Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա)
Զինվորական գերեզմանատուն № 3 | |
---|---|
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Jasło? |
Երկիր | ![]() |
Առաջին հիշատակում | 1915 |
Հիմնման տարի | 1915 |
Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 3 - Ożenna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Օժեննա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում: Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գերեզմանոցում հուղարկավորված են ռուսական և ավստրիական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով, ծխական գերեզմանատան տեղում, այսօր գոյություն ցունեցող հունական կաթոլիկ Սուրբ Վասիլի Մեծ եկեղեցու հարևանությամբ: Գերեզմանատունը կազմված է երկու առանձին ցածր շարվածքներից՝ ավստրիական և ռուսական մասերից: Գերեզմանատան տարածքը կազմում է 784 քառակուսի մետր:
Գերեզմանատանը կան 68 անհատական և 17 եղբայրական գերեզմաններ: Այնտեղ թաղված են 409 (այլ տվյալներով 423[1]) ավտրիացի և ռուս զինվորներ, ովքեր ընկել են 1914 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին.
- 356 ռուս անհայտ զինվորներ: Հայտնի է ընդամենը մեկ ռուս զինվորի անուն:
- 68 ավստրիացի 27, 28 և 47 հետևեակային գնդերից:
Մինչ 2003 թվականը գերազմանատունը գտնվում էր վատ վիճակում: 2006 թվականին Կրեմպնա կոմունայի կառավարության նախաձեռնությամբ անցկացվել են վերականգնողական աշխատանքներ, որոնցից հետո գերեզմանատունը ժամանակակից տեսք է ձեռք բերել: Գերեզմանատան երկու կողմերում տեղադրվել են խաչեր:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային կողմում յուրաքանչյուր մաս ունի հուշապատ: Ավստրիական հուշապատի վրա առկա է գերմաներենով գրված գրություն.
![]() |
DER TREUEN SOHNE DIE IHR LEBEN HINGEGEBEN HABEN DENKT DAS VATERLAND DANKBAR UND STOLZ - Հարենիքը շնորհակալ է և հիշում է այն հավատարիմ որդիներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը
|
![]() |
Գերեզմանատան ռուսական կողմի հուշապատի վրա առկա է գերմաներենով գրված գրություն.
![]() |
DER GEFALLENEN FEINDEN WEIHTEN MITLEID UND MENSHLICHKEIT DIE LETZTE HEINSTATT - Կարեկցանքը և մարդկությունը նվիրել են ընկած հակառակորդներին վերջին հանգստի վայրը
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «mogiła zbiorowa z I wojny światowej Nr 3»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-21-ին։ Վերցված է 2017-03-03
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 205. ISBN 83-85988-26-2.
- Oktawian Duda, Cmentarze I Wojny Światowej w Galicji zachodniej, Warszawa 1995.
- R. Frodyma, Galicyjskie Cmentarze wojenne. Tom III. Brzesko — Bochnia — Limanowa, Pruszków 1998.
- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
- Stanisław Mendelowski: Krempna : atrakcyjna gmina Beskidu Niskiego. Krosno: P.U.W. «Roksana», 2008, s. 92. Կաղապար:ISBN с опечаткой.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cmentarz nr 2 Ożenna (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)
- mogiła zbiorowa z I wojny światowej Nr 3 Archived 2012-12-21 at Archive.is (լեհ.)
- Ożenna cmentarz wojenny nr 3