Զլատյու Բոյաջիև
Զլատյու Բոյաջիև Златю Бояджиев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեզովո, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 2, 1976[1][5][2][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1932) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Tseno Todorov? |
Պարգևներ | |
Zlatyo Boyadzhiev Վիքիպահեստում |
Զլատյու Գեորգիև Բոյաջիև (բուլղար․՝ Златю Бояджиев, 22 հոկտեմբերի, 1903, Բրեզովո, Բուլղարիա - 2 փետրվարի, 1976, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, հայտնի է իր դիմանկարներով և բնանկարներով։ 20-րդ դարի բուլղարացի ամենաինքնատիպ նկարիչներից մեկն է համարվում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 22-ին Բրեզովո քաղաքում։ Գեղանկարչություն սովորել է Սոֆիայի Գեղագիտության ազգային ակադեմիայում՝ Ցենո Թոդորովի մոտ։ Ակադեմիան ավարտել է 1932 թվականին։
Բոյաջիևի ստեղծագործությունը բաժանվում է 2 խիստ տարբեր ժամանակահատվածների՝ մինչև 1951 թվականը և 1951 թվականից հետո։ 1951 թվականին նկարիչը ծանր կաթված տարավ և նրա մարմնի կեսն անդամալուծված էր, այնպես որ մի քանի տարի նա միայն ձախ ձեռքով էր կարողանում գրել ու գործնականում կորցրել էր խոսելու կարողությունը։
Բոյաջիևի ստեղծագործական առաջին շրջանին բնորոշ են դասական կոմպոզիցիաները, հիմնականում գյուղական բնանկարները՝ դեղնավուն երանգներով, որոնք ինչ-որ չափով հիշեցնում էին 16-րդ դարի գեղանկարչությունը։ Կաթվածից հետո նա անցնում է գրոտեսկային կերպարներին, կոմպոզիցիաներին, որոնք ներառում էին տասնյակ պատկերներ՝ կատարված էքսպրեսիոնիստ գունային գամայով։
Բոյաջիևը, ունենալով մեծ հեղինակություն, ճիշտ է արտահայտել սոցիալիստական Բուլղարիայի իրականությունը։ Պարգևատրվել է Բուլղարիայի նկարիչների միության մրցանակներով։ Մահացել է 1976 թվականի փետրվարի 2-ին Պլովդիվում։
Պլովդիվում բացվել է Բոյաջիևի թանգարանը։
Որդին՝ Գեորգի Բոյաջիևը (ծն. 1939), նկարիչ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Զլատու Բոյաջիև» պատկերասրահը Պլովդիվում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Boyadjiev, Zlatu Gueorguiev // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00025129
- ↑ http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00025129
- ↑ Бояджиев Златю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Галина Минчева (2003 թ․ հուլիսի 5). «Златю Бояджиев бил работохолик, не обичал парите». Фамилия (բուլղարերեն). Газета «Сега». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- Галерея «Златю Бояджиев» с несколькими произведениями художника Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
- Բոյաջիևի ստեղծագործությունը
- Георги Бояджиев (составитель), Златю Бояджиев, София, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զլատյու Բոյաջիև» հոդվածին։ |
|