Զինվորական գերեզմանատուն № 81 (Մենցինա Վելկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 81
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունMęcina Mała? և Męcina Wielka?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1914
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ գրանցման համար՝ А-577 Զինվորական գերեզմանատուն № 81 (Մենցինա Վելկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Մենցինա Վելկա գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։ Փոքրլեհական վոևոդության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 163 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 8 եղբայրական և 9 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 17 ավստրիացի և 28 ռուս զինվորներ։

1988 թվականի հունիսի 30-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-570):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը գտնվում է Մենցինա Վելկա և Մենցինա Մալա գյուղերի միջև գտնվող ճանապարհի կողքին։ Գերեզմանատան վիճակը լավ է, այն շրջափակված է քարե պատերով։ Գերեզմանատան տարածքում գտնվում է խաչի տեսքով հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]