Զիլդա Առնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Զիլդա Առնս
պորտ.՝ Zilda Arns
Zilda Arns.jpeg
Ի ծնեբրազ.-պորտ.՝ Zilda Arns Neumann
Ծնվել էօգոստոսի 25, 1934(1934-08-25)[1]
ԾննդավայրForquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա
Մահացել էհունվարի 12, 2010(2010-01-12)[2][1] (75 տարեկան)
Մահվան վայրՊորտ-օ-Պրենս, Հայիթի
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
ԿրթությունUniversidade Federal do Paraná? և Սան Պաուլուի համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ և ակտիվիստ
ԱշխատավայրUniversidade Federal do Paraná?
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Zilda Arns Վիքիպահեստում

Զիլդա Առնս Նյուման (պորտ.՝ Zilda Arns Neumann, օգոստոսի 25, 1934(1934-08-25)[1], Forquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա - հունվարի 12, 2010(2010-01-12)[2][1], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), բրազիլացի մանկաբույժ, որը հայտնի է դարձել շնորհիվ իր մարդասիրական գործունեության, որը տևել է ավելի քան երեսուն տարի։ Նա զբաղվել է աղքատ երեխաների օգնությամբ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Զիլդա Առնսը կարդինալ Պաոլու Էվարիստու Առնսի քույրն է և սենատոր Ֆլավիո Առնսի հորաքույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլդա Առնսը ծնվել է Սանտա Կատարինա նահանգի Ֆորկիլինիա քաղաքում գերմանացի փախստականների ընտանիքում[3]։ Առնսը ունեցել է բժշկագիտության դոկտորի աստիճան և զբաղվել է առողջապահական գործունեությամբ, որի նպատակն էր օգնել հիվանդ երխաներին այն երկրներում, որտեղ բարձր էր երեխաների մահացության աստիճանը[4]։ Առնսը դարձել է «Կրիանսա»[5] պաստորական ծառայության հիմնադիր և միջազգային համակարգողը, մասնակցել է նաև «Pessoa Idos» պաստորական ծառայության գործունեությանը և նպաստել Բրազիլիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի սոցիալական ծրագրերին։

Զլիդա Առնսը ամուսնացել է մեկ անգամ, դարձել հինգ երեխայի մայր և այրիացել է 1978 թվականին։

Զիլդա Առնսը վախճանվել է 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի երկրաշարժի ժամանակ, որտեղ նա մասնակցում էր կաթոլիկ կոնֆերանսին` նվիրված երեխաների սովի դեմ պայքարին[6]։ Նրա հուղարկավորությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատանքի համար նրան շնորհվել է Բրազիլիայում և այլ երկրներում մի շարք պատվավոր կոչումներ։ 2006 թվականին Նա ստացավ «Opus Prize» մրցանակը։

2006 թվականին Առնսը առաջադրվել է Նոբելյան Խաղաղության մրցանակի համար իր մարդասիրական աշխատանքների համար[7]։

2015 թվականին Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցին ցանկանում էր նրան դասել սրբերի շարքը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/religion-obituaries/6990059/Zilda-Arns.html
  3. «Câmara reúne alemães em sessão solene»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-06-13 
  4. Спасительница жизни // sig.biz/combibloc. — 2005. — № 03/05.
  5. «Statement by Doctor Zilda Arns Neumann, national founder and coordinator of the Pastoral of the Child» (անգլերեն)։ Pastoral da Criança։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է 2010-01-15 
  6. «Президент Бразилии объявил трехдневный траур в связи с гибелью людей в Гаити»։ Вести։ 14 января 2010։ Վերցված է 2010-01-15 
  7. «ZILDA ARNS NEUMANN» (անգլերեն)։ Pastoral da Criança։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է 2010-01-15 
  8. В Бразилии хотят беатифицировать миссионерку и педиатра Зильду Арнс Ньюманн

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]