Զիտա Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիտա Բադալյան
Ծնվել էհունիսի 6, 1981(1981-06-06) (42 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Մ. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարան (2008) և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ (2013)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մանկավարժ և կրկնօրինակող

Զիտա Գրիգորի Բադալյան (հունիսի 6, 1981(1981-06-06), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիտա Բադալյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 6-ին Հյուսիսային Օսիայի Օրջոնիկիձե քաղաքում[1]։

2006 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական թատրոնին կից գործող «Յա» թատերական ստուդիան։ 2008 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2013 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտը[1]։

2002 թվականից խաղում է Մոսկվայի հայկական թատրոնում (ղեկավար՝ Սլավա Ստեփանյան)[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ժան Կոկտո Մարդկային ձայն հերոսուհի
Ֆեռնանդո Արաբալ Զբոսախնջույք Սենյորա Տեպան
Գ․ Տեր-Ալեքսանյան Վայ, վայ կամ վոյաժ հայկական ձևով Սոպիո
Վիլյամ Սարոյան Հեյ, ով կա Էմիլի
Պերճ Զեյթունցյան Դատն ընթանում է․․․ Նազանդ Թեյլերյան,

ֆրաու Դիտման

Ռոբերտ Անտոն Ուիլսոն Փնտրում եմ սիրելիիս Վիկա, Անյա, Վիոլա, Մարինա,

Վալենտինա, Ամանդա

Ա․ Ալֆյորով Լույսմարի․ ձոն բերկրանքի Լույսմարի
Մետանոյա Գիլմետա, Ժաննա դ'Արկ
Սոփոկլես, Ժան Անույ Անտիգոնա Անտիգոնա
Բրենդոն Թոմաս Ну и тетка! Միսթեր Սպետլայգ
Հովհաննես Թումանյան Հայ որսորդների արկածները հայր
Լեոնիդ Ենգիբարով Մի՛ նեղացրեք մարդուն կերպար
Հանս Քրիստիան Անդերսեն Արքայադուստրը սիսեռահատիկի վրա թագուհի
Ըստ Ռենե Տոմի «8 սիրող կանայք»

պիեսի

8 կանանց մոտ տղամարդը․․․ առանց երջանկության Ավգուստինա
Անտոն Չեխով Առաջարկ Ավդոտիա

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2017 Մոսկվայի գերուհին Մաշա
2013 Հինգերորդ պահակախումբը Ադոլատ
2012 Սուզում կրակի մեջ
2003 Բայազեթ դրվագ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարիա» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի գլխավոր մրցանակակիր (2012, Կիև)[2]
  • «SOLO» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր (2010)[2]
  • Եվրոպական թատրոնների «A la lumiere dAntigone» 19-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր (2007, Գրենոբոլ, Ֆրանսիա)[2]
  • «Մոսկվա՝ աշխարհի քաղաք» ազգային թատրոնների 5-րդ փառատոն-մրցույթի դիպլոմ (2008)[2]
  • «Մոսկվա՝ աշխարհի քաղաք» ազգային թատրոնների 6-րդ փառատոն-մրցույթի դիպլոմ (2009)[2]
  • «Էթնիկա» միջազգային մրցույթի դափնեկիր (2007)[2]
  • «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի դիպլոմ և ոսկե մեդալ (2008)[2]
  • «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի դիպլոմ (2010)[2]
  • ՀՀ Մշակույթի նախարարության կողմից վկայական (2010)[2]
  • «Վիլյամ Սարոյանի» ոսկե մեդալ (Մոսկվայի հայկական թատրոնի ոսկե կրծքանշան) (2009)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Бадалян Зита Григорьевна». kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Зита Бадалян - Московский Армянский театр». www.mosarmteatr.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.