Զդենկո Հանս Սկրաուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զդենկո Հանս Սկրաուպ
չեխ․՝ Zdenko Hans Skraup
Zdenko Hans Skraup (1850-1910).jpg
Ծնվել էմարտի 3, 1850(1850-03-03)[1][2][3][4]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Lands of the Bohemian Crown, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][4]
Մահացել էսեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3][4] (60 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունքիմիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Գրացի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՉեխիայի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն
Եղել է գիտական ղեկավարFriedrich Adolf Paneth?
ՊարգևներԼիբենի մրցանակ
Zdenko Hans Skraup Վիքիպահեստում


Զդենկո Հանս Սկրաուպ (չեխ․՝ Zdenko Hans Skraup, մարտի 3, 1850(1850-03-03)[1][2][3][4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Lands of the Bohemian Crown, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][4] - սեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), չեխ և ավստրիացի քիմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զդենկո Հանս Սկրաուպը ծնվել է 1850 թվականի մարտին Պրահա քաղաքում[6][7]։ Բարձրագույն կրթություն ստացել է Չեխիայի տեխնիկական համալսարանում։

1886 թվականից մինչև 1906 թվականն աշխատել է Գրոզի համալսարանի քիմիայի ամբիոնում, որից հետո դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր[7]։

Նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել մարդկության համար թանկարժեք քինին ալկալոիդի արհեստական ստացման համար, որի, ինչպես նաև դրան մոտ այլ ալկալոիդների՝ ցինկոնինի, ցինկոնիդինի, քինինինի քիմիական կառուցվածքները Սկրաուպին հաջողվել է ստույգ սահմանել[8][9][10]։

Սկրաուպի աշխատանքը պիրիդինկարբոնատային թթուների մետամերմինի և քինոլինի սինթեզի բնագավառում նպաստել է հետերոցիկլիկ միացությունների հատկությունները լուսաբանելուն[8][11]։ Նա նաև ուսումնասիրել է ածխաջրեր և սպիտակուցներ, իսկ 1901 թվականին հայտնաբերել է ցելլոբիոզը[7]։

1886 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիայի կողմից արժանացել է Լիբենի մրցանակի։

Զդենկո Հանս Սկրաուպը մահացել է 1910 թվականի սեպտեմբերի 10-ին Վիեննա քաղաքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117425230 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Скрауп Зденко Ханс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Skraup, Zdenko Hans (գերմ.).
  7. 7,0 7,1 7,2 7,3 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  8. 8,0 8,1 «Скрауп, Зденко Иван»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  9. Большой Энциклопедический словарь. 2000.
  10. Энциклопедический словарь. 2009.
  11. Биографический словарь. 1998.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zdenko Hans Skraup // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. (գերմ.).
  • Hugo Schrötter. Dem Andenken an Zdenko Hans Skraup in alter treuer Freundschaft, Berichte der deutschen chemischen Gesellschaft, 43 (1917) 3683-3702. (գերմ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]