Զլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զլիտեն
Zliten
Դրոշ

ԵրկիրԼիբիա Լիբիա
ՇրջանՄուրքուբ
Մակերես8 կմ²
Բնակչություն(2019) 299,218 մարդ
Ժամային գոտիDAZD?
Պաշտոնական կայքzliten.gov.ly
Զլիտեն (Լիբիա)##
Զլիտեն (Լիբիա)

Զլիտեն (արաբ․՝ زليتن‎ Zlīten‎‎)` քաղաք Լիբիայի Մուրքուբ շրջանում՝ Տրիպոլիից 160 կմ դեպի արևելք։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլիտեն է կոչվում ինչպես քաղաքը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանը։ Որպես քաղաք՝ Զլիտենը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 160 կմ (99 մղոն) դեպի արևելք և հին հռոմեական Լեպտիս Մագնա քաղաքից մոտ 35 կմ (22 մղոն) դեպի արևելք։ Այն գտնվում է նաև Միսրատա քաղաքից մոտ 60 կմ (37 մղոն) արևմուտք և Խոմս քաղաքից 40 կմ արևելք։ Տարածքը կազմում է մոտ 8 կմ² (3,1² մղոն)։ Զլիտենի նախկին շրջանը զբաղեցնում է 3000 կմ² տարածք (1200² մղոն)։ Այն հյուսիսից շրջապատված է Միջերկրական ծովով, արևելքից՝ Միսրատայով, հարավից՝ Բանի Վալիդով, իսկ արևմուտքից՝ Խոմսով։ Զլիտենը Միսրատա քաղաքից գտնվում է մոտ 60 կմ (37 մղոն) արևմուտք և Խոմս քաղաքից 40 կմ արևելք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլիտենի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.6
(63.7)
19.7
(67.5)
22.1
(71.8)
25.4
(77.7)
27.3
(81.1)
31.5
(88.7)
33.0
(91.4)
33.6
(92.5)
30.6
(87.1)
29.3
(84.7)
24.1
(75.4)
19.7
(67.5)
26.16
(79.09)
Միջին ցածր °C (°F) 7.6
(45.7)
8.8
(47.8)
10.4
(50.7)
13.6
(56.5)
16.0
(60.8)
19.5
(67.1)
21.3
(70.3)
22.3
(72.1)
19.6
(67.3)
18.1
(64.6)
13.8
(56.8)
9.8
(49.6)
15.07
(59.11)
Տեղումներ մմ (դյույմ) 50
(1.97)
27
(1.06)
17
(0.67)
8
(0.31)
4
(0.16)
1
(0.04)
0
(0)
0
(0)
9
(0.35)
34
(1.34)
31
(1.22)
52
(2.05)
233
(9.17)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումն առաջացել է Նաֆզավա Բերբերների հին ճյուղի՝ Իսլիտեն ցեղի անունից։ Այս ցեղի անդամները նախկինում ապրում էին Լիբիայում և Թունիսում, սակայն հայտնի է, որ նրանք նաև ապրել են Մարոկկոյի արևելքում։ Նրանք 16-րդ դարում հիշատակվում են Լեո Աֆրիկանուսի կողմից՝ որպես Լիբիայի արևմուտքում բնակվողներ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլիտենում է գտնվում Լիբիայի ամենահայտնի իսլամական համալսարաններից մեկը՝ Ալ-Ջամիա Ալ-Ասմարիան (արաբ․՝ الجامعة الأسمربة الإسلامية, այսինքն՝ Ալ-Ասմարիայի իսլամական համալսարան‎‎): Համալսարանում կան մի շարք ֆակուլտետներ՝ արվեստի, բնական գիտությունների, տնտեսագիտության և քաղաքական գիտությունների, ստոմատոլոգիայի և բերանի խոռոչի վիրաբուժության, ինչպես նաև կրթության ֆակուլտետ։ Քաղաքում կա նաև բարձրագույն մասնագիտական կրթության կենտրոն, որը ներառում է տարբեր ինժեներական ոլորտներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլիտենն ունի մի քանի ժամանակակից բանկային հաստատություններ, խոշոր առևտրի կենտրոն և «Զլիտեն» անունով հյուրանոց, որը զբոսաշրջիկների համար քաղաքի լավագույն հյուրանոցն է։ 2001 թվականինին Լիբիայի կառավարությունը առաջարկեց մի շարք պետական ընկերությունների նախագծեր, որոնք իրագործելու համար մեծ ռիսկ էր պահանջվում։ Այդ նախագծերից մեկը ներառում էր Արաբական ցեմենտի ընկերության՝ ցեմենտի գործարանի ընդլայնում Զլիտենում, որի համար անհրաժեշտ էր 169 միլիոն դոլար[2]։ 2005 թվականի փետրվարին սկզբնական պետական Արաբական ցեմենտի ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային տեղաբաշխման արդյունքում վաճառվել է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը։ Ընկերությունն առաջարկել է տարեկան 1 մլն տոննա հզորությամբ ցեմենտի արտադրության երկրորդ գիծ կառուցել Զլիտենի իր գործարանում[3]։ Արաբական միության պայմանագրային ընկերությունը 2004 թվականի դեկտեմբերին Զլիտենի մոտակայքում շահագործման հանձնեց տարեկան 1,2 մլն տոննա հզորությամբ ցեմենտի կլինկերի գործարան, որի առևտրային արտադրությունը սկսվել է 2005 թվականի սեպտեմբերին։ Արաբական միության պայմանագրային ընկերությունն իր արտադրամասում սկսեց երկրորդ կլինկերի արտադրության գծի կառուցման իրականացման ուսումնասիրությունը[4]։ 2004 թվականին սկսվեց Զլիտենում ծովային ջրի աղազերծման գործարանի կառուցումը` օրական 10,000 խորանարդ մետր (1 ակր ոտնաչափ ջուր) ընդհանուր հզորությամբ` օգտագործելով բազմափուլ բռնկման թորման գործընթացը[5]։

Պատմություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլաթ Աբն Շայֆ Սինագոգ

Զլիտենում կան շատ հին հռոմեական վայրեր, ինչպիսիք են ափամերձ Վիլլա Օմիրան («Դարբուկ Օմիրա»), որտեղ հայտնաբերվել են մի քանի տպավորիչ խճանկարներ և Ալ- Ջումաայի ամրոցը։ Քաղաքում են գտնվում նաև Աբդ Աս-Սալամ Ալ-Ասմար մզկիթ-դամբարանը, Աբու-Մինջալ մզկիթը, Ալբազայի մզկիթը և շատ այլ մզկիթներ։ Շենքի արտաքին սյուների վերին մասում՝ ավազաքարի մեջ կա մի արաբական նուրբ գեղագրություն, որի վրա գրված է «al-mulk-'illah» («Ամենն Ալլահին»)[6]։ Քաղաքը հայտնի է իր ձիթապտղի, արմավենու ծառերով և ցիտրուսային մրգերով՝ գեղեցիկ ծովափերի երկայնքով։ Զլիտենում գտնվող Սլաթ Աբն Շայֆ Սինագոգը (եբրայերեն՝ בית הכנסת צלאת בן שאיף) Լիբիայի հրեաների համար պատմական ժողովարան էր և Լագ Բաոմերի ուխտատեղին։ Այն ավելի քան 900 տարեկան էր ու ոչնչացվել է 1980-ականներին Քադաֆիի կողմից և փոխարինվել բնակելի շենքերով։

2012 թվականի օգոստոսի 24-ին՝ ուրբաթ օրը, Սիդի Աբդուլ-Սալամ Ալ-Ասմար Ալ-Ֆիտուրիի սրբավայրը մեծ վնասներ կրեց կատաղի սալաֆիստների կողմից։ «Մադխալիզմ» շարժման հոգևորական Մուհամեդ Ալ-Մադխալին[7] բարձր գնահատեց իր կողմնակիցներին, ովքեր իրականացրել էին այդ գործողությունը և կոչ արել այլ սալաֆիտների մասնակցել նման հարձակումների[8]։ Այս գործողությունը դատապարտվել է Լիբիայի գերագույն մուֆթի՝ Աբդելռահման Ալ-Գարիանիի և Լիբիայի 22 կազմակերպությունների կողմից, որոնց թվում էին նաև Լիբիայի արդարադատության իրավաբանները և Մարդու իրավունքների տեղեկատվության արաբական ցանցը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան[9][10][11]։

