Զելենչուկսկայական ռադիոաստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զելենչուկսկայական ռադիոաստղադիտարան
Radiotelescope RTF32 Zelenchuk.jpg
Տեսակռադիոաստղադիտարան
ՍեփականատերՌուսաստանի գիտությունների ակադեմիա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Կոորդինատներ: 43°47′16.199988099993″ հս․ լ. 41°33′52.599996100005″ ավ. ե. / 43.78783333002777312° հս․. լ. 41.56461111002777642° ավ. ե. / 43.78783333002777312; 41.56461111002777642
Zelenchukskaya RT-32 Վիքիպահեստում

Հատուկ աստղադիտարան, գտնվում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հս. նախալեռներում, Կարաչայ-Չերքեզական Ինքնավար Մարզի Զելենչուկի շրջանում։ Հիմնադրվել է 1966-ին։ Հիմնական գործիքներն են. կառավարման ազիմուտալ տեղակայանքով, օպտիկական աստղադիտառեֆլեկտորը (գլխավոր հայելու տրամագիծը՝ 6 մ), բազմանպատակամետ, բազմածրագիր ռադիոաստղադիտակը (աշխարհում խոշորս գույն, փոփոխական պրոֆիլի անտենա), երկու 60 ա/-անոց աստղադիտակռեֆլեկտորները։ Կա նաև հաշվողական կենտրոն։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են. անկայուն, սերտ կրկնակի, երիտասարդ զանգվածեղ և մագնիսական աստղերի ուսումնասիրումը, աստղային կոսմոգոնիան, Արեգակի, մոլորակների և դրանց արբանյակների, միջաստղային միջավայրի և Գալակտիկայի կառուցվածքի հետազոտումը, արտասովոր բնույթի տիեզերական օբյեկտների որոնումն ու ուսումնասիրումը, արտագալակտիկական օբյեկտների կառուցվածքի և էվոլյուցիայի համալիր ուսումնասիրումը, գալակտիկաների համակարգերի կառուցվածքի և դինամիկայի հետազոտումը, կոսմոլոգիան։ Լենինգրադում (Պուլկովոյում) գտնվում է Հատուկ աստղադիտարանի մասնաճյուղը, որտեղ գիտամեթոդական հետազոտություններ են տարվում ռադիոաստղագիտության բնագավառում։ Հատուկ աստղադիտարանը հրատարակում է «Սոոբշչենիյա ՍԱՕ» , 1968-ից), Աստրոֆիզիչեսկիե իսլեդովանիյա (Իզվեստիյա ՍԱՕ)»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png