Զիգգի Մառլի
| Զիգգի Մառլի Ziggy Marley | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 17, 1968[1][2] (58 տարեկան) |
| Ծննդավայր | Քինգստոն, Ճամայկա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | St. George's College, Jamaica? |
| Երկեր | Ստորջրյա եղբայրություն |
| Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, հնչյունավորող, երգերի հեղինակ և երաժիշտ |
| Ամուսին | Orly Marley? |
| Ծնողներ | հայր՝ Բոբ Մառլի, մայր՝ Ռիտա Մարլի |
| Պարգևներ և մրցանակներ | և |
| Անդամություն | Ziggy Marley and the Melody Makers |
| Երեխաներ | Bambaata Marley? |
| 🌐 | |
Դեյվիդ Նեստա «Զիգգի» Մառլի (հոկտեմբերի 17, 1968[1][2], Քինգստոն, Ճամայկա), ճամայկացի ռեգգի երգիչ։ Նա ռեգգիի լեգենդ Բոբ Մառլիի և Ռիտա Մառլիի որդին է: Նա գլխավորել է The Melody Makers ընտանեկան խումբը մինչև 2002 թվականը, որի հետ նա թողարկել է 8 ալբոմ։ Խմբի լուծարումից հետո Զիգգին սկսել է հաջողակ կարիերա, թողարկելով 8 ալբոմ իր սեփական Tuff Gong Worldwide լեյբլում։ Զիգգին շարունակել է իր հոր ձայնագրությունների պրակտիկան և վերաթողարկել է իր բոլոր երգերը։ Մառլին ութակի Գրեմմիի մրցանակակիր է։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Նեստա Մարլին, ավելի հայտնի որպես Զիգգի Մարլի, ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 17-ին, Ջամայկայի Քինգսթոն քաղաքում[3]։ Նա իր վաղ տարիներն անցկացրել է Քինգսթոնի համեստ Թրենչթաուն թաղամասում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ-ի Ուիլմինգթոն քաղաք, Դելավեր նահանգ, որտեղ էլ հաճախել է տարրական դպրոց[4]։ Զիգգին ակտիվ մանկություն է ունեցել՝ զբաղվելով ֆուտբոլով և անցկացնելով ժամանակը լեռներում, ոգեշնչվելով իր ծնողներից։ Որպես Բոբ և Ռիտա Մարլիի ավագ որդի՝ երաժշտությունը նրա կյանքի անբաժան մասն էր։ Զիգգին ունի հինգ խորթ եղբայր, մեկ եղբայր և երկու քույր[5]։ Հայրը փոքր հասակից նրան սովորելցրել է կիթառ և հարվածային գործիքներ և արդեն տասը տարեկանում նա մասնակցում էր Wailers խմբի ձայնագրություններին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1979–1984: Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիգգի Մարլին երաժշտական կարիերայի սկզբում հանդես է եկել իր և իր դասընկերների ստեղծած «The Seven Do Bees» խմբում։ Այդ ընթացքում նրան տրվել էր «Freddie Dic» բեմական անունը, սակայն այդ անունը երբեք չմնաց։ Փոխարենը, Դեյվիդը հայտնի դարձավ որպես «Զիգգի»․ մականուն, որը հաճախ ասում էին, թե նրան տվել է իր հայրը՝ Բոբ Մարլին, որը նշանակում է «փոքր սփլիֆ»։ Այնուամենայնիվ 1988 թվականին Զիգգին «Melody Maker» ամսագրին ասել է հետևյալը. «Իմ անունը Դեյվիդ է, բայց ես Դեյվիդ Բոուիի մեծ երկրպագու եմ։ Այդ ժամանակ, երբ դուրս եկավ «Ziggy Stardust» ալբոմը, ես ինձ Զիգգի էի կոչում, և հիմա բոլորն ինձ այդպես են ասում»[6]։
1970-ականների վերջերին Զիգգին հաճախ հանդես էր գալիս իր եղբոր՝ Սթիվենի հետ, մասնակցելով հոր՝ Բոբ Մարլիի մեծ համերգներին Ջամայկայում և արտասահմանում։ 1978 թվականին զույգը բեմ ելավ Քինգսթոնում կայացած «One Love Peace» համերգին[7], իսկ հաջորդ տարի՝ Մոնթեգո Բեյում անցկացված «Reggae Sunsplash II» փառատոնին[8]։
1985–2002․ Զիգգի Մառլի և The Melody Makers
