Զիպրազիդոն
| Ենթակատեգորիա | • քիմիական միացություն • ցիկլիկ միացություն • հետերոցիկլիկ միացություններ | |
|---|---|---|
| Մասն է | պատասխան ռեակցիա | |
| Կիրառությունը | դեղանյութեր | |
| Քիմիական բանաձև | C₂₁H₂₁ClN₄OS | |
| SMILES կանոնավոր բանաձև | C1CN(CCN1CCC2=C(C=C3C(=C2)CC(=O)N3)Cl)C4=NSC5=CC=CC=C54 | |
| Սահմանված օրական դոզա | 80 միլիգրամ, 40 միլիգրամ | |
| Ակտիվ բաղադրիչ է | Geodon | |
| Բուժվել է | Տուրետի համախտանիշ, շիզոֆրենիա, փսիխոզ, շիզոաֆեկտիվ խանգարում, տագնապ | |
| Իրավական կարգավիճակ բժշկությունում | տուփի նախազգուշացում | |
| Հղիության կատեգորիա | Ավստրալիայում հղիության «B3» կատեգորիա, ԱՄՆ հղիության կատեգորիա C | |
| Զանգված | 412,11246 զանգվածի ատոմական միավոր | |
| Սուբյեկտի նշանակություն | ալֆա ընկալիչներ, դոֆամինի անտագոնիստ, սերոտոնինային անտագոնիստ, H1 ընկալիչի անտագոնիստ, հոգեմետ դեղեր | |
| Կազմված է | ազոտ, թթվածին, ծծումբ, ածխածին | |
Զիպրազիդոն, ատիպիկ հակափսիխոտիկ (նեյրոլեպտիկ) դեղամիջոց։ Այն վաճառվում է (լատիներեն՝ Geodon) ապրանքանիշի անվան ներքո և կիրառվում է շիզոֆրենիայի, երկբեռ աֆեկտիվ խանգարման, ինչպես նաև դեպրեսիայի բուժման ժամանակ[1]։ Իրենից ներկայացնում է սպիտակ, բյուրեղային փոշի, որը վաճառվում է դեղահաբի տեսքով և նախատեսված է օրալ/բերանացի ընդունման համար, նաև կիրառվում է միջմկանային և ներերակային ներարկման միջոցով[1]։ Հանդիսանալով հակափսիխոտիկ (նեյրոլեպտիկ) դեղամիջոց՝ այն դրսևորում է բարձր խնամակցություն դոպամինային D2 ընկալիչների և զգալիորեն ավելի մեծ ազդեցություն է թողնում սերոտոնինային (5-HT2A, 5-HT2C, 5-HTID և 5-HT1A) ընկալիչների վրա։ Զիպրազիդոնի կապը այս ընկալիչներին գերազանցում է վերջինիս խնամակցությունը D2 ընկալիչների նկատմամբ։ Այն նաև որոշ չափով փոխազդում է նորադրենալինային ընկալիչների, ինչպես նաև հիստամինային H1 ընկալիչների և α1-ադրեներգիկ ընկալիչների հետ։
Նախքան բուժման սկիզբը և հաջորդ դեղաչափը, անհրաժեշտ է կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար կատարել նյարդաբանական հետազոտություններ, հատկապես, երբ միաժամանակ կիրառվում են պոտենցիալ նեյրոտոքսիկ դեղամիջոցներ։ Սրտխառնոցի կամ փսխման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կիրառել հակափսխումային դեղամիջոցներ[2][3]։ Հաշվի առնելով դեղորայքի կիրառման տևողությունը, ինչպես նաև դեղաչափը, հաճախ կարող են զարգանալ կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ գիտակցության մթագնում, դող, տիկեր, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, դիսպեպսիա, փսխում, փորլուծություն, քսերոստոմիա, անքնություն, սակավարյունություն և թրոմբոցիտոպենիա[4]։ Ավելի բարձր դեղաչափերի դեպքում մեծանում է տագնապի և էքստրապիրամիդալ խանգարումների (տիկ) առաջացման ռիսկը[1]։ Հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում, խորհուրդ է տրվում խուսափել հակափսիխոտիկ դեղամիջոցների կիրառումից։ Ներերակային ներարկման տեղում կարող է առաջանալ՝ քոր, այտուց կամ այրման զգացողություն։
Այն բժշկության մեջ արտոնագրվել է 2001 թվականին, որը ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում։ Այս դեղամիջոցի ընդունումը կարող է առաջացնել հանկարծակի գլխապտույտ կամ քնկոտություն, հետևաբար նախքան բուժման կուրսի ավարտը, անհրաժեշտ է խուսափել մեքենա վարելուց կամ ծանր ֆիզիկական ակտիվությունից[1]։ 2020 թվականին ԱՄՆ-ում, այն 282-րդ ամենից հաճախ նշանակվող դեղամիջոցն էր (ավելի քան 1 միլիոն դեղատոմս)[5][6]։
Կիրառումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը այն հաստատել է որպես շիզոֆրենիայի, ինչպես նաև մանիակալ համախտանիշի և երկբևեռ խանգարման դեմ բուժման դեղամիջոց[7]։ Հակափսիխոտիկ դեղամիջոցներով բուժման ժամանակ հիվանդի կլինիկական վիճակի բարելավումը ակնկալվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, որի ընթացքում անհրաժեշտ է հիվանդի ընդհանուր վիճակի համապատասխան մոնիթորինգ։ Ինքնասպանության մտքերը և փորձերը հաճախ են հանդիպում փսիխոզով տառապող հիվանդների շրջանում: Նման դեպքերը երբեմն արձանագրվել են դեղորրայքային բուժման սկզբում կամ հակափսիխոտիկ դեղամիջոցների փոփոխման ժամանակ: Հետևաբար, հակադեպրեսանտներով դեղորայքային բուժումը պետք է իրականացվի բժշկի խիստ հսկողության ներքո։
