Զինաիդա Կվերենչխիլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինաիդա Կվերենչխիլաձե
վրացերեն՝ ზინაიდა კვერენჩხილაძე
Ծնվել էօգոստոսի 25, 1932(1932-08-25)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 2, 2011(2011-09-02) (79 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիԴաթա Թութաշխիա
Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը
Պարգևներ և մրցանակներՎԽՍՀ վաստակավոր արտիստ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Պատվի շքանշան

Զինաիդա Կվերենչխիլաձե (վրացերեն՝ ზინაიდა კვერენჩხილაძე, օգոստոսի 25, 1932(1932-08-25), Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2011(2011-09-02), Թբիլիսի, Վրաստան), վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինաիդա Կվերենչխիլաձեն ծնվել է 1932 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։

1956 թվականից հանդես է եկել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի թատերախմբի կազմում։ Առաջին նշանակալի հաջողությունը նրան բերել է Լելայի դերը «Բախտրիոնի» ներկայացման մեջ, որ բեմադրել էր Դիմիտրի Ալեքսիձեն 1960 թվականին։

Դերասանուհու խաղացանկում հատուկ տեղ են զբաղեցնում ողբերգական պլանի դասական դերերը՝ Անտիգոնայի դերը «Անտիգոնա» պիեսում, Մեդեան «Մեդեա» ներկայացման մեջ, Կլեոպատրայի դերը «Անտոնիոս և Կլեոպատրա» բեմադրության մեջ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Դաթա Թութաշխիա», «Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը», «Ճանապարհ դեպի տուն» և այլն։

Դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։

Զինաիդա Կվերենչխիլաձեն 1968 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1976 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման[1]:

1990 թվականին Զինաիդա Կվերենչխիլաձեի նախաձեռնությամբ Դմանիսում հիմնադրվել է «Քվեմո Քարթլի» թատրոն-ստուդիան։

Զինաիդա Կվերենչխիլաձեն մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Թբիլիսիում[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 – Մոտեցում
  • 1984 – Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը – Գուլկանի
  • 1981 – Ճանապարհ դեպի տուն
  • 1977 – Ինդի-մինդի
  • 1977 – Դաթա Թութաշխիա – Էֆեմիա
  • 1974 – Հարազատ ծառերի ստվերում
  • 1974 – Ֆերմա լեռներում
  • 1971 – Լուսաբացից առաջ
  • 1967 – Առավոտյան զանգեր – Իերո, Թեմրազի կինը
  • 1966 – Տերևաթափ – էպիզոդ, (տիտրերում՝ Գ. Կվերենչխիլաձե)
  • 1965 – Անցյալի էջեր (կինոալմանախ) – Մայա
  • 1965 – Միքելա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]