Զիլան Տիգրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիլան Տիգրիս
Դիմանկար
Ծնվել է1972
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Մահացել էփետրվարի 6, 2023(2023-02-06)
Մահվան վայրԴիարբեքիր, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություներգչուհի

Զիլան Տիգրիս (1972, Դիարբեքիր, Թուրքիա - փետրվարի 6, 2023(2023-02-06), Դիարբեքիր, Թուրքիա), հայազգի երգիչ Թուրքիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլան Տիգրիսը ծնվել է Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում, որտեղ և ստացել է իր տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթությունը։ Նրա և՛ մայրը, և՛ հայրը էթնիկ հայեր են։ 2015 թվականին Զիլան Տիգրիսը մասնակցել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ այցելել է Հայաստան։

Երգչուհու մորական տատն իր ամբողջ ընտանիքը կորցրել է հայոց ցեղասպանության ժամանակ[1], ողջ է մնացել միայն մեկ քույրը։ Նրա տատիկին որդեգրել է մի գնդապետ, իսկ տատիկի քրոջը վաճառել են շուկայում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլան Տիգրիսը երաժշտությամբ էր զբաղվում մոտ 3 տասնամյակ։ Թողարկել է երկու ալբոմ՝ 1992 և 1998 թվականներին, որոնք բաղկացած են միայն քրդերեն երգերից։ 1989 թվականին Տիգրանակերտում ստեղծել է առաջին մանկական երգչախումբը, իսկ 2005 թվականին ստեղծել է քաղաքի առաջին կանացի երգչախումբը։ Երգել է քրդերենով, թուրքերենով և հայերենով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցավ 7.8 մագնիտուտ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ փլատակների տակ է նաև Զիլան Տիգրիսը[2]։ Երկու օր հետո, փետրվարի 9-ին փլատակների տակից մահացած են հանել հայազգի երգչուհուն և իր ամուսին Զալդաշ Չանքայանին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ARTSAKH.news (2023 թ․ փետրվարի 7). «Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ երգչուհին և նրա ամուսինը մնացել են փլատակների տակ». ARTSAKH.news (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Տիգրանակերտցի հայ երգչուհին նույնպես փլատակների տակ է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով».
  3. «Դիարբեքիրում հայ երգչուհի Զիլան Տիգրիսին մահացած են հանել փլատակների միջից | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով զոհվել է հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.