Jump to content

Զեքի Դեմիրքուբուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեքի Դեմիրքուբուզ
թուրքերեն՝ Zeki Demirkubuz
Ծնվել էհոկտեմբերի 1, 1964(1964-10-01)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԸսպարտա, Թուրքիա[2]
ԿրթությունՀաղորդակցության ֆակուլտետ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, օպերատոր-բեմադրիչ, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
IMDbID ID 0218547
zekidemirkubuz.com

Զեքի Դեմիրքուբուզ (թուրքերեն՝ Zeki Demirkubuz, հոկտեմբերի 1, 1964(1964-10-01)[1], Ըսպարտա, Թուրքիա[2]), թուրք ժամանակակից կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոխմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեքի Դեմիրքուբուզը ծնվել է Թուրքիայի Ըսպարտա քաղաքում։ Ավագ դպրոցում ուսումը կիսատ է թողել և սկսել աշխատել տեքստիլ արտադրամասում, այնուհետև որոշ ժամանակ եղել է փողոցի վաճառող։ 1980 թվականին պետական հեղաշրջումից հետո, 17 տարեկան հասակում երեք տարի ազատազրկվել է առանց դատավարության՝ ենթադրյալ կոմունիստական գործունեության համար[3]։ Հետագայում սովորել է Ստամբուլի համալսարանի հեռահաղորդակցության բաժնում, որն ավարտելուց հետո զբաղվել է կինոգործունեությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, այնուհետև հիմնադրել է «Mavi Film» կոչվող իր կինոընկերությունը։

Կինոկարիերան սկսել է 1986 թվականին՝ որպես Զաքի Օքթենի օգնական։ Իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «C բլոկ» ֆիլմը, նկարահանել է 1994 թվականին։ Ծրագիրը կարողացել է իրականացնել ցածր բյուջեով՝ որպես ասիստենտ աշխատած փորձի շնորհիվ[3]։

Դեմիրքուբուզի «Անմեղություն» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, «Երրորդ էջը» ֆիլմը՝ Լոկառնոյի և Ռոտերդամի միջազգային կինոփառատոներում։

Իր իր կինեմատոգրաֆիական մտածելակերպով Դեմիրքուբուզը մոտ է Դոստոևսկուն։ Նրա սցենարները ստեղծվում են մարդկային վիճակի էթիկական երկընտրանքով։ Նա սովորաբար օգտագործում է հիմնական հասկացություններ, ինչպիսիք են սերը, կիրքը, անձնազոհությունը, կյանքի և մահվան անհեթեթությունը[3]։

Զեքի Դեմիրքուբուզի «Ճակատագիր» ֆիլմը 2006 թվականին Անտալիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի[3]։

ՏարեթիվՎերնագիրԲնօրինակ վերնագիր
1994C բլոկC Blok
1997ԱնմեղությունMasumiyet
1999Երրորդ էջըÜçüncü Sayfa
2001ԲախտYazgı
2001Խոստովանությունİtiraf
2003ՍպասասրահըBekleme Odası
2006ՃակատագիրKader
2009ՆախանձKıskanmak
2012ՆերսումYeraltı
2015ՍրտխառնոցBulantı
2016ԱնթեղKor

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 1 2 3 4 Özel, Rumeysa (2008 թ․ մարտի 16). «Minimalist director explores destiny and evil for the sake of good». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.