Զեռնակի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զեռնակ (լեռնաշղթա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեռնակ (այլ կիրառումներ)
Զեռնակի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՄուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2704 մետր

Զեռնակ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Արածանիի հովտում, Մանազկերտ քաղաքից արևմուտք։ Ձգվում է զուգահեռականի ուղղությամբ, Խամուր լեռնաշղթայի հետ միասին կազմելով ջրբաժան Արածանիի և նրա աջակողմյան վտակ Խնուսի գետի միջև։ Բարձր գագաթը 2704 մետր է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 294 — 992 էջ։