Զինավոր Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զինավոր Գևորգյան
Ծնվել էփետրվարի 26, 1920(1920-02-26)[1]
ԾննդավայրՆորագյուղ, Կենտրոն վարչական շրջան, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էմայիսի 28, 2005(2005-05-28) (85 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Զինավոր Սիմոնի Գևորգյան (փետրվարի 26, 1920(1920-02-26)[1], Նորագյուղ, Կենտրոն վարչական շրջան, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 28, 2005(2005-05-28), Ստեփանակերտ), խորհրդային հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)[2]։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինավոր Գևորգյանը ծնվել է 1920 թվականի փետրվարի 26-ին Նորագյուղում։ 1937 թվականից Ստեփանակերտի հայկական թատրոնի դերասան[3]։ 1976-1986 թվականներին՝ նույն թատրոնի տնօրեն։ Հիմնականում խաղացել է բնութագրական դերեր[2]։

1998 թվականին Ստեփանակերտի թատրոնում բեմադրել է իր հեղինակած «Պապ, կրակում են» պիեսը` Արցախյան պատերազմի թեմայով[2]։

Մահացել է 2005 թվականի մայիսի 28-ին Ստեփանակերտում[3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Սամեդ Վուրղուն Վագիֆ Վագիֆ
Գաբրիել Սունդուկյան Քանդած օջախ Մարմարով
Գաբրիել Սունդուկյան Էլի մեկ զոհ Միքայել
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Սաղաթել
Խաչատուր Ավագյան Անահիտ Վաղինակ
Ա․ Պապայան Այո, աշխարհը շուռ է եկել Շմավոն
Վարդգես Պետրոսյան Վերջին ուսուցիչը Վանունի
Բ. Սեյրանյան Սամվել Սահակ Պարթև
Ա. Աբդուլին Տասներեքերորդ նախագահը Սագադեև

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան (1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6775
  2. 2,0 2,1 2,2 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 «Зинавор Геворкян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.