Շիզովրենիայով տառապող հիվանդների դեպքում հակափսիխոտիկ դեղամիջոցներ կիրառելիս անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ հիվանդների այս խումբը նման դեղամիջոցների նկատմամբ կարող է ունենալ բարձր զգայունություն և հիվանդության ախտանիշների սրման ավելի մեծ ռիսկ։ Դոպամինային ընկալիչների անտագոնիստ հատկություններով դեղամիջոցները կարող են առաջացնել անբարենպաստ էքստրապիրամիդալ ախտանիշներ, այդ թվում՝ դիսոցատիվ խանգարումներ, դիստոնիա, դող, թքարտադրության բարձրացում, ինչպես նաև կեցվածքի և քայլվածքի խանգարումներ: Շիզոֆրենիայով չափահաս հիվանդներին կատարված պլացեբո-վերահսկվող կլինիկական փորձարկումների համաձայն, վերջինիս ընդունումը կապված է էքստրապիրամիդալ ախտանիշների առաջացման ավելի բարձր հաճախականության հետ[8]։ Այնուամենայնիվ, զիպրազիդոնը 15%-ով ավելի արդյունավետ է, ի տարբերություն լուրազիդոնի և իլոպերիդոնի և մոտ նույնքան արդյունավետ, որքան քլորպրոմազինը և ազենապինը, և 9-13%-ով պակաս արդյունավետ, քան հալոպերիդոլը և արիպիպրազոլը[9]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողմնակի ազդեցությունները, ընդհանուր առմամբ, նման են այլ հակափսիխոտիկ դեղամիջոցներին: Վերջինիս անվտանգությունը գնահատվել է կլինիկական փորձարկումների ժամանակ՝ շիզոֆրենիայով ախտորոշված հիվանդներին 20-ից 160 մգ դեղաչափերով։ Ստորև թվարկված կողմնակի ազդեցությունները դասակարգված են նախընտրելի տերմինաբանության համաձայն և որոնց հաճախականությունները հիմնված են կլինիկական փորձարկումների տվյալների վրա և ներկայացված են ԱՀԿ-ի առաջարկություններին համապատասխան՝ շատ հաճախ (≥1/10), հաճախակի (≥1/100-ից <1/10), հազվադեպ (>1/10,000-ից <1/1,000) և շատ հազվադեպ (<1/10,000)[2][3]։ Կողմնակի ազդեցությունների թվին են դասվում՝ շշմածություն, հոգեմոտոր խանգարում և ճանաչողական գործառույթների անկում, զառանցանք, անկանոն վարք, դիստոնիան, դիսկինեզիան, պարկինսոնիզմ, անքնություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, առիթմիա, հաճախասրտություն, մկանային ցավ, թուլություն[10]։
2013 թվականին կատարված մետա-վերլուծության արդյունքում գնահատվել է 15 հակափսիխոտիկ դեղամիջոցների արդյունավետությունը և դեղորայքային կայունության զարգացումը, մասնավորապես՝ քաշի ավելացում, որը համարվում է յոթերորդ ամենացածր ցուցանիշը (հալոպերիդոլից հետո) և չորրորդ ամենատարածված էքստրապիրամիդային կողմնակի ազդեցություն (հալոպերիդոլից, զոտեպինից և ամինազինից հետո)։ Ինչպես այլ հակափսիխոտիկ դեղամիջոցներ, զիպրազիդոնը նույնպես անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել հատկապես մեծահասակների մոտ, քանի որ արձանագրվել են արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում (հիպերգլիկեմիա) կամ տիպ 2 շաքարային դիաբետ, խոլեսթերինի բարձրացում և քաշի ավելացում: Այս փոփոխությունները կարող են մեծացնել սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ)։Դեմենցիայով տառապող մեծահասակների կաթվածի հաճախականության աճ է նկատվել, որոնցից մի քանիսը մահացու են եղել: Հետևաբար, այն հաստատված չէ դեմենցիայի հետ կապված հոգեկան առողջության խնդիրների բուժման համար։[11][12][13][14]։ Կրծողների վրա կատարված ուսումնասիրությունների համաձայն, այս դեղամիջոցը կարող է առաջացնել բնածին արատներ, չնայած որ, նման ազդեցություն մարդկանց մոտ չի հաստատվել[15][16][17][18]։
Ինչպես այլ հակափսիխոտիկ դեղամիջոցներ, զիպրազիդոնի երկարատև կիրառման դեպքում կարող է մեծանալ դիսկինեզիաների և այլ ուշացած էքստրապիրամիդալ համախտանիշների զարգացման ռիսկերը: Եթե, ի հայտ են գալիս դիսկինեզիայի ախտանիշներ, խորհուրդ է տրվում նվազեցնել դեղորայքի դեղաչափը կամ ժամանակավորապես դադարեցնել[14]: Հետևաբար, դեպրեսիվ կամ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում զերծ պահել նման դեղամիջոցների կիրառումից (հնարավոր են ինքնասպանության փորձեր)[19]։ Այսպիսով, զիպրազիդոնի երկարատև կիրառման դեպքում հնաարվոր է պրոլակտինի մակարդակի բարձրացում, զարկերակային գերճնշում, ավելորդ քաշի ավելացում, օրթոստատիկ թերճնշում, հաճախասրտություն, մաշկի ցան, դեղորայքային ռեակցիա էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով ռեակցիաներ։
Հանման համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիպրազիդոնը հակացուցված է այն անձանց, որոնց մոտ առկա է դեղորայքի նկատմամբ գերզգայունություն կամ միաժամանակ օգտագործվում է լյարդի (CYP3A4)-իզոֆերմենտի հզոր ինհիբիտորներ (կետոկոնազոլ, կլարիթրոմիցին, ռիտոնավիր, լևոդրոպրոպիզին և այլն) կամ ինդուկտորներ (կարբամազեպին, արևքուրիկ սովորական, ֆենիտոին, ռիֆամպիցին և այլն)[20]։ Հակացուցումների թվին են դասվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, կամ պսակային զարկերակային հիվանդություն, Ուոլֆ–Պարկինսոն–Ուայթի համախտանիշ, միոկարդիտ, սրտի փականային հիվանդություն, կաթված, տրանզիտոր իշեմիկ գրոհ, ծայրամասային զարկերակների հիվանդություն, միջընդրեքի իշեմիա, իշեմիկ կոլիտ, գերճնշում, հարբեցողություն և թմրամոլություն[21]։
