«Սլովան» (Լյուբլյանա) և «Դոմժալե» երիտասարդական թիմերի սան է: Զլատան Լյուբիյանկիչն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է 2002 թվականին՝ «Դոմժալեի» հետ, որի կազմում հաղթել է Սլովենիայի առաջնությունում և նվաճել երկրի Սուպերգավաթը: Սլովենական ակումբի կազմում ֆուտբոլիստը խաղացել է 6 մրցաշրջան և անցկացրել 155 հանդիպում, որոնցում դարձել է 43 գոլի հեղինակ: 2008 թվականին նա տեղափոխվել է բելգիական «Գենտ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականի կեսերը: Նոր ակումբում իր նորամուտը կատարել է փետրվարի 10-ին՝ «Զյուլտե Վարեգեմի» դեմ խաղում[3]:
2012 թվականի հուլիսին դարձել է Ճապոնական «Օմիա Արդիա» ակումբի խաղացող[4][5]:
↑«新加入選手のお知らせ.» (ճապոներեն)։ ardija.co.jp։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 26.7.2012|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«ズラタン選手 インタビュー.» (ճապոներեն)։ ardija.co.jp։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 26.7.2012|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)