Զեյգառնիկի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեբանությունում Զեյգառնիկի էֆեկտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընդհատված գործունեությունը կարող է ավելի հեշտությամբ հիշվել։ Այն պնդում է, որ մարդիկ հիշում են անավարտ կամ ընդհատված խնդիրները ավելի լավ, քան ավարտված։ Գեշտալտ հոգեբանության մեջ Զեյգառնիկի էֆեկտն օգտագործվել է Գեշտալտ ֆենոմենների ընդհանուր ներկայությունը ցուցադրելու համար. ոչ միայն դրսևորվող որպես պերցեպտիվ էֆեկտ, այլև ներկա ճանաչողության մեջ[1]։

Զեյգառնիկի էֆեկտը չպետք է շփոթել Օվսյանկինայի էֆեկտի հետ։ Մարիա Օվսյանկինան Բլյումայի Զեյգառնիկի գործընկերն էր, ով ուսումնասիրել է առաջադրանքի ընդհատման էֆեկտը հաջորդ հնարավորության դեպքում խնդիրը վերսկսելու միտման վրա[2]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս հոգեբան Բլյումա Զեյգառնիկն առաջին անգամ ուսումնասիրել է ֆենոմենը այն բանից հետո, երբ նրա պրոֆեսորը և գեշտալտ-հոգեբան Կուրտ Լևինը նկատել են, որ մատուցողը ավելի լավ է հիշում դեռևս չվճարված պատվերները։ Սակայն առաջադրանքը կատարելուց հետո, երբ բոլորն արդեն վճարել են, նա այլևս չէր հիշում պատվերների մանրամասնությունները։ Հետո Զեյգառնիկը մի շարք փորձեր է ձեռնարկել այդ երևույթի հիմքում ընկած ընթացքները բացահայտելու համար։ Նրա գիտական աշխատությունը հրապարակվել է 1927 թվականին Psychologische Forschung ամսագրում[3]։

Հիշողության առավելությունը կարելի է բացատրել՝ անդրադառնալով Լևինի դաշտի տեսությանը․ խնդիրը, որն արդեն սկսվել է, հատուկ լարվածություն է ստեղծում, ինչը բարելավում է համապատասխան բովանդակության կոգնիտիվ մատչելիությունը[4]։ Լարվածությունը հանվում է հանձնարարության ավարտից հետո, բայց պահպանվում է, եթե այն ընդհատվել է։ Անընդհատ լարվածության շնորհիվ բովանդակությունը դառնում է ավելի մատչելի և հեշտությամբ հիշվում է[4]։

Զեյգառնիկի էֆեկտը ենթադրում է, որ ուսանողները, ովքեր դադարեցնում են իրենց ուսումը, այլ գործողություններ կատարելու համար (ինչպես, օրինակ, մեկ այլ առարկայի ուսումնասիրություն կամ խաղերի), ավելի լավ են հիշելու նյութը, քան ուսանողները, ովքեր ավարտում են ուսումնական պարապմունքները առանց ընդմիջման (ՄաքՔինի 1935; Զեյգառնիկ 1927)[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյգառնիկի էֆեկտի իսկությունը տարբեր տարաձայնությունների առարկա է դարձել[6][7]

Որոշ ուսումնասիրություններ, որոնք անցկացվել են հետագայում տարբեր երկրներում և նպատակ են ունեցել կրկնել Զեյգառնիկի փորձը[8], չեն կարողացել տարբերություն գտնել «ավարտված» և «անավարտ» գործողությունների մեջ (օրինակ, Վան Բերգեր, 1968)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. cf. Kurt Koffka, Principles of Gestalt Psychology, 1935, pp 334ff.
  2. Ovsiankina 1928: Die Wiederaufnahme unterbrochener Handlungen. In: Psychologische Forschung 11(3/4), 302–379. doi=0.1007/BF00410261
  3. Zeigarnik 1927: "Das Behalten erledigter und unerledigter Handlungen". Psychologische Forschung 9, 1-85.
  4. 4,0 4,1 Kurt Lewin, A Dynamic Theory of Personality, 1935, pp 243ff
  5. Moore Matt (հոկտեմբերի 4, 2017)։ «How the NBA's newly imposed 'Harden Rule' will impact James Harden this season»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 21, 2020 
  6. Boone Kyle (սեպտեմբերի 22, 2017)։ «The NBA is finally cracking down on James Harden's foul-drawing antics»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 4, 2017 
  7. «NBA implementing 'Zaza Pachulia,' 'James Harden' rules»։ NBCSports.com (անգլերեն)։ սեպտեմբերի 21, 2017։ Վերցված է հոկտեմբերի 4, 2017 
  8. Einstein Gilles O., McDaniel Mark A., Williford Carrie L., Pagan Jason L., Dismukes R. Key (2003)։ «Forgetting of intentions in demanding situations is rapid.»։ Journal of Experimental Psychology: Applied 9 (3): 147–162։ PMID 14570509։ doi:10.1037/1076-898X.9.3.147։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ «[...] there is controversy regarding the reliability of the Zeigarnik effect [...]» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյգառնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]