Զինո Դավիդոֆ
Զինո Դավիդոֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1906[1] |
Ծննդավայր | Նովգորոդ-Սևերսկի, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 14, 1994[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Jewish cemetery of Veyrier |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
![]() |
Զինո Դավիդոֆ (ֆր.՝ Zino Davidoff, ի ծնե՝ Զինովի (Զուսելե-Մեր) Հենրիխի Դավիդոֆ, մարտի 11, 1906[1], Նովգորոդ-Սևերսկի, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1994[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի արդյունաբերող, հայտնի Davidoff ապրանքանիշի (սիգար, ծխախոտ, օծանելիք, սուրճ և այլն) սեփականատերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ռուսական կայսրության Չեռնիգովի մարզի Նովգորոդ-Սևերսկի քաղաքում՝ Հենրիխ (Հիլելիա) Դավիդոֆի (արտագաղթյալ՝ Անրի Դավիդոֆ) ընտանիքում, որը, ըստ տարբեր աղբյուրների, արտադրող էր կամ ծխախոտային արտադրանքների առևտրական։ Ընտանիքը տեղափոխվել է Կիև, իսկ 1911 թվականին արտագաղթել Շվեյցարիա, որտեղ 1916 թվականին բացել է իր սեփական ծխախոտի խանութը։ 1928 թվականին ավարտել է դպրոցը, ուղևորվել Լատինական Ամերիկա, այցելել Արգենտինա, Բրազիլիա, Կուբա։ Կուբայում 2 տարի աշխատել է ծխախոտի պլանտացիայում, ուսումնասիրել կուբայական սիգարների արտադրությունը։
1934-ական թվականներին վերադարձել է Շվեյցարիա և սկսել կառավարել իր ծնողների խանութը։ Աստիճանաբար խանութը վերածվել է ծխախոտի առևտրի խոշոր ընկերության, որը ծաղկել է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Դավիդոֆը, օգտվելով այն հանգամանքից, որ Շվեյցարիան պատերազմի տարիներին չեզոք պետություն էր, նրա միջոցով ծխախոտային առևտուր էր իրականացնում երկու պատերազմող կողմերի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zino Davidoff, «The Connoisseur’s Book of the Cigar», McGraw-Hill; 1984. ISBN 0-07-015460-0
- Салтан А. Н. История олигархов. «Отец» всех сигар – Зиновий Давыдов [Электронный ресурс]. – Режим доступа к статье: https://web.archive.org/web/20170911115803/https://oligarh.media/2017/09/09/istoriya-oligarhov-otets-vseh-sigar-zinovij-davydov/. – Заглавие с экрана. – 9.09.17.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զինո Դավիդոֆի կենսագրությունը. Հոդված Коммерсант.ру կայքում
- Short Biography from smokeshopmag.com Archived 2007-09-28 at the Wayback Machine.