Զիլոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զիլոտներ (հուն․՝ Ζηλωταί — նախանձախնդիրներ), քաղաքական խմբավորում Բյուզանդիայում, Թեսալոնիկե (Սալոնիկ) քաղաքում։ Գլխավորել է խոշոր ֆեոդալ Հովհաննես Կանտակուզինոսի և բյուզանդական կայսր Հովհաննես V-ի միջև պայքարի ընթացքում ծագած հակաֆեոդալական ապստամբությունը (1342—50)։

Զիլոտները հենվում էին նավաստիների կորպորացիայի և առևտրական շրջանների վրա, որոնք սերտ կապված լինելով կենտրոնական կառավարության հետ, պաշտպանում էին նրան (այսպիսով նաև իրենց շահերը) խոշոր ֆեոդալներին բարձրաստիճան արիստոկրատիայի ոտնձգություններից։ Զիլոտների ապստամբությանը մասնակցում էին քաղաքի շրջակա գյուղերի բնակչության լայն խավերը։

Զիլոտները քաղաքից վտարեցին խոշոր ֆեոդալներին, որոնք այն ուզում էին հանձնել Կանտակուզինոսին։ Իշխանությունը հանձնվեց երկու արքոնտների՝ զիլոտների պարագլուխ Միքայել Պալեոլոգոսին և կենտրոնական իշխանության ներկայացուցիչ Հովհաննես Ապոկավկոսին։ Ուժեղացավ առևտրական շրջանների ազդեցությունը։ 1345 թվականին Հովհաննես Ապոկավկոսի և Միքայելի սպանությունից հետո իշխանությունն անցավ Կանտակուզինոսին։

Երբ Կանտակուզինոսը 1347 թվականին կայսր հռչակվեց։ Զիլոտները չճանաչեցին նրան և որոշեցին Թեսալոնիկեն հանձնել Սերբիայի թագավոր Ստեփան Դուշանին։ Նա ոտքի հանեց հակառակորդներին, որոնք կոտորեցին զիլոտներին։ Զիլոտների հասարակական կազմի, ծրագրի վերաբերյալ հարցերը բյուզանդագիտության մեջ վիճելի են։ Զիլոտները անհաջողության են մատնվել, որովհետև մեկուսացված էին արտաքին աշխարհից, քաղաքացիների և գյուղացիների ժամանակավոր դաշինքը քայքայվել էր։ Զիլոտների պարտությանը նպաստել են նաև Սերբիայի և Օսմանյան թուրքերի հարձակումները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Византии, т․ 3, М․, 1967,с» 135—160
  • Курбатов Г․ Л*, Рутенбург В․И․, Зилоты и чомпи, «Византийский временник», 1969, т․ 30․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png