Զինված հակամարտություն Եմենում (2014-2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինված հակամարտություն Եմենում
Yemeni Crisis?

Թվական 2014 թվականի սեպտեմբերի 19-ից
Վայր Եմեն Եմեն
Արդյունք զինված հեղաշրջում
Հակառակորդներ
Եմենի կառավարություն Եմենի հեղափոխական կոմիտե
Հրամանատարներ
Աբդ Րաբբու Մանսուր Հադի
Ալի Սալիմ ալ-Բեյդ
Մուհամմադ Ալի ալ-Հուսի
Աբդուլ-Մալիք ալ-Հուսի
Ալի Աբդալլահ Սալիհ

Զինված հակամարտություն Եմենում, քաղաքացիական պատերազմ հուսիների (շիական ապստամբներ) և կառավարական զորքերի միջև։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆլիկտը սկիզբ է առնում 2004 թվականից։ Այդ ժամանակ Եմենի (արաբ․՝ اليَمَن‎‎‎‎) հյուսիսում ապրող շիա-ապստամբները դեմ դուրս եկան Եմենի և ԱՄՆ-ի իշխանությունների համագործակցությանը և կողմ հանդես եկան թեոկրատական միապետության (իմամաթ) վերականգնմանը, որը տիրում էր Հյուսիսային Եմենում մինչև 1962 թվականի հեղաշրջումը։ 2009 թվականին ակտիվ մարտական գործողություններ են սկսվում մի կողմից շիաների միջև, մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայի և Եմենի զորքերի միջև։ Սաուդյան Արաբիայի միջամտությունը հիմնավորվում էր ապստամբների կողմից երկու սահմանապահների սպանությամբ։ 2010 թվականին հաշտություն է կնքվել։ 2011 թվականին բախումներ են սկսվում շիաների և սուննիների ոչ կառավարական կազմակերպությունների և «ալ-Կաիդայի» հետ։

Հակամարտության ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 8-ին հուսիները գրոհով վերցրին նույնանուն մուհաֆազայի մայրաքաղաք Ամրանը[1], որի ընթացքում հուսիները ավերեցին և գրավեցին 310-րդ զրահատանկային բրիգադի շտաբը՝ սպանելով դրա հրամանատար Համիդ ալ-Քաշիբիին[2][3][4].։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին ռազմական գործողություններ հրահրելու և հունիսի 23-ին կնքված հաշտության պայմանները խախտելու մեջ։ Գրոհի հաջորդ օրը Եմենի զինված ռազմական ուժերը ավիահարվածներ են իրականացրել կառավարական շենքերի և գրավված շտաբի ուղղությամբ[5]։

Օգոստոսի կեսերին հուսիները սկսեցին մի շարք շրջաններում մասսայական դեմոնստրացիաներ իրականացնել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին նավթամթերքի սուբսիդիայի կրճատման մասին, ինչը բերեց բենզինի գնի կրկնակի թանկացման։ Հիմնական պահանջը «կորումպացված կաբինետի» հրաժարականն էր։ Սեպտեմբերի կեսերին կրքերը հասան իրենց պիկին, Սանաայի ծայրամասերում բախումներ սկսվեցին ապստամբների և զինված անվտանգության միջև։ Արդեն երկու օր անց հուսիները հաջողություններ են ունենում, գրավում են մի շարք պետական կառույցներ և հիմնում են իրենց բլոկպոստերը[6]

Հուսիների դրոշը

Հոկտեմբերի 14-ին հուսիները վերահսկողություն են սահմանում Դամար քաղաքի վրա և Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա գավառի Առաջին զրահատանկային դիվիզիայի ռազմական բազայի վրա։ Հոկտեմբերի 15-ին նրանք առանց որևէ դիմադրության մտնում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Իբբ քաղաք, որի բնակչության թիվը 350 հազար էր[7]։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 17-ին մայրաքաղաք Սանաայում անհայտները առևանգում են նախագահի վարչության գլուխ Ահմեդ Ավադ իբն Մուբարաքին։ Նա ուղղվում էր դեպի կառավարության շենքը մասնակցելու պլանավորված նիստին՝ նվիրված հանրապետության օրենսդրության ծրագրին։ Կան տվյալներ, որ առևանգության ետևում կանգնած են հուսիները։

Հունվարի 19-ին Եմենում ծագած բախումների արդյունքում մեկ մարդ զոհվեց և երեք հոգի վիրավորվեցին[8]։ Ապստամբ-հուսիները նաև շրջապատեցին Եմենի վարչապետ Խալիդ Մահֆուզ Բահահի նստավայրը Սանայի կենտրոնում[9]։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շիա ապստամբ-հուսիները և Եմենի բանակը բախումներ են ունեցել նախագահական պալատից ոչ հեռու Սանաայում[10]։ Շիական ապստամբական «Անսար Ալլա» շարժման (հուսիներ) զինված մարտիկները գրավում են Սանաայում գտնվող նախագահական պալատը։ Ամրոցի գրավման համար պայքարում զոհվում է 9 մարդ, և ավելի քան 60 հոգի՝ վիրավորվում[11]։

