Զինվորական գերեզմանատուն № 47 (Կոնեչնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր լեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]:գրանցման համարը 747, 25 հունիսի 1994 թ.

Զինվորական գերեզմանատուն № 47 (Կոնեչնա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունKonieczna?
ՎայրԿոնեչնա
ԵրկիրԼեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1915
ՀիմնադիրԿ. և Կ. ռազմական թաղումների դեպարտամետ
ՃարտարապետԴուշան Յուրկովիչ
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[2]

Զինվորական գերեզմանատուն № 47 (Կոնեչնա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 47 - Konieczna), զինվորական գերեզմանատուն, որ գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցիկ պովյատի Ուսցե Գորլիցկ գմինայի Կոնչինա գյուղում։ Գերեզմանոցը ներառված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնադրված գերեզմանատների Արևմտյան Գալիցիայի զինվորական գերեզմանների խմբում։ Գերեզմանոցում թաղված են Ավստրո-Հունգարիայի և ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում 1915 թվականի հունվարից մինչև մարտ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանոցը հիմնադրվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Գերեզմանատան մակերեսը կազմում է 55 քառ. մ, այնտեղ գտնվում են 3 եղբայրական գերեզմաններ, որոնցում թաղված են 18 ավստրո-հունգարական և 108 ռուս զինվորների։

1994 թվականի հունիսի 25-ին գերեզմանատունն ընդգրկվել է Փոքրլեհական վոևոյուդության պատմական հուշարձանների գրանցամատյանում (թիվ 747)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական գերեզմանոցը գտնվում է Սուրբ Վասիլի Մեծի ուղղափառ եկեղեցու մոտ՝ ծխական գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանատուն շրջապատված է քարե ղանկապատով, որն ունի մոտ 50 սմ բարձրություն։ Գերեզմանոցում վերականգնվել է երկու գերեզմանի վրա տեղադրված խաչեր, որոնց որոնց վրա տեղադրված են «1915» թվով ցուցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]