Զեթ Ընդ Էյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեթ Ընդ Էյ
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ (անգլերեն՝ Z&A), Հայաստանում գործող ընկերություն է, որն հիմնադրվել է 2005 թ.-ին[1]։ Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է մի շարք ապրանքանիշեր ինչպիսիք են՝ «Բարբերի» (անգլերեն՝ Burberry), «Էրմենեջիլդո Զենյա» (անգլերեն՝ Ermenegildo Zegna), «Էմպորիո Արմանի» (անգլերեն՝ Emporio Armani), «Արմանի Ջունիոր» (անգլերեն՝ Armani Junior), «Ռոզի» (անգլերեն՝ Rosie), «Պոլո Ռալֆ Լոռեն» (անգլերեն՝ Polo Ralph Lauren), «Օ Վի Էս» (անգլերեն՝ OVS), «Կոինկազա» (անգլերեն՝ Coin casa

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսելով իր գործունեությունը Հայաստանում «Զեթ Ընդ Էյ» ընկերությունը 2005 թվականին բացել է իր թվով առաջին «Էրմենեջիլդո Զենյա» խանութ/սրահը արտոնագրային պայմանագրի հիման վրա։

Այնուհետև 2011 թվականին տեղի է ունեցել «Էրմենեջիլդո Զենյա» խանութ/սրահի վերաբացումը Պետեր Մարինոյի ձևաչափով[2]։

Թվով երկրորդ «Էմպորիո Արմանի» խանութ/սրահը բացվել է 2008 թվականին՝ 2013 թ.-ին նշելով իր գործունեության հինգ ամյակը[3]։ 2010 թվականին ընկերությունը Երևանում բացեց բրիտանական «Բարբերի» խանութ/սրահը[4]։ «Զեթ Ընդ Էյ» ընկերության հաջորդ քայլը եղավ «Արմանի Ջունիոր» խանութ/սրահի և «Ռոզի» բազմաբրենդային խանութ/սրահի բացումը[5][6]։ 2012 թվականին կայացավ հագուստի և տնային պարագաների մեծածախ վաճառքով զբաղվող իտալական «Կոին Գրուպ» ընկերությանը պատկանող «Կոինկազա» և «Օ Վի Էս» ապրանքանիշերի խ/ս-ների բացումը[7][8]։ Շարունակելով իր գործունեությունը նորաձևության ոլորտում 2014 թվականին կայացավ նաև ամերիկյան «Պոլո Ռալֆ Լոռեն» ապրանքանիշի մուտքը Երևան[9]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սփյուռ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «Էրմենեջիլդո Զենյա» խանութ/սրահի բացումը(չաշխատող հղում)
  3. «Էմպորիո Արմանի» խանութ/սրահի հինգ ամյակը(չաշխատող հղում)
  4. ««Բարբերի» խանութ/սրահի բացումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. ««Արմանի Ջունիոր» խանութ/սրահի բացումը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «Ռոզի» խանութ/սրահի բացումը(չաշխատող հղում)
  7. «Օ Վի Էս» խանութ/սրահի բացումը(չաշխատող հղում)
  8. ««Կոինկազա» խանութ/սրահի բացումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «Պոլո Ռալֆ Լոռեն» խանութ/սրահի բացումը