Տարածաշրջանում կատարված վերջին աշխատանքները (2003-2017 թվականներին) «Google Earth»-ի պատկերների միջոցով Զլիտենի տարածքում հայտնաբերել են 278 որոշակի կամ հավանական հնագիտական վայրեր։ Այս վայրերի մեծ մասը եղել է շինություն կամ պարիսպ, և նրանց նպատակը, մեծ մասամբ, կապ է ունեցել գյուղատնտեսական գործունեության հետ, որն այսօր օգտագործվում է հողի առաջնային օգտագործման մեջ։ Այս 278 վայրերը գրանցված են Զլիտենի շրջանի «EAMENA» (Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վտանգված հնագիտությունը) տվյալների բազայում։ Այդ տվյալների բազայում 170 վայրերը նշվել են, որ գտնվում են լավ վիճակում, 50-ը` միջին վիճակում, 24-ը` վատ վիճակում, 15-ը`շատ վատ և 16-ը` ամբողջությամբ ոչնչացված (3-ը՝ անհայտ պայմաններում)։ Չնայած այս աշխատանքը ձեռնարկվել էր դեռ 2017 թվականից, Լիբիայում տեղի ունեցող զարգացումները, քաղաքական և տնտեսական իրավիճակը ազդում են ինչպես Լիբիայի հնավայրերի կառավարման, այնպես էլ դրանց գոյատևման վրա։ Հնագիտական տեղանքները, քանի որ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում չեն համապատասխանում զինյալ հեղափոխականների նպատակներին, դրանք, այդպիսով, ծախսատար են և կարող են կամ որոշ դեպքերում նույնիսկ «պետք է ոչնչացվեն» ([1]): «EAMENA»-ն նպատակ ունի հետևել այս վայրերին և դրանց պայմաններին, մինչդեռ Լիբիական հետազոտությունների հասարակությունը զեկույցներ է հրապարակում, որոնք նպատակ ունեն խթանել լիբիական հնագիտությունը, պատմությունը և շրջակա միջավայրը։

Ռաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլիտենը հարուստ է բազմաթիվ արմավենիներով, որից ստանում են Լիբիայում շատերին հայտնի լավագույն ռաբը (խուրմայի հյութը)։ Տարբունին հաճախ մատուցվում է տեղի ամենահայտնի ուտեստով՝ ասիդով, որը պատրաստված է ալյուրից ու աղից, ուտում են ձիթապտղով ու խուրմայի հյութով։ Ասիդան սովորաբար ձմռան ցուրտ գիշերներին մատուցվում է որպես արագ սնունդ։ Այն սովորաբար պահում են կարևոր կրոնական առիթներ նշելու համար, ինչպիսին է օրինակ իսլամական մարգարեի՝ Մուհամեդի ծննդյան օրը[12]։ Ասիդան նաև տոնական ուտեստ է տրիպոլիտանիայան ընտանիքների համար, երբ երեխա է ծնվում[13]։

Զլիտենը 2011 թվականին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Զլիտենի համար պայքարում էին Քադաֆիի հավատարիմ ուժերն ու ընդդիմության մարտիկները, որոնք փորձում էին գրավել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը՝ թույլ տալով նրանց առաջ շարժվել դեպի մայրաքաղաք Տրիպոլի։ 2011 թվականի հունիսի կեսերին ապստամբ մարտիկների կողմից ռազմական կայազորի դեմ ապստամբությունը ճնշվեց[14]։ Քաղաքը մինչև հուլիս ճակատային գծում էր, երբ Միսրատայի ապստամբները շարունակում էին այնտեղ հաստատված հավատարիմներից քաղաքը վերահսկողության տակ վերցնելու փորձերը Միսրատայի առաջնագծային ճակատամարտի ընթացքում[15]։ 2011 թվականի հուլիսի կեսերին Զլիտենը Քադաֆիի բազմաթիվ կողմնակիցների հանրահավաքի վայրն էր, երբ նրանք հավաքվել էին քաղաքի գլխավոր հրապարակում՝ ցույց տալով իրենց աջակցությունը Լիբիայի առաջնորդին[16][17]։

