Զինաիդա Կուպրիյանովիչ
| Զինաիդա Կուպրիյանովիչ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | բելառուս․՝ Зіна Купрыяновіч |
| Նաև հայտնի է որպես | ZENA |
| Ծնվել է | սեպտեմբերի 17, 2002[1] (23 տարեկան) Մինսկ, Բելառուս |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ, հիփ հոփ, դենս փոփ, tech house?, EDM և էլեկտրոփոփ |
| Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
| Գործիքներ | վոկալ |
Զինաիդա Ալեքսանդրովնա Կուպրիյանովիչ (բելառուս․՝ Зінаі́да Алякса́ндраўна Купрыяно́віч, սեպտեմբերի 17, 2002[1], Մինսկ, Բելառուս), երբեմն հանդես է եկել Զինա Կուպրիյանովիչ կամ Զենա բեմանուններով (ոճավորված՝ ZENA), իսկ ներկայում հանդես է գալիս որպես Zina Bless` բելառուս երգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Նա ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում՝ «Like It» երգով՝ եզրափակչում զբաղեցնելով 24-րդ տեղը։ Բացի այդ, նա համահաղորդավարել է Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթը Մինսկում և ռուսերենով հնչյունավորել է «Մոանա» (2016) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպրիյանովիչը սկսել է իր կարիերան որպես մանուկ երգչուհի 2013 թվականին՝ մասնակցելով Մանկական Նոր ալիք 2013 մրցույթ-փառատոնին և 2014 թվականի Վիտեբսկի Մանկական Սլավյանսկի բազար փառատոնին[2]։
Նա երկու անգամ մասնակցել է Մանկական Եվրատեսիլի բելառուսական ազգային ընտրական փուլին․ 2015 թվականին «МИР» երգով զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ 2016-ին՝ «Космос» երգով՝ երրորդ[3][4]։ 2017 թվականին նա երրորդ տեղն է զբաղեցրել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի տասներորդ եթերաշրջանում, որն իսպանական «Operación Triunfo» նախագծի ռուսական տարբերակն է։ Դրանից հետո նա սկսում է աշխատել հեռուստահաղորդավարուհու կարիերայում և 2018 թվականին Մինսկում համահաղորդավարում է Մանկական Եվրատեսիլը՝ Եվգենի Պերլինի և Հելենա Մերաայի հետ միասին։ Որպես դերասանուհի՝ նա ռուսերեն հնչյունավորել է Մոանայի կերպարը «Մոանա» և «Ռալֆն ընդդեմ ինտերնետի» անիմացիոն ֆիլմերում[5] ։
2019 թվականին ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Like It» երգով։ Նա անցել է եզրափակիչ փուլ՝ վաստակելով 31 միավոր և զբաղեցնելով 24-րդ տեղը[6][7][8]։ Քանի որ 2020 թվականի մրցույթը չեղարկվել է[9], իսկ 2021 թվականին Բելառուսը որակազրկվել[10] և հեռացվել է հետագա մասնակցությունից[11], Կուպրիյանովիչը այս պահի դրությամբ մնում է Եվրատեսիլ երգի մրցույթում Բելառուսը ներկայացրած վերջին մասնակիցը։ Մինչ օրս վերջին բելառուս մասնակցը որևէ եվրատեսիլյան մրցույթում եղել է Արինա Պեխտերևան՝ 2020 թվականի Մանկական Եվրատեսիլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Zinaida_Kupriyanovich
- ↑ «Международный конкурс детской песни "Новая волна-2013"» (ռուսերեն). Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Granger, Anthony (2015 թ․ օգոստոսի 21). «Belarus: Ruslan Aslanov Is Off To Bulgaria». eurovoix.com. Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Jordan, Paul (2016 թ․ օգոստոսի 26). «Alexander Minenok to sing for Belarus in Malta!». junioreurovision.tv. European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Моана > Russian Soundtrack». Cast Albums. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Granger, Anthony (2019 թ․ մարտի 7). «Belarus: ZENA To The Eurovision Song Contest 2019». Eurovoix. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Halpin, Chris (2019 թ․ մարտի 7). «From Junior to Adult: Zena wins Belarus' national final with "Like It"». Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Oliver, Eliza-Jane (2019 թ․ մարտի 7). «Belarus: ZENA will fly to Tel Aviv!». ESCToday. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Official EBU statement & FAQ on Eurovision 2020 cancellation». European Broadcasting Union (EBU). 2020 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «EBU statement on Belarusian participation». Eurovision.tv (անգլերեն). 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Белтэлерадыёкампанію выключылі з Еўрапейскага вяшчальнага саюза». euroradio.fm. 2021 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զինաիդա Կուպրիյանովիչ կատեգորիայում։ |