Զինված հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիա աշխարհազորայինները Ֆալուջայում Իսլամական պետության ուժերի դուրսբերումից հետո

Զինված հակամարտություն, բաց, զինված շարունակական բնույթ կրող բախումներ երկու կամ ավելի կենտրոացված կողմերի միջև՝ իշխանության գլուխ գալու կամ տարածքային վիճաբանությունները լուծելու նպատակով։ Զինված հակամարտությունների, դրանց պատճառների և միտումներ մասին տեսական հիմքը ինչպես սահմանափակ է, այնպես էլ շատ կարևոր։ Սահմանափակ է քանի որ շատ բան չի ատաջարկվում զինված հակամարտության երևույթի և ընդհանուր բացատրության առումով և դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով խնդրի բարդությունը և բազմազանությունը։ Իսկ կարևոր է, քանի որ ուղղորդում է, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Վերլուծության ենթարկելով առանձին կոնֆլիկտները՝ հնարավոր է դառնում նկատել ծավալման նշանները և հետագա թեժացման կանխարգելման հնարավորւթյուններ որոնելը։[1] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine Զինված հակամարտությունների էությունը հասկանալու համար շատ կարևոր է հստակ տարբերակում մտցնել ավարտված և հետաձգված զինված հակամարտությունների միջև։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքական լանդշաֆտը աղավաղված է պատերազմներով, որոնք վերսկսել են ոչ միայն զինադադար, այլ նաև հաշտության պայմանագիր կնքելուց հետո, ինչպես օրինակ Անգոլայում, Չեչնիայում, Խորվաթիայում, Ֆիլիպիններիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայում։ Հաճախ դրանք վերադառնում են առավել կատաղի և ավերիչ տեսքով ու գրեթե միշտ ծանր նստելով հատկապես քաղաքացիական բնակչության վրա։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հումանիտար օրենքը առանձնացնում է հակամարտությունների երկու տեսակ.

  1. միջազգային,
  2. ոչ միջազգային։

Միջազգային հակամարտությունները ծավալվում են երկու կամ ավելի պետությունների Զինված Ուժերի միջև։ Որպես կանոն պատերազմները սկսվում են մի ազգի կողմից մյուսին պատերազմի հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, ԶՈՒ-ի անընդհատ փոփոխվող բնույթը կասկածի տակ է դրել նման հայտարարություների կարևորությունը, քանի որ պատերազմական գործողությունները և այլ ոչ պայմանական պատերազմական իրավիճակները առավել հաճախակի են դարձել։ 2. Նմանօրինակ հակամարտությունները ծավալվում են կառավարական ուժերի և ոչ կառավարական զինված խմբավորումների միջև, կամ մի քանի զինված խմբավորումների միջև մի պետության ներսում։[2]

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված հակամարտությունների պատճառները բազմաբույթ են։ Այնուամենայնիվ, հիմնական պատճառները, որոնք ներհատուկ են զինված հակամարտություններին, բաժանվում են առաջնային և երկրոդային պատճառների։ Առաջին խմբում են հարկ է նշել հետևյալ պատճառները.

  1. մարդկային բնույթը,
  2. սոցիալ-հոգեբանական պահանջմունքները,
  3. տնտեսական գործոնները։

Երկրոդայինների դեպքում որպես կանոն թվարկվում են.

  1. քաղաքականությունը և մշակույթը(պատերազմելու ավանդույթը),
  2. առանձնահատուկ պատճառներ.

Վերջին կետը կարիք ունի մեկնաբանության։ Այսպես. յուրաքանչյուր պատերազամում ունի իր առանձնահատուկ պատճառները որոնք ներհատուկ միայն իրեն և չեն հանդիպում այլ դեպքերում։ Այնումենյանիվ, այն որպես կանոն ստորադասվում է վերը նշված հիմնական պատճառներից որևէ մեկին կամ մի քանիսին։ Սակայն պատմաքաղաքական և սոցիալ-տնտեսական որոշակի գործոնների ազդեցության տակ դրսևորվում է յուրովի։[3] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]