Զինվորական գերեզմանատուն № 119 (Ստաշկուվկա)
Զինվորական գերեզմանատուն № 119 | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Staszkówka? |
Երկիր | ![]() |
Առաջին հիշատակում | 1915 |
Հիմնման տարի | 1915 |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան |
Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]. գրանցման համար՝ A-793 1996 թվականի հունվարի 24-ից:
Զինվորական գերեզմանատուն № 119 (Ստաշկուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 119 - Staszkówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Ստաշկուվկա գյուղի կենտրոնում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ռուսական բանակի զինծառայողներ, ովքեր զոհվել են 1915 թվականի մայիսի 2-ին, Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը հիմնադրվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1915 թվականին։ Գերեզմանատունը նախագծել է քանդակագործ Յան Շեպկովսկին։ 781 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 29 եղբայրական և 17 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են Կոզլովյան 123-րդ և Վորոնեժյան 124-րդ հետևակային գնդերի 516 ռուս զինվորներ։
1996 թվականի հունվարի 24-ին զինվորական գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А — 793).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Метрика кладбища (լեհ.)
- Cmentarz wojenny nr 119 — Staszkówka Archived 2016-08-29 at the Wayback Machine. (լեհ.)