի վերահսկողության սահմաններ։

Դումլուփընարի ճակատամարտում մեծ կորուստներ կրած հունական բանակը ստիպված է լինում նահանջել և հանգրվանում է հարավում՝ Զմյուռնիա ծովափնյա քաղաքում (ներկայումս թուրքերի կողմից վերանվանվել է Իզմիր)։ Նկատելով թուրքերի մոտենալը քաղաքին՝ հունական բարոյալքված բանակը թողնում է քաղաքը՝ մեծաթիվ զոհերից խուսափելու համար։ Սեպտեմբերի 8-ին հունական վերահսկողությունը Զմյուռնիայում դադարում է։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, քաղաքը նվաճվում է թուրքերի կողմից։

Զմյուռնիայի գրավումից հետո կողմերը հանդես են գալիս զինադադարի կնքման պատրաստակամությամբ։ Շուտով երրորդ կողմերի ներգրավվածությամբ սկսվում են Մուդրոսի բանակցությունները։ «Իզմիրի ազատագրման» օրը Թուրքիայի Հանրապետությունում նշվում է որպես ազգային ազգային օր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Greeks surrender Smyrna to Turks after shell fire, New York Times, published September 10, 1922.
  2. Karavasilis Niki (2010)։ The Whispering Voice of Smyrna