Բրիտանական ազգային առողջապահության ակադեմիան խորհուրդ է տալիս աստիճանաբար դադարեցնել հակափսիխոտիկ դեղերի ընդունումը՝ հանման համախտանիշից կամ փսիխոտիկ նոպաների կրկնությունից խուսափելու համար: Հանման համախտանիշի դեպքում, սովորաբար առկա է՝ սրտխառնոց, փսխում և ախորժակի կտրուկ կորուստ։ Այլ ախտանիշներից են՝ անհանգստություն, քրտնարտադրության ավելացում և անքնություն։ Քանի որ, դեղամիջոցի ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկը միելոսուպրեսիան է, որի դեպքում խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել արյան ընդհանուր հետազոտություն՝ հիվանդների մոտ նեյտրոպենիայի, անեմիայի և թրոմբոցիտոպենիայի զարգացումը հայտնաբերելու նպատակով[22]։ Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ լուրազիդոնի կամ որևէ այլ հոգեմետ դեղորայքի օգտագործումը հակացուցված է, քանի որ առնետների վրա կատարված հետազոտությունների ժամանակ նկարագրվել է սաղմնային զարգացման և բնածին արատների առաջացման դեպքեր[21][23]։
Դեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարմակոդինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]| ընկալիչ | Ki (նմ) | ազդեցություն | հղում | |
|---|---|---|---|---|
| SERT | 112 | արգելակիչ | [24] | |
| NET | 44 | արգելակիչ | [24] | |
| DAT | 10000+ | – | [24] | |
| 5-HT1A | 2.5–76 | ագոնիստ | [25][26][27] | |
| 5-HT1B | 0.99–4.0 | ագոնիստ | [24][26] | |
| 5-HT1D | 5.1–9.0 | ագոնիստ | [24][26] | |
| 5-HT1E | 360–1279 | – | [24][26] | |
| 5-HT2A | 0.08–1.4 | անտագոնիստ | [25][26][28] | |
| 5-HT2B | 27.2 | անտագոնիստ | [24] | |
| 5-HT2C | 0.72–13 | անտագոնիստ | [25] | |
| 5-HT3 | 10000+ | – | [24] | |
| 5-HT5A | 291 | – | [24] | |
| 5-HT6 | 61–76 | անտագոնիստ | [25][27] | |
| 5-HT7 | 6.0–9.3 | անտագոնիստ | [24][25][27] | |
| α1A | 18 | անտագոնիստ | [24][27] | |
| α1B | 9.0 | անտագոնիստ | [24] | |
| α2A | 160 | անտագոնիստ | [24][26][27] | |
| α2B | 48 | անտագոնիստ | [24][26][27] | |
| α2C | 59–77 | անտագոնիստ | [24][26][27] | |
| β1 | 2570+ | – | [24][26] | |
| β2 | 10000+ | – | [24][26] | |
| D1 | 30–130 | – | [24][25] | |
| D2 | 4.8 | անտագոնիստ | [25][27][29] | |
| D2L | 4.6 | անտագոնիստ | [26][30] | |
| D2S | 4.2 | անտագոնիստ | [26] | |
| D3 | 7.2 | անտագոնիստ | [25][26][29] | |
| D4 | 0.8–105 | անտագոնիստ | [24][25][29] | |
| D4.2 | 28–39 | անտագոնիստ | [30] | |
| D4.4 | 14.9 | անտագոնիստ | [31] | |
| D5 | 152 | – | [24] | |
| H1 | 15–130 | անտագոնիստ | [24][25][26] | |
| H2 | 3500+ | – | [24] | |
| H3 | 10000+ | – | [24] | |
| H4 | 10000+ | – | [24] | |
| M1 | 300+ | – | [24][25][32] | |
| M2 | 3000+ | – | [24][32] | |
| M3 | 1300+ | – | [24][27][32] | |
| M4 | 1600+ | – | [24][32] | |
| M5 | 1600+ | – | [24][32] | |
| σ1 | 110 | – | [26] | |
| σ2 | – | – | – | |
| ORL1 | 1000+ | – | [26] | |
| nACh | 10000+ | – | [24] | |
| NMDA (PCP) | 10000+ | – | [24] | |
| VDCC | 10000+ | – | [24][26] | |
| VGSC | 2620 | – | [26] | |
| hERG | 169 | արգելակիչ | [33] | |
| Որքան ցածր է աղյուսակում նշված արժեքը, այնքան ավելի ուժեղ է ընկալիչի խնամակցությունը դեղորայքի նկատմամաբ[24] | ||||
Զիպրազիդոնը ազապիրոնային ածանցյալ է, որը գործում է որպես դոֆամինային (D2 և D3) ընկալիչների անտագոնիստ, ինչպես նաև սերոտոնինային (5-HT2A, 5-HT7 5-HT2A, մասամբ 5-HT1A, 5-HT2C և 5-HT1D ) և (α2C) ադրեներգիկ ընկալիչների, ինչպես նաև սերոտոնինային (5-HT1A) ընկալիչի մասնակի ագոնիստ[34][35][36][37][38]։ Այն կլինիկորեն առաջացնում է շատ թույլ խնամակցություն սերոտոնինային (5-HT2C) ընկալիչների նկատմամբ, որը բնութագրվում է ախորժակի խաթարմամբ և ավելորդ քաշի ավելացմամբ[39]։