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին Զիգգին, նրա քույրեր Շերոնը, Սեդելլան և նրա եղբայր Սթիվենը, ստեղծեցին Melody Makers խումբը (անվանված բրիտանական շաբաթաթերթ Melody Maker-ի պատվին)։ Իրենց առաջին ձայնագրությունը «Children Playing in the Streets» երգն էր։ Երգը գրել էր նրանց հայրը, ով այդ ստեղծագործությունն իրենց համար գրել էր չորս տարի առաջ։ Երգի բոլոր հեղինակային իրավունքներից ստացված գումարները փոխանցվեցին Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ աջակցելու նրանց Երեխաների միջազգային տարվա ընթացքում[9]։
Melody Makers խումբը իր առաջին ելույթը ունեցավ1979 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ելույթ ունենալով իրենց հոր հետ առաջին և միակ անգամ հանդես եկած Քինգսթոնի ազգային արենայում անցկացված «Roots Rock Reggae» երկօրյա համերգների շարքում[10]։ Այն ժամանակ Զիգգին 11 տարեկան էր։ Զիգգիի երաժշտական պատմության վաղ շրջանի կարևոր պահերից է նաև իր եղբայր Սթիվենի հետ ելույթը հոր թաղման ժամանակ 1981 թվականին։ Նույն թվականին Melody Makers-ը թողարկեց իրենց երկրորդ սինգլը՝ «What A Plot», ընտանիքի «Tuff Gong» լեյբլի ներքո[11]։ Խումբը 1979 թվականին ձայնագրել էր «Children Playing» վերնագրով ալբոմ, որը, սակայն, չէր թողարկվել։
Բոբ Մառլիի մահից հետո՝ 1981 թվականին, Զիգգին սկսեց ելույթ ունենալ «The Wailers»-ի հետ՝ տարբեր համերգների ժամանակ[12]։ 1984 թվականին խումբը շրջագայություն կատարեց՝ ի աջակցություն այդ տարվա թողարկված «Bob Marley Legend» հավաքածու ալբոմի[13]։ Melody Makers-ի առաջին լիովին թողարկված ալբոմը «Play the Game Right»-ն էր, որը թողարկվեց 1985 թվականին[14]։ Նրանց 1988 թվականի «Conscious Party» ալբոմը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում և ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեգգի ալբոմ» անվանակարգում[15]։ 1996 թվականին խումբը կատարեց «Believe in Yourself» երգը մուլտֆիլմ «Arthur»-ի համար։ Ziggy Marley and the Melody Makers խումբը նվաճեց երեք Գրեմմի մրցանակ և ընդհանուր հինգ անվանակարգում առաջադրվեց մինչ խմբի լուծարումը 2002 թվականին[16]։
2003–2006․ Dragonfly, Սոլո կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Melody Makers խմբի լուծարումից հետո Զիգգի Մարլին սկսեց իր սոլո կարիերան։ Նրա առաջին սոլո ալբոմը՝ «Dragonfly»-ը, թողարկվել է 2003 թվականի ապրիլին։ Ալբոմի «True To Myself» սինգլը դարձավ նրա ամենահայտնի հիթերից մեկը։ «Rainbow in the Sky» երգում հանդես են եկել Red Hot Chili Peppers խմբի անդամներ Ֆլին և Ջոն Ֆրուշանտեն, իսկ «Melancholy Mood» երգում մասնակցել է միայն Ֆլին[17]։
2006–2011․ Tuff Gong Worldwide
[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հուլիսին նրա երկրորդ սոլո ալբոմը՝ «Love Is My Religion»-ը, թողարկվեց իր ձայնագրման ընկերության՝ «Tuff Gong Worldwide»-ի միջոցով։ Ալբոմը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեգգի ալբոմ» անվանակարգում[18]՝ դարձնելով դա Մառլիի 4-րդ Գրեմմին[15]։
2008 թվականին Մառլին դուետ կատարեց Դոննա Սամերի հետ նրա «Crayons» ալբոմի համար[19]։ 2009 թվականի մայիսին նրա երրորդ սոլո ալբոմը՝ «Family Time»-ը, թողարկվեց Tuff Gong Worldwide-ի միջոցով։ Family Time-ը ներկայացվում էր որպես մանկական ալբոմ և ընդգրկում էր ընտանիքի անդամների ու ընկերների, ինչպիսիք են՝ Ռիտա Մառլին, Սեդելլա Մառլին, Ջուդա Մառլին, Փոլ Սայմոնը, Վիլի Նելսոնը, Ջեք Ջոնսոնը, Տուտս Հիբերթը, Լորի Բերկները, Էլիզաբեթ Միտչեը և այլոք։ Ալբոմը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն երաժշտական մանկական ալբոմ» անվանակարգում[20]։
