Զինվորական գերեզմանատուն № 1 (Օժեննա)
Զինվորական գերեզմանատուն № 1 (Օժեննա) | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | Զինվորական գերեզմանատուն Եղբայրական գերեզմանոց |
Տեղագրություն | Օժեննա |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1914 |
Հիմնման տարի | 1914 թվական |

![]() | |
---|---|
![]() |
Գերեզմանի ընդհանուր տեսքը |
Զինվորական գերեզմանատուն № 1 (Օժեննա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 1 - Ożenna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Օժեննա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում, Լեհաստան։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են Ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են այդ պատերազմի ժամանակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը հիմնվել է 1914 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր եղբայրական գերեզման, որտեղ հուղարկավորել են շուրջ 130[1] Ռուսական բանակի զինծառայողներ (ըստ գերեզմանաքարի արձանագրության նշված է 150 թիվը), ովքեր նահատակվել են 1914 թվականի նոյեմբերի 21-ին։
Զինվորական գերեզմանատուն № 1-ը գտնվում է Չերեմխի լեռան լանջերին՝ դժվարամատչելի մի վայրում։ Ներկայից դրությամբ գերեզմանը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ 2011 թվականին եղբայրական գերեզմանոցի տարածքը մաքրվեց մացառուտներից և բոլորեքյան ցանկապատ անցկացվեց։
Գերեզմանատան տարածքը կազմում է 25 քառակուսի մետր։ Գերեզմանին դրված է քարե ուղղափառ խաչ, որը երկար տարիների ընթացքում կիսով չափ անցել է հողի տակ։
Զինվորական գերեզմանատուն № 1-ում այսօր պահպանվում է նաև քարե բնօրինակ ցուցանակը, որի վրա կա գերմաներեն գրություն.
![]() |
AUF DEM FELDE DER EHNE GEFALLENE 150 RUSSISCHE KRIEGER | ![]() |
Հայերեն թարգմանությամբ այն հնչում է այսպես. «Ընկան փառքի դաշտում 150 ռուս զիվորներ»։
Գերեզմանատնից հարյուր մետր հեռավորության վրա գտնվուևմ է մեկ այլ՝ Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ կրկին Առաջին համաշխարհային պատերազմի զոհ դարձաձ Ռուսական բանակի զինվորների աճյուններն են ամփոփված։
Մոտակայքում է նաև Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ ամփոփված են ավստրիացի և ռուս զինվորների աճյունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Метрика кладбища (լեհ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 205. ISBN 83-85988-26-2.
- Oktawian Duda, Cmentarze I Wojny Światowej w Galicji zachodniej, Warszawa 1995.
- R. Frodyma, Galicyjskie Cmentarze wojenne. Tom III. Brzesko — Bochnia — Limanowa, Pruszków 1998.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cmentarz nr 1 Ożenna Archived 2016-03-05 at the Wayback Machine. (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)
- mogiła zbiorowa z I wojny światowej Nr 1 Archived 2012-12-21 at Archive.is (լեհ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զինվորական գերեզմանատուն № 1 (Օժեննա) կատեգորիայում։ |