Այնուամենայնիվ, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ) միջոցով դեղամիջոցի խտությունը որոշելուց հետո արձանագրվել է, որ այն ներթափանցում է կորոնար անոթներ և ունի կենտրոնական միջնորդավորված ազդեցություն։ Կրծողների վրա կատարված ուսումնասիրություններից բացի, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն առաջացնում է կենտրոնական միջնորդությամբ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ մթագնում, գերհոգնածություն, կոգնիտիվ խանգարում, գլխապտույտ և այլն։ Ավելին, դեղերի տարբերակման փորձերի արդյունքում հայտնաբերվել է, որ վերջինս ունի արտահայտված փսիխոակտիվ ազդեցություն, ինչպիսիք են՝ անտարբերություն, շշմածություն և դիսֆորիա[40][41]։ Կարևոր է խստորեն պահպանել տվյալ դեղամիջոցի ցուցումները և կիրառվող դեղաչափը։ Այն հակացուցված է 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր հիվանդներին (անվտանգությունն ու արդյունավետությունը որոշված չեն): Երիկամային անբավարարության դեպքում, նախքան բուժման սկիզբը, անհրաժեշտ է հստակեցնել ընդունվող դեղաչափը կամ տրվող դեղաչափերի միջև ընկած ժամանակահատվածը[42]։

Զիպրազիդոնի համեմատաբար թույլ α1-ադրեներգիկ ընկալիչների անտագոնիստ ազդեցությունը, հավանաբար, մասամբ պարզաբանում է վերջինիս որոշակի կողմնակի ազդեցությունների ի հայտ գալը, մասնավորապես՝ օրթոստատիկ թերճնշում: Ի տարբերություն շատ այլ հակափսիխոտիկ դեղամիջոցների, այն բավականաչափ չի փոխազդում (mAx) ընկալիչների հետ և, հետևաբար, չունի որևէ հակախոլիներգիկ կողմնակի ազդեցություն: Ինչպես հակափսիխոտիկ դեղամիջոցների մեծամասնությունը, այն թողնում է սեդատիվ ազդեցություն հիմնականում սերոտոնինային և դոպամինային ընկալիչների շրջափակման միջոցով[43][44]։ (5-HT2A-ի և 5-HT2C)-ի շրջափակումը և (5-HT1A)-ի ակտիվացումը, ինչպես նաև սերոտոնինային և նորադրենալինի ընկալիչների վերազավթման արգելակումը կարող է նպաստել դրա բացասական ախտանիշները մեղմելու ունակությանը[45]։
Ֆարմակոկինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն դեղատներում վաճառվում է դեղահաբերի և ներարկման լուծույթի տեսքով: Դեղահաբի օրալ/բերանացի ընդունման դեպքում այն ունի ցածր կենսամատչելիություն, մասամբ առաջին անցման կենսաքայքայման պատճառով, որի մի մասը ներծծվում է ստամոքսաղիքային տրակտում և արյան մեջ՝ նախքան թիրախային զարկերակներին հասնելը[34]։ Հետևաբար, սննդի ընդունումը էական ազդեցություն է դրսևորում վերջինիս ներծծման կամ արդյունավետության վրա թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Հետևաբար, դեղահաբերը անհրաժեշտ է ընդունել առնվազն 350 կալորիականությամբ սննդամթերքի հետ միաժամանակ, որի ընթացքում դեղորայքի ներծծման ցուցանիշը կազմում է 60%[46]։
Դեղորայքային ազդեցությունը սովորաբար նկատվում է դեղահաբի ընդունումից կես ժամ անց։ Չնայած որ, խորհուրդ տրվող օրական դեղաչափը 40 մգ է, այնուամենայնիվ շիզոֆրենիայի նոպաների ինտենսիվությունը տարբերվում է հիվանդների միջև, ուստի կախված հիվանդի ընդհանուր վիճակից կամ հարակից հիվանդությունների առկայությունից, դեղաչափը կարող է փոփոխվել։ Կլինիկական հետազոտությունների ընթացքում 20մգ-ից մինչև 80 մգ դեղաչափերը ցուցաբերել են ավելի մեծ արդյունավետություն, քան պլացեբոն, սակայն նվազագույն դեղաչափը վիճակագրորեն պակաս արդյունավետ է[14][47]։
Զիպրազիդոնի համակարգային կենսամատչելիությունը միջմկանային ընդունումից հետո կազմում է 100%, իսկ բերանացի ընդունումից հետո՝ 60%՝ քաղցած վիճակում: Միջմկանային մեկ դեղաչափից հետո շիճուկային առավելագույն կոնցենտրացիաները սովորաբար հասնում են դեղաչափից մոտավորապես մեկ ժամ հետո կամ ավելի շուտ: Այն լյարդում կենսաքայքայվում է ալդեհիդ օքսիդազի և ցիտոքրոմ P450 3A4 (CYP3A4) միջոցով[48]։ Կարբամազեպինը և կետոկոնազոլը նվազեցնում են զիպրասիդոնի դեղորայքային կենսամատչելիությունը, մինչդեռ (CYP3A4)-ցիտոքրոմի ինհիբիտորները (ռիտոնավիր, ինդինավիր և կլարիթրոմիցին) մեծացնում են վերջինիս դեղորայքային կենսամատչելիությունը[49][50]։ Զիպրազիդոնի կամ լուրազիդոնի կենտրոնական միջնորդությամբ ընդհանուր և կողմնակի ազդեցությունները հաստատվել են նաև մի շարք այլ կլինիկական փորձերի միջոցով։ Կարևոր է խստորեն պահպանել տվյալ դեղամիջոցների ցուցումները և կիրառվող դեղաչափը։ Դրանք հակացուցված են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր հիվանդներին (անվտանգությունն ու արդյունավետությունը որոշված չեն): Երիկամային անբավարարության կամ լյարդի հիվանդությունների դեպքում, նախքան բուժման սկիզբը, անհրաժեշտ է հստակեցնել դեղորայքի դեղաչափը կամ տրվող դեղաչափերի միջև ընկած ժամանակահատվածը[51]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն իր քիմիական հատկություններով նման է ռիսպերիդոնին, որի վերջինիս կառուցվածքային անալոգն է[52][53]։ Զիպրազիդոն դեղամիջոցը