Զինվորական գերեզմանատուն № 105 (Բեչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 105
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն և chapel-shrine?
ՏեղագրությունԲեչ
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1916
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ գրանցման համար՝ A-401/M Զինվորական գերեզմանատուն № 105 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 105 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Հորտ բլրի վրա։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական և Գերմանական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է (№ А-659) .

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 173 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 13 եղբայրական և 10 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 32 ավստրիացի, 10 գերմանացի զինվորներ։ Գերեզմանատանը թաղված է նաև բանակային պատկանելիությունը չճշտված մեկ զինծառայող։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը շրջապատված է աղյուսե պատով։ Տարածքում գտնվում են փայտե կիսաշրջանաձև վերջավորություններով և տապանաքարային խաչեր, որոնք բնորոշ են ավստրիացի քանդակագործ Հանս Մայրի ստեղծագործական ոճին։

Գերեզմանատունը անմխիթար վիճակում է գտնվում և հայտնվել է բլրին սպառնացող սողանքների գոտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]