2011 թվականի հունիսին Մառլին թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ «Wild and Free»-ն։ Վերնագիր երգը, որում հանդես է գալիս նաև Վուդի Հարելսոնըհասանելի էր անվճար՝ Զիգգիի առաջին կոմիքսի՝ «Marijuanaman»-ի նախնական պատվերի հետ միասին[21]։
2012–մինչև հիմա․ ևս 2 ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Մառլիի «I Love You Too» երգը նրան բերեց Daytime Emmy Award մրցանակ «Լավագույն օրիգինալ երգ» – Մանկական և անիմացիոն անվանակարգում։ Այդ երգը օգտագործվել է նաև CBeebies-ի անիմացիոն «3rd & Bird» սերիալում[22]: Զիգգին հրատարակեց նույնանուն մանկական գիրք՝ I Love You Too, որը հիմնված էր երգի վրա և նկարազարդված Ագնեշկա Յատկովսկայի կողմից[23]։
2014 թվականի ապրիլին Զիգգի Մարլին թողարկեց իր հինգերորդ սոլո ալբոմը՝ «Fly Rasta»[24]: Ալբոմը հաղթեց Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեգգի ալբոմ» անվանակարգում 57-րդ Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ։ Ավելի ուշ Մառլին հայտարարեց իր վեցերորդ սոլո ալբոմի՝ «Ziggy Marley»-ի, թողարկման մասին, որը նախատեսվում էր 2016 թվականի գարնանը[25]։
2018 թվականի մայիսին Մառլին թողարկեց իր վերջին ալբոմը՝ «Rebellion Rises», Tuff Gong Worldwide-ի միջոցով[26]։ Ալբոմը մեծ հիացմունք առաջացրեց։ «Cryptic Rock» կայքը ալբոմին տվեց 5/5 աստղ՝ նշելով. «Քաղաքական և սոցիալական առումով արդիական, Rebellion Rises-ը երաժշտության պատերազմ է՝ խաղաղություն ստեղծելու համար»[27]։ «Island Stage»-ը ալբոմը բնութագրեց որպես «10-երգից բաղկացած գլուխգործոց, որը շարունակում է իր հոր ավանդույթը՝ խթանելով հոգևոր ազատագրումը կրթության, սոցիալական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցով»[28]։ «Reggaeville»-ը հավելեց. «Այս ալբոմը ոչ զայրույթ է, ոչ դառնություն, բայց այն նաև հույսի ալբոմ չէ։ Հույս ունենալու ժամանակը, ըստ Մառլիի, արդեն անցել է։ Սա գործողությունների ալբոմ է, և Զիգգիի համար գործողությունների ժամանակը հենց հիմա է»[29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիգգի Մառլին Բոբ Մառլիի և Ռիտա Մառլիի առաջնեկն է։ Նրա եղբայրներն են Սթիվեն Մառլին, Ջուլիան Մառլին, Քայ-Մանի Մառլին, Ռոբերտ «Ռոբի» Մառլին, Ռոհան Մառլին և Դեմիան Մառլին։ Նրա քույրերն են Շերոն Մառլին, Սեդելլա Մառլին, Կարեն Մառլին, Սթեֆանի Մառլին և Սերիտա Ստյուարտը։
Զիգգին ամուսնացած է Օրլի Ագայի հետ, ով ունի իրանա-հրեական ծագում[30][31] և նախկինում եղել է «William Morris Agency»-ի փոխնախագահ։ Զույգը ունի չորս երեխա՝ մեկ դուստր՝ Ջուդա Վիկտորիան, և երեք որդի՝ Գիդեոն Ռոբերտ Նեստան, Աբրահամ Սելասիե Ռոբերտ Նեստան և Իսայա Սիոն Ռոբերտ Նեստան։ Նա ունի նաև երեք երեխա նախորդ կնոջից՝ որդի՝ Բամբաաթան (ծնվ. 1989 թ.) և երկու դուստր՝ Ջասթիսը (ծնվ. 1991 թ.) և Զուրին (ծնվ. 1995 թ.)[32]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]U.R.G.E. Ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Unlimited Resources Giving Enlightenment (U.R.G.E.)-ն հիմնադրվել է 2007 թվականին Զիգգի Մառլիի կողմից։ Սա շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ է, որն ուղղված է երեխաների կրթական, առողջապահական և համայնքային միջավայրերի բարելավմանը[33]։
U.R.G.E.-ն գործում է աշխարհի տարբեր վայրերում, սակայն դրա հիմնական գործողությունների տարածքները ներառում են Ջամայկան և Եթովպիան։ U.R.G.E.-ի առաքելությունը ներառում է ինչպես գործողություն, այնպես էլ իրազեկում[34]։
Գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոնել համայնքներ, որոնք կարող են օգտվել U.R.G.E.-ի օգնությունից,
- Հիմնադրամի համար միջոցներ հավաքել՝ անհատական և կորպորատիվ նվիրատվություններով, ապրանքների վաճառքով, տոմսերի վաճառքով և բարեգործական միջոցառումների կազմակերպմամբ,
- Հավաքել և փոխանցել այն իրերը (հագուստ, խաղալիքներ, դպրոցական պարագաներ, սնունդ), որոնք առավել անհրաժեշտ են երեխաներին և նրանց համայնքներին,
- Պատասխանատվություն և ռեսուրսներ տրամադրել համայնքներին՝ իրենց զարգացումը և ինքնուրույնությունը խթանելու համար։
Իրազեկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրազեկել երեխաներին ազդող ընթացիկ իրադարձությունների, սոցիալական զարգացումների և քաղաքական իրավիճակների մասին,
- Հաղորդակցվել այլ արվեստագետների, հանրահայտ մարդկանց, բրենդերի և բարեգործական կազմակերպությունների հետ՝ ուշադրություն դարձնելու համայնքներին, որոնք կարիք ունեն նվիրատվությունների,
- Աշխատել հավաստի և անկողմնակալ տեղեկությունների տրամադրման ուղղությամբ,
- Կիսվել U.R.G.E.-ի հաջողությունների պատմություններով՝ լուսանկարներով, պատմություններով և նամակներով:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Chepstow Basic School in Portland, Jamaica has been working with U.R.G.E. since 2008, constantly improving its different areas. Over the years, financial and humanitarian assistance has been aided. Some examples include: financial support for teacher salaries, construction of music rooms and playgrounds, donation of musical instruments and bicycles and the hosting of health and dental clinics. U.R.G.E. frequently posts updates in their website about current and past projects with Chepstow.[35][36]
- Aided with tuition assistance for the Promise Learning Center, a special education institution in Kingston, Jamaica. It provides academic, technical and social training for children with Autism and other learning disabilities.[37]
- Provided financial aid to Robert Gordon, a top student from Richmond Park Preparatory School in Kingston, Jamaica.[38]
- Donated books and toys to Glenhope Nursery in Kingston, Jamaica. Glenhope Nursery is a shelter for abandoned, abused, neglected, orphaned or disabled babies and toddlers.[39]
- Aided Belvedere Middle School student Kimberly Vargas in participating in the LA Swish basketball program.[40]
- Donated funds for a pacemaker for a surgery in Jamaica.[41]
- Donated equipment (including laryngoscope sets) to the surgical ward and burnt unit at the Bustamante Hospital for Children in Kingston, Jamaica.[42]
- Donated toys to SOS Children's Villages International orphanage in Brazil.[43]
- Sponsored a free dental clinic in Jamaica alongside HealthCare International. Over the span of a week, free checkups and dental care were offered to more than 200 students and local residents. Dental products such as toothbrushes and toothpaste were also given free of charge. Dr. Eli Davidyan was the lead dentist involved in the clinic.[44]
- Marley appeared alongside his family on UGG's Holiday Campaign and donated US$50,000 to U.R.G.E and HOLA.[45]
