Զեյն Իմամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեյն Իմամ
ज़ैन इमाम
Zain Imam On Sajid Shahid's Photoshoot (43183849194).jpg
Ծնվել էմայիսի 18, 1987(1987-05-18) (32 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան[1]
ԱզգությունՀնդիկ
ՄասնագիտությունԴերասան, մոդել

Իմամը հնդիկ հեռուստատեսային դերասան է, նկարահանվում է հնդկական հեռուսասերիալներում և մի քանի մրցանակների դափնեկիր է , այդ թվում' Zee Gold և Zee Rishtey մրցանակաբաշխությունների:

Amity International բիզնես քոլեջն ավարտելուց հետո սկսվել է Զեյնի դերասանական կարիերան, հնդկական MTV հեռուստաընկերությամբ հեռարձակվող Kaisi Yeh Yaariaan (2014–2015) եղել է նրա առաջին լուրջ փորձը հեռուստատեսությունում: Զեյնը առաջատար բացասական դերով Յուվրաջ անվամբ հանդես է եկել Tashan-e-Ishq (2015–2016) ռոմանտիկ հեռուստասերիալում: Հետագայում նա հանդես է եկել Zee TV- ի Yeh Vaada Raha (2015–2017) հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում: 2017-2018 թվականներին որպես գլխավոր տղամարդու կերպար դերասանուհի Aditi Rathore-ի հետ նկարահանվել է Star Plus ամենառեթինգային հեռուստաընկերության Naamkarann ընտանեկան դրամայում, որտեղ կրում էր Նիլ Կխաննա անվանումը :

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյն Իմամը ծնվել է 1987 թվականի մայիսի 18-ին Դելիում: Նա դավանում իսլամ, ունի իրանական ծագում: Սիրում է լսել երաժշտություն, ֆիթնեսի սիրահար է: Մականուններըէ Զեյնու, Զեյնի՞

Նա ավարտել է Amity International Business School-ը: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնավոր կազմակերպությունում, սակայն հետագայում նա թողել է աշխատանքը և որոշել է փորձել բախտը որպես մոդել և դերասան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյնը իր կարիերան սկսել է որպես մոդել , աշխատելով այնպիսի հանրաճանաչ գործակալության հետ ինչպիսն է Aldo Group-ը: Այնուհետև նա նկարահանվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակներում:

Նա սկսել է իր հեռուստատեսային կարիերան 2014 թվականին MTV -ի համաժողովրդական երիտասարդական դրամայով, որը կոչվում էր Kaisi Yeh Yaariaan: Նա մարմնավորել անհոգ եւ ուրախ տղայի, որի անունն էր Աբխի Թակար, բայց նրա դերը ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ կերպարը սերիալում մահացել է քաղցկեղից:

Ապա նա գլխավոր կերպար է կերտել Zee TVTashan-E-Ishq հեռուստանովելում, նրա կերպարը՝ Յուվրաջ Լուտրան ունեցել է բազմաթիվ երանգներ, սկզբում դական, ապա բացասական, իսկ շոուի ավարտին նա կրկին դառնում է դրական կերպար:

2017-2018 թվականներին խաղացել է գլխավոր հերոս Star Plus հեռուստաընկերության Naamkarann ընտանեկան սերիալային դրամայում: Նրա զույգը երիտասարդ դերասանուհի Aditi Rathore-ն էր:Նրանք կերտում էին Նիլ Կխաննայի և Ավնի Աիշայի կերպարները:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Դերը Նշումներ Ալիք
2014-2015 Այսպիսին է ընկերությունը Աբխի Թակար Երկրորդական դեր MTV Հնդկաստան
2015-2016 Արգելված սեր Յուվրաջ Լուտրա Առաջատար դեր Zee TV
2016-2017 Երդում Աբիր Դարմհադիկարի Գլխավոր դեր Zee TV
2017-2018 Անվան պատմությունը Նիլ Կխաննա Գլխավոր դեր StarPlus
2018 Արյունոտ սեր Արջուն Գլխավոր դեր &TV
2018 Սիրախաղ Մոհիտ Երկրորդական դեր StarPlus
2019 Վախի գործոնը Մասնակից Հեռուստաշոու Colors TV
2019 Ամենը թվացյալ է Կաբիր Գլխավոր դեր StarPlus
2019 Nach Baliye Հյուր 1 էպիզոդ StarPlus

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ
2015 Zee Rishtey Awards Լավագույն բացասական կերպար
2016 Zee Gold Awards Լավագույն բացասական կերպար

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bioexposed.com/zain-imam/