սինթեզել է Պֆայզեր դեղագործական ընկերությունը 1987 թվականին ԱՄՆ-ում[54]։ 1998 թվականին դրա վաճառքը հաստատվել է Շվեդիայում[55][56]։ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է այն որպես երկբեռ աֆեկտիվ խանգարման դեմ դեղամիջոց[57][58][59]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Պֆայզեր դեղագործական ընկերությունը պարտավոր է վճարել 2.3 միլիարդ դոլարի տուգանք՝ որպես պատիժ մի քանի դեղամիջոցների, այդ թվում՝ Geodon դեղորայքի խարդախության և ապատեղեկատվության համար[60][61][62][63]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեմետ դեղերի չարաշահումը կարող է առաջացնել կախվածություն և վերջինիս կամայաական նվազեցումը կամ հանկարծակի դադարեցումը կարող է նույնիսկ առաջացնել հանման համախտանիշ: Կախվածության և հանման համախտանիշի առաջացման ռիսկը մեծանում է երկարատև օգտագործման կամ բարձր դեղաչափերի դեպքում, հետևաբար նման դեղամիջոցները ցուցված է կիրառել միայն բժշկի նշանակման դեպքում[64][65][66][67]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «Ziprasidone Monograph for Professionals». Drugs.com (անգլերեն). American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- 1 2 «Product Information: Zeldox IM (ziprasidone mesilate)». Australia Therapeutic Goods Administration. 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- 1 2 «Product Information: Zeldox (ziprasidone hydrochloride)». Australia Therapeutic Goods Administration. 2016 թ․ փետրվարի 24.
- ↑ FDA Psychopharmacological Drugs Advisory Committee (2000 թ․ հուլիսի 19). «Briefing Document for Zeldoz Capsules» (PDF). FDA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ մարտի 8-ին.
- ↑ «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Ziprasidone - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Pfizer to pay $2.3 billion to resolve criminal and civil health care liability relating to fraudulent marketing and the payment of kickbacks». Stop Medicare Fraud, US Dept of Health & Human Svc, and of US Dept of Justice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Leucht S, Cipriani A, Spineli L, Mavridis D, Orey D, Richter F, Samara M, Barbui C, Engel RR, Geddes JR, Kissling W, Stapf MP, Lässig B, Salanti G, Davis JM (2013 թ․ սեպտեմբեր). «Comparative efficacy and tolerability of 15 antipsychotic drugs in schizophrenia: a multiple-treatments meta-analysis». Lancet. 382 (9896): 951–962. doi:10.1016/S0140-6736(13)60733-3. PMID 23810019. S2CID 32085212.
- ↑ Citrome L, Yang R, Glue P, Karayal ON (2009 թ․ հունիս). «Effect of ziprasidone dose on all-cause discontinuation rates in acute schizophrenia and schizoaffective disorder: a post-hoc analysis of 4 fixed-dose randomized clinical trials». Schizophrenia Research. 111 (1–3): 39–45. doi:10.1016/j.schres.2009.03.009. PMID 19375893. S2CID 34910599.
- ↑ Leucht S, Cipriani A, Spineli L, Mavridis D, Orey D, Richter F, Samara M, Barbui C, Engel RR, Geddes JR, Kissling W, Stapf MP, Lässig B, Salanti G, Davis JM (2013 թ․ սեպտեմբեր). «Comparative efficacy and tolerability of 15 antipsychotic drugs in schizophrenia: a multiple-treatments meta-analysis». Lancet. 382 (9896): 951–962. doi:10.1016/s0140-6736(13)60733-3. PMID 23810019. S2CID 32085212.
- ↑ Baldassano CF, Ballas C, Datto SM, Kim D, Littman L, O'Reardon J, Rynn MA (2003 թ․ փետրվար). «Ziprasidone-associated mania: a case series and review of the mechanism». Bipolar Disorders. 5 (1): 72–75. doi:10.1034/j.1399-5618.2003.02258.x. PMID 12656943.
- ↑ Keating AM, Aoun SL, Dean CE (2005). «Ziprasidone-associated mania: a review and report of 2 additional cases». Clinical Neuropharmacology. 28 (2): 83–86. doi:10.1097/01.wnf.0000159952.64640.28. PMID 15795551.
- ↑ Davis R, Risch SC (2002 թ․ ապրիլ). «Ziprasidone induction of hypomania in depression?». The American Journal of Psychiatry. 159 (4): 673–674. doi:10.1176/appi.ajp.159.4.673. PMID 11925314.
- 1 2 3 «Geodon- ziprasidone hydrochloride capsule; Geodon- ziprasidone mesylate injection, powder, lyophilized, for solution; Geodon- ziprasidone capsule». DailyMed. 2025 թ․ հունվարի 13. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.