- Teamed up with Jamaican institutions "BossMom" and "Food for the Poor" (FFTP) to help with BossMom's program "BossMom Builds", which helps build homes for women in Jamaica, providing all the basic necessities such as water, appliances and sustainable energy sources.[46]
- Marley also donates to U.R.G.E. a portion of proceeds from sales and streams of his albums Family Time and More Family Time. He also donates a dollar of every ticket sale he makes to U.R.G.E.[47]
Հոլանդիայի Չեփստոու հիմնական դպրոցը Ջամայկայի Պորտլենդ քաղաքից համագործակցում է U.R.G.E.-ի հետ 2008 թվականից ի վեր՝ մշտապես բարելավելով իր տարբեր ոլորտները։ Սկզբունքային աջակցություն է տրամադրվել ինչպես ֆինանսապես, այնպես էլ հումանիտար կերպով։ Ահա դրանցից մի քանիսը[35][36]։
- Ֆինանսական աջակցություն ուսուցիչների աշխատավարձերի համար
- Սատարաում երաժշտական սենյակների և խաղահրապարակների կառուցում
- Երաժշտական գործիքների նվիրում
- Առողջապահական և ատամնաբուժական կլինիկաների կառուցում
Այլ աջակցություններ՝
- Մարզական ուսուցում և սոցիալական աջակցության համար դրամաշնորհներ՝ Promise Learning Center կենտրոնի համար, որը նախատեսված է աուտիզմ և ուսման խնդիրներ ունեցող երեխաների համար[37],
- Ֆինանսական աջակցություն Ռոբերտ Գորդոնին՝ Ջամայկայի Քինգսթոն քաղաքի Richmond Park Preparatory School դպրոցի լավագույն ուսանողին[38],
- Գիրքերի և խաղալիքների նվիրաբերում Glenhope Nursery-ին՝ Քինգսթոնում գտնվող մանկատանը, որտեղ պահվում են հաշմանդամ երեխաներ[39],
- Քինգսթոնի Belvedere Middle School դպրոցից Kimberly Vargas-ին աջակցություն տրամադրելը՝ Լոս Անջելեսում անցկացվող LA Swish բասկետբոլի ծրագրին մասնակցելու համար[40],
- Ֆինանսական աջակցություն՝ Ջամայիկայում վիրահատություն իրականացնելու նպատակով[41],
- Վիրաբուժական բաժանմունքում և այրվածքների բաժնում պարագաների նվիրում՝ Ջամայկայի Քինգսթոնի Bustamante Hospital for Children-ին[42],
- Խաղալիքների նվիրում Բրազիլիայի SOS Children's Villages International որբանոցին[43]։
- Միասին HealthCare International կազմակերպության հետ գումարների նվիրում Ջամայկայում անվճար ատամնաբուժական կլինիկայի համար[44],
Զիգգի Մարլին մասնակցել է իր ընտանիքի հետ UGG ապրանքանիշի Հոլիդեյյան արշավին և նվիրել US$50,000 գումար U.R.G.E.-ին և HOLA կազմակերպությանը[45]։ Նաև համագործակցել է Ջամայկայի BossMom և Food for the Poor կազմակերպությունների հետ՝ աջակցելով BossMom Builds ծրագրին, որը օգնություն է տրամադրում կանանց համար տների կառուցման մեջ, ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ջուր, սարքեր և կայուն էներգիայի աղբյուրներ[46]։ Զիգգին իր Family Time և More Family Time ալբոմների վաճառքից և լսումներից ստացված շահույթի մի մասը նվիրել է U.R.G.E.-ին՝ որպես աջակցություն։ Նա նաև U.R.G.E.-ին նվիրել է մեկ դոլար իր յուրաքանչյուր տոմսի վաճառքից[47]։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանություն և ձայնագրված խոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր | Նշաումներ |
|---|---|---|---|
| 1990 | Parker Lewis Can't Lose | ինքն իրեն | |
| 1992 | Sesame Street | ինքն իրեն | էպիզոդ: 23.70. Melody Makers խմբի անդամները նույնպես մասնակցեցել և կատարել են «Small People» երգը իրենց Jahmekya ալբոմից։ |
