Զիան (Թասմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զիան
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1882 թ.
ԲԾՄ180 մետր
Բնակչություն722 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ7469
Զիան (Թասմանիա) (Ավստրալիա)##
Զիան (Թասմանիա) (Ավստրալիա)

Զիան (անգլ.՝ Zeehan), փոքրիկ քաղաք Թասմանիայի արևմուտքում (Ավստրալիա)՝ կղզու արևմտյան ափին մոտ։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Զիանի բնակչությունը կազմում էր 698 մարդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին թատրոն (Gaiety Theatre) Զիանում, այժմ թանգարան
Փոստը Զիանում

Զիանը գտնվում է Թասմանիայի արևմուտքում գտնվող լեռնային տարածքում, Թասմանիայի արևմտյան ափից մոտ 15 կմ հեռավորության վրա, որը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը։ Քաղաքից ոչ հեռու հոսում է Փոքր Հենթի գետը (Little Henty River

Քաղաքից մոտ 5 կմ հարավ գտնվում է համանուն Զիան լեռը (Mount Zeehan, 702 մ բարձրությամբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Զիան լեռը (Mount Zeehan), այնպես էլ քաղաքը կոչվել է հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանի նավի (հոլ.՝ "Zeehaen") անունով[3], որը հայտնաբերել է Թասմանիա կղզին և այն անվանել Վան Դիմենի երկիր։

1882 թվականին այդ տարածքում հայտնաբերվել է արծաթի և կապարի հանքավայր, սակայն առաջացած բնակավայրը դանդաղ է զարգացել՝ պայմանավորված այնտեղ հասնելու դժվարությամբ։ 1889 թվականին կառուցվել է ճանապարհ դեպի օվկիանոս (Trial Harbour), իսկ 1890 թվականին՝ երկաթուղի դեպի Ստրանա, իսկ Զիան քաղաքը սկսել է արագ զարգանալ։ 1900 թվականին այն արդեն երրորդ ամենամեծ քաղաքն էր Թասմանիայում Հոբարթից և Լոնսեսթոնից հետո՝ ունենալով 8-10 հազար բնակչություն[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հանքաքարի արդյունահանումը զգալիորեն կրճատվել է, իսկ քաղաքի բնակչությունը կտրուկ նվազել է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Զիանը հանդիսանում է Թասմանիայի նշանավոր զբոսաշրջային կենտրոնը։ Այստեղ է գտնվում Արևմտյան ափի ժառանգության կենտրոնը (անգլ.՝ West Coast Heritage Centre), որը ներառում է Արևմտյան ափի առաջին թանգարանը (անգլ.՝ West Coast Pioneers' Museum), որը բացվել է 1965 թվականին[3] Զիան լեռնային դպրոցի հին շենքում (անգլ.՝ Zeehan School of Mines)՝ օգտակար հանածոների հավաքածու[4], ինչպես նաև Gaiety Theatre-ի պատմական շենքը[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարդահամարի տվյալներով՝ Զիանի բնակչությունը կազմում էր 698 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 52,3 %, կանայք՝ 47,7 %։

Զիանի բնակիչների միջին տարիքը եղել է 42 տարեկան[2]։

Բնակչության թվաքանակը
19962001200620112016
  1116[6]      897[7]      845[8]      728[9]      698[2]   

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մայրուղիներ.

  • (անցնում է Զիանից մոտավորապես 5 կմ դեպի արևելք) հարավարևելյան ուղղությամբ (Zeehan Highway) դեպի Քուինսթաուն (և ապա մինչև Հոբարթ) և հյուսիսային ուղղությամբ (Murchinson Highway) դեպի Բեռնի,
  • դեպի հարավ՝ դեպի Ստրանա (Ստրանա տանող ճանապարհին այս ճանապարհը հատում է Հենթի գետը)

Հեռավորությունը մինչև Հոբարթ կազմում է 298 կմ, մինչև Քուինսթաուն՝ 38 կմ, մինչև Ստրանա՝ 45 կմ, իսկ մինչև Բեռնի՝ 137 կմ։

C249 ավտոմոբիլային ճանապարհով, որը տանում է դեպի հյուսիս-արևմուտք, Զիանից կարելի է հասնել Կորիննա բնակավայր (Corinna), որը գտնվում է Փայմեն գետի ափին։ Հեռավորությունը Զիանից Կորիննա կազմում է 53 կմ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zeehan // QuickStatsABS.
  2. 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Zeehan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 04.03.2019-ին.
  3. 3,0 3,1 3,2 Margaret Harman. «Zeehan». Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 18.10.2011-ին.
  4. «Zeehan mineral field, Zeehan district, Tasmania, Australia». www.mindat.org. Վերցված է 06.06.2015-ին.
  5. «West Coast Heritage Centre, Zeehan». www.westcoastheritagecentrezeehan.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 06.06.2015-ին.
  6. «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Վերցված է 06.06.2015-ին.
  7. «2001 Census QuickStats: Zeehan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 06.06.2015-ին.
  8. «2006 Census QuickStats: Zeehan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 08.06.2015-ին.
  9. «2011 Census QuickStats: Zeehan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 06.06.2015-ին.
  10. «Corinna». www.tasmaniaswesternwilderness.com.au. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 20.06.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիան (Թասմանիա)» հոդվածին։