Զինվորական գերեզմանատուն № 8 (Նովի Ժմիգրուդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական գերեզմանատուն № 8
008NowyZmigrod 003.JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունNowy Żmigród
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճակobject on the Polish cultural heritage register
Զինվորական գերեզմանատուն № 8 (Նովի Ժմիգրուդ)ը գտնվում է Լեհաստանում
Զինվորական գերեզմանատուն № 8 (Նովի Ժմիգրուդ)
NOWY ŻMIGRÓD cmentarz 8 (21).JPG

Զինվորական գերեզմանատուն № 8 (Նովի Ժմիգրուդ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 8 - Nowy Żmigród), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Նովի Ժմիգրուդ գյուղի մերձակայքում՝ Յասլենսկի մարզ՝ Անդրկարպատյան վոևոդությունում: Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գերեզմանատանը հուղարկավորված են Ավստրո-հունգարական, գերմանական և ռուսական բանակի ծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին և 1915 թվականի մայիսին: Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Ռազմական գերեզմանների վարչության Կ. և Կ. զինվորական պարետատան Կրակովի կողմից ավստրիացի ճարտարապետ Դուշան Յուրկովիչի ծրագրով: 1650 քառակուսի մետր տարածք ունեցող գերեզմանատանը գտնվում են 27 եղբայրական և 157 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 1 լեհ, 58 ավստրիացի, 5 գերմանացի, 149 ռուս զինվորներ Գրեմենչուգսկիի 32-րդ հետևակային զորքերից, Իզմաիլսկի 189-րդ հետևակային զորքերից, Օչակովսկիի 190-րդ հետևակային զորքերից և Ինսարսկի 196-րդ հետևակային զորքերից և 1 խաղաղ բնակիչ:

1991 թվականի հունվարի 6-ին գերեզմանատունը ընդգրկվել է Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձանների ցանկում (№ 293):

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը ունի ուղղանկյան ձև և ցանկապատված է փայտե և քարե ցանկապատերով: Գերեզմանատան կենտրոնում գտնվում է հուշարձան հինգ սյուների տեսքով, որոնք տեղադրված են պատվանդանի վրա: Խոյակների վրա առկա են ծաղկե զարդաքանդակներ:

Գերեզմանատունը զբաղեցնում է առանձին տարածք ծխական գերեզմանատանը: Գերեզմանատունը մյուսներից տարբերվում է մյուս Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցներից նրանով, որ 149 զոհված ռուս զինվորների անուննից հայտնի են 50 անուն:

Բացի Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից զինծառայողներից, գերեզմանատանը հուղարկավորված են լեհ նորակոչիկներ, ովքեր զոհվել են 1920 թվական փետրվարի 11-ին Լեհ-խորհրդային և Մաիրա Սկոլուդի պատերազմների ժամանակ, 1945 թվականին գերմանացիների կողմից գնդակահարված:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]