| 1995 | Family Matters | ինքն իրեն | Նրանք նաև կատարել են «Power to Move Ya» երգը Զիգգի Մարլի և Melody Makers խմբի Free Like We Want 2B ալբոմից։ |
| 1997 | New York Undercover | ինքն իրեն | էպիզոդ: «Is it a Crime?» |
| 2003 | Rayman 3: Hoodlum Havoc | Ռեֆլեքս (ձայն) | Չհայտարարված |
| 2004 | Charmed | Երաժշտական հյուր | էպիզոդ: «The Legend of Sleepy Halliwell» |
| 2004 | Shark Tale | Էրնի (ձայն) | Նաև կատարել է Բոբ Մառլիի «Three Little Birds» երգը։ |
| 2005 | Club Oscar | Էրնի (ձայն) | |
| 2007 | My Gym Partner's a Monkey | կոկորդիլոս (ձայն) | էպիզոդ: «Mongoosed/Mellow Fellows» |
| 2009 | Sesame Street | ինքն իրեն | էպիզոդ: «Wild Nature Survivor Guy» |
| 2010 | 3rd & Bird | ինքն իրեն | էպիզոդ: «Jamaica» |
| 2010 | Wonder Pets! | Չեշիր կատու (ձայն) | էպիզոդ: «Adventures in Wonderland» |
| 2016 | Hawaii Five-0 | Ոսկոր (ձայն) | էպիզոդ: «Ka Pohaku Kihi Pa'a» |
| 2016 | Pup Star | Գնարլի շուն (ձայն) | |
| 2017 | Pup Star: Better 2Gether | Գնարլի շուն (ձայն) | |
| 2018 | Pup Star: World Tour | Գնարլի շուն (ձայն) | |
| 2020 | Fraggle Rock: Rock On! | ինքն իրեն | էպիզոդ: «Party Down in Fraggle Rock!» |
| 2021 | The Runaway Bunny (TV special) | երգիչ | |
| 2023 | Spider-Man: Across the Spider-Verse | Լեննի (ձայն) |
Երաժշտական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Արտիստ | Երգ | Դերը |
|---|---|---|---|
| 2001 | Cheb Mami | Madanite | Պրոդյուսեր, Կատարող |
| 2004 | Dora the Explorer | Three Little Birds (feat. Ziggy Marley) | Կատարող |
| 2007 | Angelique Kidjo | Sedjedo | Պրոդյուսեր, Կատարող |
| 2008 | Donna Summer | Crayons (featuring Ziggy Marley) | Պրոդյուսեր, Կատարող |
| 2011 | Beatriz Luengo | He Prometido (feat. Ziggy Marley) | Կատարող |
| 2011 | Stephen Marley | The Chapel | Կատարող |
| 2012 | Jack Johnson | Cry Cry Cry | Պրոդյուսեր, Կատարող |
| 2013 | Cody Simpson | Love | Պրոդյուսեր, Կատարող |
| 2013 | Andra Day | Coolin' in the Streets (Featuring Ziggy Marley) | Կատարող |
| 2014 | Carlos Santana | Iron Lion Zion (feat. Ziggy Marley) | Կատարող |
| 2014 | Dionne Warwick | Raindrops Keep Falling on My Head | Կատարող |
| 2016 | The Laurie Berkner Band | My My Marisol | Կատարող |
| 2016 | Florida Georgia Line | Life is a Honeymoon | Կատարող |
| 2017 | Morgan Heritage | One Family | Կատարող |
| 2018 | Kenny Chesney | Love for Love City (with Ziggy Marley) | Կատարող |
| 2019 | Renee & Friends | where do the children play? | Կատարող |
| 2019 | Looner | Good Enough | Պրոդյուսեր, Կատարող |
| 2019 | Looner | All Women | Պրոդյուսեր |
| 2020 | Carlos Vives | El Hilo | Երգահան, Կատարող |
| 2021 | Maluma | Tonika (feat. Ziggy Marley) | Երգահան, Կատարող |
| 2021 | Jake Shimabukuro | All You Need is Love | Կատարող |
| 2021 | Natiruts | América Vibra | Երգահան, Կատարող |
| 2021 | Ben Harper & Ziggy Marley | Spin it Faster | Կատարող |
| 2022 | LeAnn Rimes | The Only | Կատարող |
| 2022 | The Marley Brothers | Cornerstone 2022 (feat. Ziggy Marley, Stephen Marley, Damian Marley, Julian Marley & Ky-Mani Marley) | Կատարող |
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ Melody Makers-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985: Play the Game Right
- 1986: Hey World!