- ↑ Tschoner A, Engl J, Rettenbacher M, Edlinger M, Kaser S, Tatarczyk T, Effenberger M, Patsch JR, Fleischhacker WW, Ebenbichler CF (2009 թ․ հունվար). «Effects of six second generation antipsychotics on body weight and metabolism - risk assessment and results from a prospective study». Pharmacopsychiatry. 42 (1): 29–34. doi:10.1055/s-0028-1100425. PMID 19153944. S2CID 43803033.
- ↑ Guo JJ, Keck PE, Corey-Lisle PK, Li H, Jiang D, Jang R, L'Italien GJ (2007 թ․ հունվար). «Risk of diabetes mellitus associated with atypical antipsychotic use among Medicaid patients with bipolar disorder: a nested case-control study». Pharmacotherapy. 27 (1): 27–35. CiteSeerX 10.1.1.453.7866. doi:10.1592/phco.27.1.27. PMID 17192159. S2CID 22445126.
- ↑ Sacher J, Mossaheb N, Spindelegger C, Klein N, Geiss-Granadia T, Sauermann R, Lackner E, Joukhadar C, Müller M, Kasper S (2008 թ․ հունիս). «Effects of olanzapine and ziprasidone on glucose tolerance in healthy volunteers». Neuropsychopharmacology. 33 (7): 1633–1641. doi:10.1038/sj.npp.1301541. PMID 17712347.
- ↑ Newcomer JW (2005). «Second-generation (atypical) antipsychotics and metabolic effects: a comprehensive literature review». CNS Drugs. 19 (Suppl 1): 1–93. doi:10.2165/00023210-200519001-00001. PMID 15998156. S2CID 36435377.
- ↑ «FDA Drug Safety Communication: FDA reporting mental health drug ziprasidone (Geodon) associated with rare but potentially fatal skin reactions». FDA. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ Joint Formulary Committee, BMJ, ed. (2009 թ․ մարտ). «4.2.1». British National Formulary (57 ed.). United Kingdom: Royal Pharmaceutical Society of Great Britain. էջ 192. ISBN 978-0-85369-845-6. «Withdrawal of antipsychotic drugs after long-term therapy should always be gradual and closely monitored to avoid the risk of acute withdrawal syndromes or rapid relapse.»
- 1 2 Haddad P, Dursun S, Deakin B (2004). Adverse Syndromes and Psychiatric Drugs: A Clinical Guide (անգլերեն). OUP Oxford. էջեր 207–216. ISBN 978-0-19-852748-0.
- ↑ Moncrieff J (2006 թ․ հուլիս). «Does antipsychotic withdrawal provoke psychosis? Review of the literature on rapid onset psychosis (supersensitivity psychosis) and withdrawal-related relapse». Acta Psychiatrica Scandinavica. 114 (1): 3–13. doi:10.1111/j.1600-0447.2006.00787.x. PMID 16774655. S2CID 6267180.
- ↑ Sacchetti E, Vita A, Siracusano A, Fleischhacker W (2013). Adherence to Antipsychotics in Schizophrenia (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 85. ISBN 978-88-470-2679-7.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Roth BL, Driscol J. «PDSP Ki Database». Psychoactive Drug Screening Program (PDSP). University of North Carolina at Chapel Hill and the United States National Institute of Mental Health. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Schmidt AW, Lebel LA, Howard HR, Zorn SH (2001 թ․ օգոստոս). «Ziprasidone: a novel antipsychotic agent with a unique human receptor binding profile». European Journal of Pharmacology. 425 (3): 197–201. doi:10.1016/s0014-2999(01)01188-8. PMID 11513838.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Schotte A, Janssen PF, Gommeren W, Luyten WH, Van Gompel P, Lesage AS, De Loore K, Leysen JE (1996 թ․ մարտ). «Risperidone compared with new and reference antipsychotic drugs: in vitro and in vivo receptor binding». Psychopharmacology. 124 (1–2): 57–73. doi:10.1007/bf02245606. PMID 8935801. S2CID 12028979.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Kroeze WK, Hufeisen SJ, Popadak BA, Renock SM, Steinberg S, Ernsberger P, Jayathilake K, Meltzer HY, Roth BL (2003 թ․ մարտ). «H1-histamine receptor affinity predicts short-term weight gain for typical and atypical antipsychotic drugs». Neuropsychopharmacology. 28 (3): 519–526. doi:10.1038/sj.npp.1300027. PMID 12629531.
- ↑ Graham JM, Coughenour LL, Barr BM, Rock DL, Nikam SS (2008 թ․ հունվար). «1-Aminoindanes as novel motif with potential atypical antipsychotic properties». Bioorganic & Medicinal Chemistry Letters. 18 (2): 489–493. doi:10.1016/j.bmcl.2007.11.106. PMID 18160289.
- 1 2 3 Seeman P, Tallerico T (1998 թ․ մարտ). «Antipsychotic drugs which elicit little or no parkinsonism bind more loosely than dopamine to brain D2 receptors, yet occupy high levels of these receptors». Molecular Psychiatry. 3 (2): 123–134. doi:10.1038/sj.mp.4000336. PMID 9577836. S2CID 16484752.
- 1 2 Arnt J, Skarsfeldt T (1998 թ․ փետրվար). «Do novel antipsychotics have similar pharmacological characteristics? A review of the evidence». Neuropsychopharmacology. 18 (2): 63–101. doi:10.1016/S0893-133X(97)00112-7. PMID 9430133.
- ↑ Newman-Tancredi A, Audinot V, Chaput C, Verrièle L, Millan MJ (1997 թ․ հուլիս). «[35S]Guanosine-5'-O-(3-thio)triphosphate binding as a measure of efficacy at human recombinant dopamine D4.4 receptors: actions of antiparkinsonian and antipsychotic agents». The Journal of Pharmacology and Experimental Therapeutics. 282 (1): 181–191. doi:10.1016/S0022-3565(24)36804-1. PMID 9223553.
