Զինվորական գերեզմանատուն № 130 (Գրիբուվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 130
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունGrybów?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1918
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Մալեպոլսյան վոևոդության մշակույթի հուշարձան[1]։ Գրանցման համար A-467/M от 16 ապրիլի 2009 թվական։ Զինվորական գերեզմանատուն № 130 - Գրիբուվ (լեհ.՝ Cmentarz wojenny nr 130 - Grybów), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Գրիրբուվ քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված գերեզմանատուն է։ Այս գերեզմանատնում թաղված են 1914 թվականի դեկտեմբերից մինչև 1915 թվականի հունվար ընկած ժամանակաշրջանում Գերմանական, Ռուսական և Ավստրո-հունգարական բանակների զոհված զինվորները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է Հանս Մայերի նախաձեռնությամբ, 1914 թվականին Գրիբուն քաղաքում։ Մեծ գերեզմանատունը կազմված է երկու մասից. տարածքը, որտեղ բուն գերեզմանատունն է, և հին հրեական գերեզմանի տարածքը։ Այստեղ 1000 քառակուսի մետր տարածության վրա գտնվում են 123 եղբայրական գերեզմաններ և 38 անհատական գերեզմաններ։ Այս գերեզմանատանը թաղված են 650 ավստրիական, 57 գերմանական և 27 ռուսական բանակի զինվորներ։ Գերեզմանի հրեական մասում 65 քառակուսի մետր տարածության վրա թաղված են 7 ավստրիական զինվորներ, ովքեր ունեին հրեական ծագում։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական գերեզմանատունը գտնվում է Մեծ գերեզմանատան վերևի ձախ անկյունում։ Հարավային և արևմտյան մասերից այն սահմանափակված է քարե պատնեշներով։ Գերեզմանատան կենտրոնում գտնվում է ավելի քան 6 մետր բարձրություն ունեցող հուշարձան։

Գերեզմանատան հրեական մասը հնում զբաղեցնում էր եվրոպական թաղամաս կիրկուտայի մի մասը։ Սակայն թաղամասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվեց, և հիմա կան միայն դրա ավերակները։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]