- 1988: Conscious Party
- 1989: One Bright Day
- 1991: Jahmekya
- 1993: Joy and Blues
- 1995: Free Like We Want 2 B
- 1997: Fallen Is Babylon
- 1999: The Spirit of Music
- 2000: Ziggy Marley & the Melody Makers Live, Vol. 1
Սոլո Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003: Dragonfly
- 2006: Love Is My Religion
- 2009: Family Time
- 2011: Wild and Free
- 2014: Fly Rasta
- 2016: Ziggy Marley
- 2018: Rebellion Rises
- 2020: More Family Time
Կենդանի Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008: Love Is My Religion Live
- 2009: Ziggy Live From Soho
- 2013: Ziggy Marley in Concert
- 2017: We are the People Tour
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմմի
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիգգին հաղթել է 15 նոմինացիաներից 8-ում[50]։
| Տարի | Մրցանակակիր | Կատեգորյա | Արդյունք |
|---|---|---|---|
| 1982 | Reggae Sunsplash '81, A Tribute To Bob Marley | Լավագույն էթնիկ կամ ավանդական ժողովրդական ձայնագրություն | Առաջադրված |
| 1985 | Play the Game Right | Լավագույն Ռեգգի ձայնագրություն | Առաջադրված |
| 1988 | Conscious Party | Լավագույն Ռեգգի ձայնագրություն | Հաղթանակ |
| 1989 | One Bright Day | Լավագույն Ռեգգի ձայնագրություն | Հաղթանակ |
| 1991 | Jahmekya | Լավագույն Ռեգգի ալբոմ | Առաջադրված |
| 1993 | Joy and Blues | Լավագույն Ռեգգի ալբոմ | Առաջադրված |
| 1995 | Free Like We Want 2 B | Լավագույն Ռեգգի ալբոմ | Առաջադրված |
| 1997 | Fallen Is Babylon | Լավագույն Ռեգգի ալբոմ | Հաղթանակ |
| 2006 | Love Is My Religion | Լավագույն Ռեգգի ալբոմ | Հաղթանակ |
| 2009 | Family Time | Լավագույն երեխաների ալբոմ | Հաղթանակ |
| 2011 | Wild and Free | Լավագույն Ռեգգի ալբոմ | Առաջադրված |
| 2013 | Ziggy Marley in Concert | Լավագույն Ռեգգի ալբոմ | Հաղթանակ |
| 2014 | Fly Rasta | Լավագույն Ռեգգի ալբոմ | Հաղթանակ |
| 2016 | Ziggy Marley (album) | Լավագույն Ռեգգի ալբոմ | Հաղթանակ |
| 2018 | Rebellion Rises | Լավագույն Ռեգգի ալբոմ | Առաջադրված |
Այլ Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Year | Մրցանակ | Կատեգորիա |
|---|---|---|
| 2013 | Daytime Emmy | Լավագույն օրիգինալ երգ "I Love You Too"[51] երգի համար։ |
| 2014 | CLIO |
|
| IRAWMA (International Reggae And World Music Awards) | Լավագույն ալբոմ[53] | |
| 2017 | UCLA George and Ira Gershwin | Կյանքի երաժշտական հաջողություն[54] |
| 2021 | IRAWMA (International Reggae And World Music Awards) | 2021 Փառքի սրահ[55] |
| Medgar Evers College | Պատվավոր արվեստի դոկտորի կոչում[56] | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 GeneaStar
- ↑ «Ziggy Marley». Biography.com. 2022 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Ziggy Marley Biography». Musicianguide.com.
- ↑ LLC, SPIN Media (1989 թ․ հոկտեմբեր). The Hard Line According to Ziggy Marley (անգլերեն). SPIN Media LLC. էջ 46.
- ↑ Bennett, Scotty (1997). Bob Marley. St. Martin's Press. էջ 76. ISBN 9780312179373.
- ↑ «Bob Marley Ziggy One Love Peace Concert Pictures». Tattoospinners.com. Արխիվացված է օրիգինալից 2024-11-30-ին. Վերցված է 2025-01-25-ին.
- ↑ «Family Business, Jamaica, 1979». The Daily Telegraph.
- ↑ Thompson, Dave (2002). Reggae & Caribbean Music (անգլերեն). Hal Leonard Corporation. ISBN 978-0-87930-655-7.
