Զինվորական կոմիսարիատ
Արտաքին տեսք

Զինվորական կոմիսարիատ (հապավում՝ զինկոմիսարիատ), զինվորական տեղական վարչական մարմին որոշ եվրոպական երկրներում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միությունում և հետխորհրդային պետություններում։
Զինվորական կոմիսարիատների հիմնական խնդիրներն են՝ զորահավաքի նախապատրաստումն ու իրականացումը, մարդկանց և տնտեսական միջոցների հաշվառումը, երիտասարդության նախապատրաստումը զինվորական ծառայության, պաշտպանական այլ միջոցառումների իրագործումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 695)։ ![]() |