- 1 2 3 4 5 Bymaster FP, Felder CC, Tzavara E, Nomikos GG, Calligaro DO, Mckinzie DL (2003 թ․ հոկտեմբեր). «Muscarinic mechanisms of antipsychotic atypicality». Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry. 27 (7): 1125–1143. doi:10.1016/j.pnpbp.2003.09.008. PMID 14642972. S2CID 28536368.
- ↑ Kongsamut S, Kang J, Chen XL, Roehr J, Rampe D (2002 թ․ օգոստոս). «A comparison of the receptor binding and HERG channel affinities for a series of antipsychotic drugs». European Journal of Pharmacology. 450 (1): 37–41. doi:10.1016/s0014-2999(02)02074-5. PMID 12176106.
- 1 2 Mattei C, Rapagnani MP, Stahl SM (2011 թ․ փետրվար). «Ziprasidone hydrocloride: what role in the management of schizophrenia?». Journal of Central Nervous System Disease. 3 JCNSD.S4138. doi:10.4137/JCNSD.S4138. PMC 3663608. PMID 23861634.
- ↑ Seeger TF, Seymour PA, Schmidt AW, Zorn SH, Schulz DW, Lebel LA, McLean S, Guanowsky V, Howard HR, Lowe JA (1995 թ․ հոկտեմբեր). «Ziprasidone (CP-88,059): a new antipsychotic with combined dopamine and serotonin receptor antagonist activity». The Journal of Pharmacology and Experimental Therapeutics. 275 (1): 101–113. doi:10.1016/S0022-3565(25)12023-5. PMID 7562537. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Brunton L (2011). Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics 12th Edition. China: McGraw-Hill. էջեր 406–410. ISBN 978-0-07-162442-8.
- ↑ Akiskal HS, Tohen M (2011 թ․ հունիսի 24). Bipolar Psychopharmacotherapy: Caring for the Patient. John Wiley & Sons. էջ 209. ISBN 978-1-119-95664-8. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Nemeroff CB, Lieberman JA, Weiden PJ, Harvey PD, Newcomer JW, Schatzberg AF, Kilts CD, Daniel DG (2005 թ․ նոյեմբեր). «From clinical research to clinical practice: a 4-year review of ziprasidone». CNS Spectrums. 10 (11 Suppl 17): 1–20. doi:10.1017/S1092852900019842. PMID 16381088. S2CID 26738197.
- ↑ Tatsumi M, Jansen K, Blakely RD, Richelson E (1999 թ․ մարտ). «Pharmacological profile of neuroleptics at human monoamine transporters». European Journal of Pharmacology. 368 (2–3): 277–283. doi:10.1016/S0014-2999(99)00005-9. PMID 10193665.
- ↑ Lüllmann H, Mohr K (2006). Pharmakologie und Toxikologie: Arzneimittelwirkungen verstehen- Medikamente gezielt einsetzen; ein Lehrbuch für Studierende der Medizin, der Pharmazie und der Biowissenschaften, eine Informationsquelle für Ärzte, Apotheker und Gesundheitspolitiker. Georg Thieme Verlag. ISBN 978-3-13-368516-0. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Schatzberg AF, Nemeroff CB (2006 թ․ փետրվարի 10). Essentials of Clinical Psychopharmacology. American Psychiatric Pub. էջ 297. ISBN 978-1-58562-243-6. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Bantick RA, Rabiner EA, Hirani E, de Vries MH, Hume SP, Grasby PM (2004 թ․ մայիս). «Occupancy of agonist drugs at the 5-HT1A receptor». Neuropsychopharmacology. 29 (5): 847–859. doi:10.1038/sj.npp.1300390. PMID 14985704. S2CID 11509050.
- ↑ Monti JM (2010 թ․ մարտ). «Serotonin 5-HT(2A) receptor antagonists in the treatment of insomnia: present status and future prospects». Drugs of Today. 46 (3): 183–193. doi:10.1358/dot.2010.46.3.1437247. PMID 20467592.
- ↑ Salmi P, Ahlenius S (2000 թ․ ապրիլ). «Sedative effects of the dopamine D1 receptor agonist A 68930 on rat open-field behavior». NeuroReport. 11 (6): 1269–1272. doi:10.1097/00001756-200004270-00025. PMID 10817605. S2CID 35263421.
- ↑ Racz R, Kozell LB, Eshleman AJ, Bloom SH, Wolfrum KM, Schmachtenberg JL, Swanson TL, Ngai J, Schutzer WE, Janowsky A, Abbas AI, Stavitskaya L (2025 թ․ դեկտեմբերի 22). «Evaluation of the Relationship between Vesicular Monoamine Transporter 2 (VMAT2) Inhibition and Neurologic Adverse Events in Approved Drugs». ACS Pharmacology & Translational Science. doi:10.1021/acsptsci.5c00538. ISSN 2575-9108.
- ↑ «Ziprasidone (Professional Patient Advice)». Drugs.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Miceli JJ, Glue P, Alderman J, Wilner K (2007). «The effect of food on the absorption of oral ziprasidone». Psychopharmacology Bulletin. 40 (3): 58–68. PMID 18007569.
- ↑ Sandson NB, Armstrong SC, Cozza KL (2005). «An overview of psychotropic drug-drug interactions». Psychosomatics. 46 (5): 464–494. doi:10.1176/appi.psy.46.5.464. PMID 16145193. S2CID 21838792.
- ↑ Miceli JJ, Anziano RJ, Robarge L, Hansen RA, Laurent A (2000). «The effect of carbamazepine on the steady-state pharmacokinetics of ziprasidone in healthy volunteers». British Journal of Clinical Pharmacology. 49 (Suppl 1): 65S–70S. doi:10.1046/j.1365-2125.2000.00157.x. PMC 2015057. PMID 10771457.
