Զինաթափում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինաթափում, պատերազմ վարելու միջոցների լիակատար ոչնչացման կամ նշանակալի կրճատման միջոցառումների ամբողջություն։ Կարող է լինել ինչպես բազմակողմանի, այնպես էլ միակողմանի։

Միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կուտակումը զինաթափումը դարձնում է հրատապ խնդիր։ Զինված ուժերի սահմանափակ կիրառման պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։ Շահագործական հասարակարգերում զինաթափման գաղափարն իշխող դասակարգերն օգտագործել են քաղաքական խուսավարման, հակառակորդի ռազմական պոտենցիալը թուլացնելու, սեփականը՝ խթանելու նպատակով։

Ներկայում զինաթափումը հիմնականում ուղղված է միջուկային զենքերը վերահսկելուն, սահմանափակելուն և կրճատելուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 690 CC-BY-SA-icon-80x15.png