Զդրավկո Կրիվոկապիչ
Զդրավկո Կրիվոկապիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ne damo Crnu Goru? |
---|---|
Կրթություն՝ | Բելգրադի համալսարան և Մոնտենեգրոյի համալսարան |
Մասնագիտություն՝ | ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Նիկշիչ, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Զդրավկո Կրիվոկապիչ (սերբ.՝ Здравко Кривокапић / Zdravko Krivokapić, սեպտեմբերի 2, 1958, Նիկշիչ, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորցի ճարտարագիտության պրոֆեսոր Չեռնոգորիայի և Արևելյան Սարաևոյի համալսարաններում։ Նա «Մենք չենք հրաժարվի Չեռնոգորիայից» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրներից մեկն է, որը հիմնադրվել է չեռնոգորցի պրոֆեսորների և մտավորականների կողմից՝ սերբական ուղղափառ եկեղեցուն աջակցելու համար։ Չեռնոգորիայի վարչապետը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1958 թվականին Նիկշիչում, որն այդ ժամանակ Հարավսլավիայի ՍՖՌ-ի կազմում էր[1]։
1981 թվականին ավարտել է Չեռնոգորիայի համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը:1983 թվականին ընդունվել է Բելգրադի համալսարանի մեքենաշինության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «պահեստամասերի պաշարների պլանավորում և կառավարում» թեմայով։ Նա 1993 թվականին դոկտորական աստիճան է ստացել[2]։
1982 թվականին վերապատրաստվել է Նիկշիչի «Բորիս Կիդրիչ» մետալուրգիական գործարանում։ 1983 թվականին ընտրվել է Պոդգորիցայում մեքենաշինական ֆակուլտետի արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի պրակտիկանտ:Նա 1994 թվականին ընտրվել է դոցենտ։ Նա 1999 թվականին ընտրվել է Չեռնոգորիայի համալսարանի դոցենտ և պրոֆեսոր՝ 2004 թվականին[3]։
Իր գիտական հետազոտությունների շրջանակներում նա ավելի քան 250 հոդված է հրատարակել միջազգային ամսագրերում, միջազգային գիտաժողովներում և ազգային գիտաժողովներում։ Նա 16 գրքերի և դասագրքերի հեղինակ է[3][4]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիվոկապիչը մասնակցել է 2019 թվականին հակակոռուպցիոն բողոքներին և 2020 թվականին կրոնի մասին օրենքի դեմ բողոքներին։ Նա որոշել է մտնել Չեռնոգորիայի քաղաքական կյանք 2020 թվականի կեսերին[5]։
2020 թվականի օգոստոսի 1-ին Ժողովրդավարական ճակատը, ժողովրդական շարժումը և Սոցիալիստական Ժողովրդական կուսակցությունը պայմանավորվել են ստեղծել նախընտրական ընդդիմադիր դաշինք, որը կոչվում էր «Բոլորը միասին»։ Կրիվոկապիչը գլխավորել է ընտրողների միասնական ցուցակը 2020 թվականի օգոստոսի խորհրդարանական ընտրություններում[6][5][7]։ Նույն օրը Կրիվոկապիչը հրաժարական է տվել ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնից, քանի որ գլխավորել է ընդդիմության ցուցակը։ Ընդդիմությունը հաղթել է ընտրություններում և Կրիվոկապիչը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Չեռնոգորիայի վարչապետ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nedeljnik.rs (2020-08-01)։ «Ko je Zdravko Krivokapić, čovek koji će "izaći na crtu" Đukanovićevom DPS-u»։ Nedeljnik (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01
- ↑ Gore Univerzitet Crne։ «Univerzitet Crne Gore - O Univerzitetu»։ UCG - Univerzitet Crne Gore (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01
- ↑ 3,0 3,1 Gore Univerzitet Crne։ «Univerzitet Crne Gore - O Univerzitetu»։ UCG - Univerzitet Crne Gore (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01
- ↑ Nedeljnik.rs (2020-08-01)։ «Ko je Zdravko Krivokapić, čovek koji će "izaći na crtu" Đukanovićevom DPS-u»։ Nedeljnik (անգլերեն)։ Վերցված է 2020-08-01
- ↑ 5,0 5,1 «Dogovorili se DF, SNP, Narodni pokret, Prava Crna Gora i ostali: Krivokapić nosilac liste»։ vijesti.me (սերբերեն)։ Վերցված է 2020-08-02
- ↑ «SKLOPLJEN VELIKI OPOZICIONI SAVEZ U CRNOJ GORI: Profesor Zdravko Krivokapić nosilac liste»։ kurir.rs (սերբերեն)։ Վերցված է 2020-08-02
- ↑ «Litije dobile politički profil: Zdravko Krivokapić na čelu koalicije DF-a, SNP-a, Prave Crne Gore i Narodnog pokreta!»։ Borba (բոսնիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին։ Վերցված է 2020-08-02
- ↑ «Krivokapić podnio ostavku na mjesto izvršnog direktora NVO, jer ide na čelo opozicione liste»։ vijesti.me (սերբերեն)։ Վերցված է 2020-08-02
|