Օգոստոսի 5-ին Լիբիայի կառավարությունը հայտարարեց, որ Զլիտենի մոտակայքում գտնվող մանկական հիվանդանոցի ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավիահարվածների հետևանքով զոհվել է 85 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, 32 կին և 20 տղամարդ[18]։ Լրագրողներին տեղի դիահերձարանում ցույց են տվել 30 մարմին, այդ թվում՝ երկու երեխայի։ Պաշտոնյաները պնդում էին, որ մնացած մարմինները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ, սակայն դրանք չեն կարող ինքնուրույն հաստատվել[19]։

2011 թվականի օգոստոսի 19-ին ապստամբները մեծ ճնշում գործադրեցին և հավատարիմ ուժերին դուրս վռնդեցին քաղաքից[20]։

Զլիտենը Լիբիայի քաղաքացիական երկրորդ պատերազմի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականիի հունվարի 7-ին՝ Քաղաքացիական երկրորդ պատերազմի ժամանակ, քաղաքում ոստիկանական ուսումնական ճամբարում բեռնատար ռումբը խլեց ավելի քան 60 ոստիկանի կյանք՝ վիրավորելով ավելի քան 200-ի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնեց Լիբիայի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ Վիլայաթ ալ-Բարկան[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Description of Africa
  2. P. Mobbs 2001 p. 19.1
  3. P. Mobbs 2005 p.25.1
  4. Tripoli focuses on lack of cement supply: (2005) Middle East Economic Digest, v. 49, no. 26, p. 25
  5. M. Ashour (2004) p.216
  6. A. Ham p.148
  7. Mansoor Jassem Alshamsi, Islam and Political Reform in Saudi Arabia: The Quest for Political Change and Reform, pg. 111. London: Routledge, 2010. 9781134126538
  8. Enas Saddoh, Extremists demolish Libya’s shrines using bulldozers, explosives Արխիվացված 2012-08-31 Wayback Machine. France 24, 29/08/2012.
  9. Mohamed, Essam (27 August 2012) Libyan salafists destroy Sufi shrines magharebia.com
  10. Fornaji, Hadi (28 August 2012) Widespread condemnation of mosque attacks and demands for government action libyaherald.com
  11. «UNESCO Director-General calls for an immediate halt to destruction of Sufi sites in Libya». Media Services (Press release). UNESCO. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Mawlid al-Nabi, the birth of Muhammad, is celebrated on the twelfth day of Rabi al-Awwal. Esposito, John L. (2003). «Mawlid al-Nabi». The Oxford Dictionary of Islam. New York: Oxford University Press. էջ 198. ISBN 978-0-19-512558-0.
  13. A. Ham p.147
  14. Kirkpatrick, David D. (2011 թ․ հունիսի 11). «Pro-Qaddafi Forces Shell Rebels Near Misurata». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Libya rebels inch closer to Tripoli». Oman Tribune. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  16. «Nations Formally Support Libyan Opposition». SkyNews. 2011 թ․ հուլիսի 15. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  17. «U.S. recognizes Libyan rebels' authority». CNN. 2011 թ․ հուլիսի 15. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  18. «Video : Libya government: NATO air missiles targeted children's Hospital in Zlitan». uruknet.info. 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  19. «WRAPUP 1-Tripoli says NATO strike kills dozens of civilians». Reuters. 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  20. «Libyan rebels capture city near Tripoli». Al Jazeera English. 2011 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  21. «An Islamic State affiliate claims credit for Libya attack». Business Insider, Associated Press. 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զլիտեն» հոդվածին։