- ↑ «Ziggy Marley – Timeline Photos». Facebook.com.
- ↑ «Children Playing in the Streets – Ziggy Marley | Song Info». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Ziggy Marley & The Wailers – Ao Vivo 1984– Lively up Yourself -Reggae Jamaica. YouTube. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Ziggy Marley & The Wailers – Get Up Stand Up Bob Marley Day Burbank, CA Nov 3rd, 1984. YouTube. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Play the Game Right – Ziggy Marley & the Melody Makers, Ziggy Marley | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- 1 2 «Grammy.com». grammy.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ziggy Marley». grammy.com.
- ↑ «Dragonfly – Ziggy Marley | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ "Ziggy to Fly Rasta", Jamaica Observer, 19 January 2014. Retrieved 24 January 2014
- ↑ «Crayons – Donna Summer | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Family Time – Ziggy Marley | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Comics, Image. «Image Comics Releases Ziggy Marley's MARIJUANAMAN; in Stores April 20th». www.prnewswire.com (Press release) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Johnson, Richard (2013) "Ziggy Wins Emmy", Jamaica Observer, 19 June 2013. Retrieved 20 June
- ↑ «Ziggy Marley releases "I Love You Too" interactive mobile children's book app». Bob Marley (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ziggy Marley – Official Website». Ziggy Marley. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Ziggy Marley Announces New Self-Titled Album for May Release - reggaeville.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Ziggy Marley Announces New Album Rebellion Rises». Reggaeville.com.
- ↑ Whealy, Lisa (2018 թ․ մայիսի 14). «Ziggy Marley – Rebellion Rises (Album Review)». Crypticrock.com.
- ↑ «Ziggy Marley 'Rebellion Rises' Album Review». Island-stage.com. 2018 թ․ մայիսի 19.
- ↑ «Review: Ziggy Marley – Rebellion Rises». Reggaeville.com.
- ↑ «Ziggy Marley and His Israeli Wife Orly Celebrate All the Jewish Holidays – The reggae scion says he also grew up reading the Old Testament and Tanach». Jewcy. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ziggy Marley and Israeli-Iranian wife cooking up 'Rastafarsi' traditions». Jpost.com. 2016 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Zuri Marley Has Been Able to Live a "Normal Lifestyle" Regardless of Her Famous Grandfather». Thecaribbeancurrent.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «U.R.G.E. Foundation». Ziggy Marley. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «About U.R.G.E.». URGE Foundation. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
- 1 2 «R.G.E.-Sponsored Renovations Are Underway at the Chepsow Basic School!». URGE Foundation.
- 1 2 «Chepstow Basic School — Chepstow, Portland, Jamaica». URGE Foundation.
- 1 2 «Promises Learning Centre». URGE Foundation.
- 1 2 «Richmond Park Prep School». URGE Foundation.
- 1 2 «Educational Toys». URGE Foundation.
- 1 2 «URGE Sponsors Young Athlete». URGE Foundation.
- 1 2 «Metronics Pacemaker». URGE Foundation.
- 1 2 «Bustamante Hospital Children». URGE Foundation.
- 1 2 «SOS Children's Village». URGE Foundation.
- 1 2 «URGE Supports Efforts of Healthcare International With Free Dental Clinic in Jamaica and New Equipment». URGE Foundation. 2019 թ․ հունվարի 28.
- 1 2 «Ziggy Marley and His Gorgeous Children Star in UGG's New Holiday Campaign: 'We're a Big Family!'». People. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
- 1 2 «URGE Teams BossMom Food Poor Help Build Homes Women Jamaica». URGE Foundation.
- 1 2 «@tuffgongworldwide». Instagram.
- ↑ «IMDB». IMDb.
- ↑ «Spotify». Spotify. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ziggy Marley». grammy.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Daytime Emmy Awards». imdb.com (անգլերեն). 2013. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Clios Awards». clios.com (անգլերեն). 2014. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «IRAWMA». dancehallusa.com (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «UCLA George and Ira Gershwin Award». newsroom.ucla.edu (անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «IRAWMA Awards». grungecake.com (անգլերեն). 2021. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Medgar Evers College Honorary Doctorate». urbanislandz.com (անգլերեն). 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021-12-02-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ziggy Marley Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգգի Մառլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||