Զինվորական գերեզմանատուն № 108 (Բեչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 108
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԲեչ
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[2]։ գրանցման համար՝ A-467/M

Արտաքին պատկերներ
Գերեզմանատան ներկայից տեսքը

Զինվորական գերեզմանատուն № 108 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 108 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական և Ռուսական բանակների զինծառայողներ, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ Գերեզմանատանը գտնվում են 6 եղբայրական և 20 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 4 (կամ 5) ավստրիացի և 42 ռուս զինվորներ։ Գերեզմանատունը հիմնվել է հոսպիտալին կից, որն էլ իր հերթին գտնվում էր մոտակա մենաստանում։

2009 թվականի ապրիլի 16-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-467/М).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]