Զիմբաբվեի նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զիմբաբվեի նահանգներ (անգլ.՝ Provinces of Zimbabwe)։ Ներկայումս Զիմբաբվեն ունի տաս նահանգ, որոնցից երկուսը գավառական կարգավիճակ ունեցող քաղաքներ են։ Զիմբաբվեն ունիտար պետություն է, և նրա նահանգներն իրականացնում են միայն այն լիազորությունները, որոնք ընտրում է կենտրոնական կառավարությունը։ Մարզերը բաժանվում են շրջանների, իսկ շրջանները՝ բաժանմունքների։

Զիմբաբվե

Զիմբաբվեի Սահմանադրությունը սահմանում է նահանգային կառավարումն ու լիազորությունները։ 1988թ․-ի սահմանադրական փոփոխություններից հետո նահանգները ղեկավարվում էր Զիմբաբվեի նախագահի կողմից ուղղակիորեն նշանակված նահանգապետը[1]։ Թեև մարզպետները գործնականում մնում են որպես մարզային գործերի պետնախարարներ, սակայն 2013 թվականին սահմանադրական փոփոխություններից ի վեր տեխնիկապես այլևս մարզպետներ չկան։ 2013թ-ի Սահմանադրությունը նաև կոչ է անում անհարժեշտության դեպքում վեր հանել կառավարական լիազորություններն ու պարտականոությունները, չնայած Զիմբաբվեի ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ կենտրոնական կառավարությունը դեռ պետք է կատարի իր պարտականությունները[2]։

1890-ական թվականներին Ռոդեզիայում Ընկերության կարգի հաստատմամբ երկիրը բաժանվեց երկու գավառների՝ Մատաբելլանդն արևմուտքում և Մաշոնալանդը՝ արևելքում։ Բրիտանական գաղութատիրական իշխանության ներքո՝ որպես Հարավային Ռոդեզիա, գաղութը բաժանված էր հինգ գավառների։ Ավելի ուշ, Ռոդեզիայի կառավարությունը մարզերի թիվն ընդարձակեց յոթի՝ Մանիկալենդ, Հյուսիսային և Հարավային Մատաբելլանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալենդ, Միդլենդս և Վիկտորիա (ներկայումս՝ Մասվինգո)[3]։ 1980-ական թվականներին Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ վերակազմավորվեց երեք նահանգներում՝ դառնալով Կենտրոնական Մաշոնալանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ։ 1997-ին ստեղծվել են ամենաերիտասարդ նահանգները՝ Բուլավայոն և Հարարան։

Անուն Ավաններ և քաղաքներ Բնակչություն (2012) Ընդհանուր տարածք[4] Տեղադրություն
Կենտրոնը Ամենամեծ քաղաքը կմ2 քառակուսի մղոն
Բուլավայո Բուլավայո 1,200,337 900 347 Bulawayo in Zimbabwe (special marker).svg
Հարարե Հարարե 2,123,132 872 337 Harare in Zimbabwe (special marker).svg
Մենիքալենդ Մուտարե 1,752,698 36,459 14,077 Manicaland in Zimbabwe.svg
Կենտրոնական Մեշոնալենդ Բինդուրա 1,152,520 28,347 10,945 Zimbabwe - Mashonaland Central.svg
Արևելյան Մաշոնալենդ Մարոնդերա 1,344,955 12,444 7,732 Zimbabwe - Mashonaland East.svg
Արևմտյան Մաշոնալենդ Չինհոյի Կադոմա 1,501,656 57,441 22,178 Zimbabwe - Mashonaland West.svg
Մասվինգո Մասվիգո 1,485,090 56,566 21,840 Zimbabwe - Masvingo.svg
Հյուսիսային Մատաբելելենդ Լուպանե Վիտորիա Ֆոլս 749,017 75,025 28,967 Matabeleland North in Zimbabwe.svg
Հարավային Մատաբելելենդ Գվանադա Բեյթբրիջ 683,893 54,172 20,916 Zimbabwe - Matabeleland South.svg
Միդլենդս Գվերու 1,614,941 49,166 18,983 Zimbabwe - Midlands.svg

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bridger Peter Anthony (1973)։ Encyclopaedia Rhodesia։ College Press 
  2. Kandemiiri Jonga (2016-03-01)։ «MDC-T Urges Zimbabwe to Devolve Power to Provinces»։ VOA (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  3. Passmore Gloria C. (1972)։ The National Policy of Community Development in Rhodesia (անգլերեն)։ Department of Political Science, University of Rhodesia։ էջ 163 
  4. Zimbabwe at GeoHive

4.Zimbabwe census2012 https://www.citypopulation.de/Zimbabwe-Cities.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]