Զելյոնի (կղզի, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելյոնի (այլ կիրառումներ)


Picto infobox map.png
Զելյոնի
Остров Зелёный.jpg
Տեսակգետի կղզի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
ԵրկիրՌուսաստան
Վարչատարածքային միավորԴոնի Ռոստով

Զելյոնի (ռուս.՝ Зелёный «Կանաչ»), գետային կղզի, որը գտնվում է Դոն գետի ստորին հատվածում, Ռուսաստանի Ռոստովի մարզում։ Երկարությունը 4 կմ է (արևմուտքից արևելք), առավելագույն լայնությունը՝ 1,5 կմ[1]։ Վարչականորեն վերաբերում է Դոնի Ռոստովի քաղաքային օկրուգին, քաղաքի Պրոլետարսկի շրջանին[2]։ Հարավից ողողվում է Դոնի գլխավոր հոսքով, հյուսիսից՝ Նախիջևանի գետակով, որից հյուսիս քաղաքի շենքերն են։ Զելյոնի կղզու հարևանությամբ Դոնի հիմնական հունում կա մեկ այլ կղզի՝ Բիստրին, որը շատ ավելի փոքր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելյոնի կղզին ծածկված է ծառերով և մարգագետնային բուսականությամբ։ Ծառերից առկա են բարդին և հացենին[2], բացատներում հանդիպում է մոշենի։ Ափերը հիմնականում ավազոտ են, ծածկված բոշխով, կղզում կան հանրային լողափ բարեկարգման տարրերով, հանգստի կենտրոններ, մանկական ճամբարներ, որոնք քաղաքին են միանում պինդ ծածկով ճանապարհներով։

Կղզին հյուսիսից հարավ հատում է Ռազվիլկա-Բատայսկ միագիծ էլեկտրականացված երկաթուղին։ Գիծը հատում է Նախիջևանի գետակը և Դոնը երկաթուղային երկու կամրջով։

Նախիջևանի վտակի վրայով 29-րդ գծի ուղղահատածքում գործում է նավակամուրջ, որով ապահովվում է մուտքը կղզի։ Զելյոնի կղզու մուտքը վճարովի է[3]։ Կամրջի մուտքի մոտ կա արգելափակոց, սակայն հետիոտների և հեծանվորդների մուտքն ազատ է։ Կամուրջը գործում է ապրիլից նոյեմբեր։ Մնացած ամիսներին կղզի հնարավոր է հասնել միայն նավակով[2]։

Անտիկ ժամանակներում կղզում տեղակայված էին ձկնորսների սեզոնային կայանատեղիներ։ Նրանք պատկանում էին մոտակա Կոբյակովսկու քաղաքատեղիին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]