Զինվորը (նկար, Մեսինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Զինվորը
Antonello da Messina 059.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱնտոնելլո դա Մեսինա
տարի1475
բարձրություն44±1 սանտիմետր
լայնություն38,5±0,1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտ
գտնվում էԻտալական նկարներ, 5-րդ սրահ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
Portrait of a Man - Antonello da Messina - Louvre MI 693 Վիքիպահեստում

Զինվորը (գերմ.՝ Der Condottiere), իտալական վերածննդի դարաշրջանի նկարիչ Անտոնելլո դա Մեսսինայի նկարներից։ Պահպանվում է Լուվր թանգարանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվիրատուի անունը հայտնի չէ։

Ոչ մեծ չափերի նկարից նայում է առնական երիտասարդ, որը չի փորձում լինել սիրալիր կամ որևէ մեկին դուր գալ։ Նա նայում է դիստանցիայով և կարծես սպառնանքով։ Պատկերի մուգ ֆոնը և մուգ հագուստը ընդգծում են լուսավորված դեմքը, որը լի է գոռոզությամբ և գրեթե թշնամանքով։

Նկարի անունը որոշվեց հետո՝ հանդիսատեսի տպավորությունների ներքո, ըստ որոնց նկարի կերպարի անսասան և թշնամանքով լի հայացքը հիշեցնում էր այդ ժամանակաշրջանի իտալական զինվորի։ Վերջիններիս համար իտալական հրաապարակներում դրվում էին քանդակներ, որոնք պատրաստվում էին իտալացի քանդակագործների կողմից (Ուչչելլո, Դոնատելլո, Անդրեա Վերրոկյո)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]