Զիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիվան (այլ կիրառումներ)


Զիվան
Cephalaria gigantea 2.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Ակքանազգիներ (Dipsacaceae)
Ցեղ Զիվան (Cephalaria)
Roem. & Schult., 1818

Զիվան կամ ղանթափա (լատ.՝ Cephalaria), ակքանազգիների ընտանիքի[1] միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայերեն անունը զիվան է, ղանթափա կամ ղանթափար (ğаntаpа, թուրք․՝ «խայթ»)։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր, մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի)։ Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական։ Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է։ Ծաղիկները դեղնավուն են կամ երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ։ Չոր ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շնչառական օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոցներ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիվան Նախիջևանին (C. nachiczevanica) հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Ջերմուկ քաղաքի շրջակայքում)՝ կաղնու անտառների խոտածածկ թեք լանջերին, սորուն ավազոտ վայրերում, միջին և վերին լեռն, գոտիներում, զիվան Չիխաչովի (C. tchihatchewiiԱրագածոտնի (Արտենի լեռան վրա) , Սյունիքի (Շիկահողի արգելոցում) մարզերում և Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ զիվան հայկական, (C.armeniaca), զիվան հսկայական (C. giganthea), զիվան Կոչիի (C. kotshyi), զիվան բարձր (C. procera), զիվան տրանսիլվանյան (C. transisylvanica) և այլն։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին։ Հաճախ առաջացնում է թփուտներ։

Cephalaria gigantea 1.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
  • Yasin J. Nasir: Flora of West Pakistan 94: Dipsacaceae. Stewart Herbarium, Rawalpindi 1975, S. 11, OCLC 311348861 (online).
  • I. K. Ferguson: Cephalaria. In: T. G. Tutin, V. H. Heywood, N. A. Burges, D. M. Moore, D. H. Valentine, S. M. Walters, D. A. Webb (Hrsg.)։ Flora Europaea. Volume 4: Plantaginaceae to Compositae (and Rubiaceae), Cambridge University Press, Cambridge 1976, ISBN 0-521-08717-1, S. 57–58 (eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cephalaria», The Plant List (version 1.1), http://www.theplantlist.org/1.1/browse/A/Caprifoliaceae/Cephalaria/, վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19–ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png