Հունվարի 20-ին անհայտ մարդիկ կրակ են բացում ամերիկյան դեսպանատան համարներով մեքենայի վրա։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս ամենը տեղի է ունեցել հյուրանոցներից մեկի հսկիչ կետի մոտ[12]։ Նույն օրը զինված ուժերի գեներալի վրա մահափորձ է կատարվել։ Մի քանի պայթուցիկների պայթեցման և դրան հետևած գնդակոծության հետևանքով զոհվել է հինգ զինվոր։ Աղետալի դեպք է տեղի ունեցել երկրի արևելքում՝ Հադրամաութ գավառի Էլ-Կաթն շրջանում. 135-րդ բրիգադայի հրամանատար գեներալ Յահյա Աբու Ավաջի կորտեժի ճանապարհին պայթուցիկ են տեղադրում։ Պայթյունից անմիջապես հետո անհայտ մարտիկներ կրակ են բացում զինծառայողների ուղղությամբ, երեք հոգի վիրավորվում են։ Ավելի ուշ մահափորձ է կատարվում երկրի պաշտպանության նախարար Մահմուդ ալ-Սուբայհիի վրա, երբ նա հեռանում էր նախագահի նստավայրից։ Փոխհրաձգության ժամանակ նախարարը չի տուժում, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հարձակումը հետ են մղում[13]։ Հենց այդ օրը հայտնի է դառնում երկրի նախագահ Աբդ Րաբբո Մանսուր Հադդիի վրա մահափորձի մասին[14]։

Աբդ Րաբբո Մանսուր Հադի

«Անսար Ալլա» ապստամբական շարժման պետխորհրդի անդամ Համզա ալ-Հուսին հայտարարեց, որ ապստամբները չեն փորձում տապալել նախագահին, իսկ նախագահական գվարդիայի հետ բախումները հրահրված են եղել զինծառայողների կողմից, ովքեր հրաժարվել են երկրի առաջնորդի պալատի տարածքների զինապահեստներից փոխանցել զենքերը, որպեսզի ապստամբները «պահեն»[15]։ Նախագահական պալատի գրավումից հետո ապստամբների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հուսին Եմենի իշխաննություններից պահանջում է օպերատիվ կերպով լուծել երկրի բոլոր շրջանների անվտանգությունը՝ հատկապես Մարիբ գավառի (Եմենի կենտրոնական շրջան), ինչպես նաև հաշվի առնել բոլոր կողմերի շահերը սահմանադրության ծրագրի մշակման ընթացքում։ Հուսիների առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանք «չեն վախենալու ոչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, ոչ որևէ երկրից, և պատրաստ են ամեն հետևանքի»[16]։

Ապստամբները փոխեցին նախագահական պալատի պաշտպանությունը՝ ամրապնդելով Սանաայի վերահսկողությունը։ Նախագահ Հադին, ինչպես հաղորդվում է, գտնվում է նստավայրում անվտանգության մեջ։

Հունվարի 21-ին Եմենի նախագահ Հադին և հուսիների ներկայացուցիչները նախնական կրակի դադարեցման համաձայնության են գալիս։ Համաձայն հրատարակված տեղեկության, կողմերը եկան համաձայնության, որ կկազմվի նոր սահմանադրության տեքստը, որը կվերածի Եմենը ֆեդերատիվ պետության, և իշխանության ինստիտուտներում ներկայացված կլինեն բնակչության բոլոր խմբերը, այդ թվում նաև հուսիները։ Ապստամբներն, իրենց հերթին, պարտավորվեցին իրենց ուժերը հեռացնել գրավված կառավարական օբյեկտներից, ազատել նախագահի դիվանատան առաջնորդին՝ Ահմադ Ավադ իբն Մուբարաքին, որին առևանգել էին։

Հունվարի 21-ին հուսիների հակառակորդները բողոքի ակցիաներ անցկացրեցին Թաիզ քաղաքում, իշխանությունները Ադենում փակեցին օդանավակայանը՝ հայտնելով, որ դա արվել է ի բողոք հուսիների գործողություններին ընդդեմ նախագահին և երկրի սուվերենությանը[17]։