- ↑ Miceli JJ, Smith M, Robarge L, Morse T, Laurent A (2000). «The effects of ketoconazole on ziprasidone pharmacokinetics--a placebo-controlled crossover study in healthy volunteers». British Journal of Clinical Pharmacology. 49 (Suppl 1): 71S–76S. doi:10.1046/j.1365-2125.2000.00156.x. PMC 2015056. PMID 10771458.
- ↑ Nicolson SE, Nemeroff CB (2007 թ․ դեկտեմբեր). «Ziprasidone in the treatment of mania in bipolar disorder». Neuropsychiatric Disease and Treatment. 3 (6): 823–834. doi:10.2147/NDT.S794. PMC 2656324. PMID 19300617.
- ↑ Lemke TL, Williams DA (2012 թ․ հունվարի 24). Foye's Principles of Medicinal Chemistry. Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-60913-345-0.
- ↑ Farah A (2005). «Atypicality of atypical antipsychotics». Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry. 7 (6): 268–274. doi:10.4088/pcc.v07n0602. PMC 1324958. PMID 16498489.
- ↑ Newcomer JW, Fallucco EM (2009). «Ziprasidone». In Schatzberg AF, Nemeroff CB (eds.). The American Psychiatric Publishing textbook of psychopharmacology (4th ed.). Washington, D.C.: American Psychiatric Pub. էջ 641. ISBN 978-1-58562-309-9.
- ↑ «First Approval For Pfizer's Zeldoxs». The Pharma Letter. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Pfizer's Zeldox approvable in USA – Pharmaceutical industry news». The Pharma Letter. 2000 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Approval Package For: Application Number 20-919» (PDF). FDA Center For Drug Evaluation And Research. 1998 թ․ մայիսի 26.
- ↑ PsychoPharmacological Drugs Advisory Committee (2000 թ․ հուլիսի 19). «FDA Background On ZeldoxTM (ziprasidone hydrochloride capsules) Pfizer, Inc» (PDF). Center for Drug Evaluation and Research (CDER). U.S. Food and Drug Administration. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Pfizer to Launch Zeldox in 9 European Union Countries Beginning Next Month». Pfizer Inc (Press release). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին – via prnewswire.com.
- ↑ «Justice Department Announces Largest Health Care Fraud Settlement in Its History». justice.gov. 2009 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Pfizer Completes Transaction to Combine Its Upjohn Business with Mylan». Pfizer. 2020 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին – via Business Wire.
- ↑ «Geodon». Pfizer. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Brands». Viatris. 2020 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Del Casale A, Bonanni L, Bargagna P, Novelli F, Fiaschè F, Paolini M, Forcina F, Anibaldi G, Cortese FN, Iannuccelli A, Adriani B, Brugnoli R, Girardi P, Paris J, Pompili M (2021). «Current Clinical Psychopharmacology in Borderline Personality Disorder». Curr Neuropharmacol. 19 (10): 1760–1779. doi:10.2174/1570159X19666210610092958. PMC 8977633. PMID 34151763. «Ziprasidone. This atypical antipsychotic has an affinity with serotonin 5HT2A, 5HT1B, and dopamine D2 receptors [31]. Ziprasidone at a daily dose of 80 mg for the treatment of BPD patients proved to be effective in the control of anger, paranoid ideation, impulsivity, and emotional instability, but not for anxiety and depressive symptoms [62]. The use of ziprasidone (daily dose range of 40–160 mg) could be considered for managing acute cases of BPD, considering the reported improvements of suicidal and self-injurious risk, hostility and aggression, impulse control, and severe anxious depressive symptoms [63].»
- ↑ Stoffers J, Völlm BA, Rücker G, Timmer A, Huband N, Lieb K (2010 թ․ հունիս). «Pharmacological interventions for borderline personality disorder». Cochrane Database Syst Rev (6) CD005653. doi:10.1002/14651858.CD005653.pub2. PMC 4169794. PMID 20556762.
- ↑ Pascual JC, Soler J, Puigdemont D, Pérez-Egea R, Tiana T, Alvarez E, Pérez V (2008 թ․ ապրիլ). «Ziprasidone in the treatment of borderline personality disorder: a double-blind, placebo-controlled, randomized study». J Clin Psychiatry. 69 (4): 603–608. doi:10.4088/jcp.v69n0412. PMID 18251623.
- ↑ Pascual JC, Oller S, Soler J, Barrachina J, Alvarez E, Pérez V (2004 թ․ սեպտեմբեր). «Ziprasidone in the acute treatment of borderline personality disorder in psychiatric emergency services». J Clin Psychiatry. 65 (9): 1281–1282. doi:10.4088/jcp.v65n0918b. PMID 15367057.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Taylor D (2006). Schizophrenia in Focus. Pharmaceutical Press. էջ 123. ISBN 978-0-85369-607-0. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիպրազիդոն» հոդվածին։ |
| ||||||
- Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության անհրաժեշտ դեղեր
- Դեղաբանական գիտություններ
- Դեղագիտություն
- Դեղագործական ընկերություններ
- Դեղագործություն
- Դեղամիջոցներ այբբենական կարգով
- Դեղեր
- Դեղեր ըստ ազդեցության մեխանիզմի
- Դեղեր ըստ երկրի
- Ըստ օրգան-համակարգերի վրա ազդեցության դեղեր
- Հոգեկան հիվանդություններ ախտանիշներ և նշաններ
- Հոգեմետ դեղեր
- Քիմիական միացություններ
- Քիմիական միացություններ ըստ տարրերի
- Ֆարմակոթերապիա