Հունվարի 22-ին նախագահ Հադին հրաժարական է տալիս։ «Sputnik» գործակալությունը հայտնել է, որ Եմենի պատգամավորների պալատի նախագահը կոչ արեց արտահերթ նիստ անցկացնել քննելու նախագահ Հադիի հրաժարականը և հունվարի 24-ին քվեարկություն անցկացնել, բայց նիստն այդպես էլ տեղի չունեցավ։ Կառավարության մյուս անդամները նույնպես հրաժարական են տալիս[18]։

Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում կայացրին սառեցնել հակաահաբեկչական օպերացիան ընդդեմ «Ալ-Կաիդայի» Եմենում։ Դա կապված է Սանաայում ամերիկամետ իշխանության անկման և պարսկամետ շիաների կողմից մայրաքաղաքի գրավման հետ[19]։

Հունվարի 24-ին Եմենում հազարավոր մարդիկ երթերի մասնակցեցին դեմ և կողմ ապստամբ-հուսիներին՝ զարգացող քաղաքական ճգնաժամի ֆոնի ներքո։ Հուսիների հազարավոր կողմնակիցներ Սանաայի հյուսիսում մասնակցեցին միտինգների «մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կոչերով և պաստառներով (այսպիսի լոզունգներ հաճախ հնչում են Իրանում դեմոնստրացիաների ժամանակ, Իրաքում և Լիբանանում շիական միտինգների ժամանակ)։ Ավելի փոքր պատասխան միտինգ տեղի ունեցավ Սանաայի համալսարանում, և հուսիների դեմ էին դուրս եկել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում։ Սեպարատիստները բազմահազարանոց դեմոնստրացիա անցկացրին և Ադենի օդանավակայանում կախեցին Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության դրոշը։ Նաև հայտնի դարձավ, որ պառլամենտի նիստը նախագահի հրաժարականի առթիվ տեղի կունենա հունվարի 25-ից ոչ շուտ, քանի որ պառլամենտը արձակուրդի մեջ է[20][21]։

Հունվարի 25-ին տեղեկություն հայտնվեց, որ Աբդ Րաբբո Մանսուր Հադին որոշել է ետ վերցնել իր հրաժարականը։ Այս նորությունը առաջիններից մեկը հայտնեց «Ալ-Ջազիրա»-ն։ Հետո այս տեղեկությունը հայտնվեց եմենական «Ալ-Թաղյիր»-ում։ Սակայն ասվում էր, որ տեղեկությունը ճշգրիտ չէ։ Նաև հայտնի դարձավ, որ պառլամենտում նախագահի հրաժարականի հարցի քննարկումը նորից հետաձգվել է[22][23]։

Հունվարի 26-ին հուսիները գրոհով վերցրին Եմենի մայրաքաղաք Սանաայի Պետական Համալսարանի շենքը։

Հունվարի 27-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնեց, որ Եմենում ստեղծվելու է ազգային փրկության կառավարություն։ Ըստ հեռուստակայանի աղբյուրների տվյալների, որոշումը կայացվել է Եմենում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ջամալ Բենոմարի միջնորդությամբ[24]։ Նույն օրը հուսիները ազատ արձակեցին Ահմեդ Ավադ իբն Մուբարաքին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Արխիվացված 2015-12-21 Wayback Machine // Yemen Times
  2. [2] Արխիվացված 2015-01-23 Wayback Machine // Yemen Times
  3. [3] // al-Monitor
  4. [4] // Deutsche Welle
  5. [5] // France 24 (видео)
  6. Շիաների գրոհը. Եմենում դադարացրել են աշխատանքը պետհաստատությունները և դեսպանատները // vesti.ru
  7. Հուսիները Եմենում հայտարարեցին, որ նրանք պաշտպանում են քաղաքները ահաբեկիչներից
  8. Եմենի տաղակատվության նախարարը. երկրում տեղի է ունեցել հեղաշրջման փորձ
  9. ԶԼՄ։ վարչապետի կորտեժի վրա հարձակում է կատարվել
  10. Ապստամբները շրջապատել են Եմենի վարչապետի նսըավայրը Սանաայում
  11. Ապստամբ-շիաները գրավել են նախագահական պալատը Եմենի մայրաքաղաքում
  12. Եմենի մայրաքաղաքում կրակ են բացել ամերիկյան դեսպանատան ավտոմեքենայի վրա
  13. Ապստամբ-հուսիները մահափորձ են կատարել Եմենի պաշտպանության նախարարի վրաМ
  14. Եմենի նախագահի վրա մահափորձ է իրականացվել
  15. [6]
  16. [7]
  17. «Պետդեպարտամենտ` Աբդ Րաբբո Մանսուր Հադին Եմենի օրինական նախագահն է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  18. [8]
  19. ԱՄՆ-ը սառեցրել է հակաահաբեկչական օպերացիան
  20. [9]
  21. Միտինգներ Եմենում
  22. [10]
  23. [11]
  24. [12]