Զդենեկ Ֆիբիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զդենեկ Ֆիբիխ
Բնօրինակ անունչեխ․՝ Zdeněk Fibich
Ծնվել էդեկտեմբերի 21, 1850(1850-12-21)[1][2][3][…]
Všebořice, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4]
Երկիր Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][…] (49 տարեկան)
Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, երաժշտագետ, դրամատուրգ և խմբավար
Գործիքներերգեհոն
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԱմուսինԲեթի Ֆիբիխովա
Պարգևներ
 Zdeněk Fibich Վիքիպահեստում

Զդենեկ Ֆիբիխ (չեխ.՝ Zdeněk Fibich, դեկտեմբերի 21, 1850(1850-12-21)[1][2][3][…], Všebořice, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4] - հոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][…], Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]), չեխ կոմպոզիտոր։ Չեխական երաժշտության ամենախոշոր դեմքերից մեկը Բեդրժիխ Սմետանայից և Անտոնին Դվորժակից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է անտառապահ Յան Ֆիբիխի ընտանիքում։ Մայրը՝ Մարիա Ռյոմիշը ծագումով ավստրիական զարգացած ընտանիքից էր և 1857 թվականին պատանի Զդենեկին սկսեց ուսուցանել դաշնամուր նվագել։ Հետագա կրթությունը Ֆիբիխն ստացավ Վիեննայում (մինչև 1863), ապա՝ Պրահայում։ Նրա առաջին ստեղծագործությունները եղել են երգեր և դաշնամուրային պիեսներ, լարային քառյակի ուրվագրեր, սիմֆոնիա։ 1865―1867 թվականներին Ֆիբիխը կատարելագործվեց Լայպցիգի կոնսերվատորիայում Իգնաց Մոշելեսի (դաշնամուր), Սալոմոն Յադասսոնի և Է. Ֆ. Ռիխտերի (երաժշտության տեսություն) մոտ։ Յադասսոնը նրա մոտ հետաքրքրություն առաջ բերեց բազմաձայնության և Բախի երաժշտության հանդեպ։ Լայպցիգում Ֆիբիխը գրեց երգերի շարք, g-moll երկրորդ սիմֆոնիան և երեք օպերա։ 1868 թվականին երիտասարդ երաժիշտն ուղևորվեց Փարիզ, իսկ մեկ տարի անց՝ Մանհեյմ, որտեղ ավարտեց իր կրթությունը դիրիժոր Վինցենց Լախների մոտ։ 1871 թվականին Ֆիբիխն ապրում և աշխատում էր Պրահայում։ 1873 թվականի փետրվարին նա ամուսնացավ Ռուժենա Խանուշովայի հետ, իսկ սեպտեմբերին նշանակվեց Վիլնյուսի երաժշտական ուսումնարանում որպես դասավանդող։ 1874 թվականին Պրահա վերադառնալուց անմիջապես հետո Խանուշովան մահացավ, իսկ 1875 թվականի ամռանը Ֆիբիխն ամուսնացավ նրա ավագ քրոջ՝ օպերային երգչուհի Բեթիի հետ, որը հետագայում մի շարք դերեր կատարեց կոմպոզիտորի օպերաներում։

1875―1881 թվականներին Ֆիբիխը երգչախմբի ղեկավար աշխատեց Պրահայի օպերային թատրոններում (1878―1881 թվականներին նաև որպես ուղղափառ եկեղեցու երգչախմբավար), իսկ 1870-ականներին ամբողջովին նվիրեց իրեն ստեղծագործելուն՝ տալով նաև անհատական դասեր։ 1890-ականների գործերն ստեղծված են նրա երիտասարդ աշակերտուհի Անեժկա Շուլցովայի հետ հարաբերությունների ազդեցության տակ։ Շուլցովան գրել է կոմպոզիտորի վերջին երեք օպերաների լիբրետոնները, իսկ 1900 թվականին տպագրվեց նրա գիրքը՝ «Զդենեկ Ֆիբիխ. երաժշտական ուրվագիծ»։

1899 թվականին Ֆիբիխը վերադարձավ ակտիվ երաժշտական-հասարակական կյանք՝ դառնալով Չեխական ազգային օպերայի խաղացանկի խորհրդատու, սակայն 1900 թվականին մահացավ թոքաբորբից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիբիխը չեխական երաժշտության ռոմատիզմի ուղղության ներկայացուցիչ է։ Նրա վաղ ստեղծագործությունները գերմանական ռոմանտիզմի ազդեցությամբ են, մասնավորապես՝ Ռոբերտ Շումանի։ Իր օպերաներում Ֆիբիխը զարգացրել է Սմետանայի ավանդույթները (ազգային սյուժեներ, շարադրանքի ռեալիզմ)՝ համադրելով դրանք հունգարական երաժշտակա դրամատուրգիայի մասշտաբայնությունը։ Ֆիբիխի գրչին են պատկանում տասը օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ դաշնամուրային և կամերային ստեղծագործություններ, երգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hudec, Vladimír. Zdeněk Fibich. Prague: SPN, t. MTZ, Olomouc, 1971.
  • Hudec, Vladimír. Zdenek Fibich. Tematicky katalog / Thematisches Verzeichnis. Prague: Editio Bärenreiter, 2002. ISBN 80-86385-10-8. pp. 850. Thematic catalogue, text in Czech, German and English.
  • Jiránek, Jaroslav. Zdenek Fibich. Prague: Státní hudební vydavatelství, 1963.
  • Some of this information is paraphrased from the Fibich entry in the Oxford Concise Dictionary of Music (Michael Kennedy, ed., 4th ed., 1996, revised 2004. ISBN 0-19-860884-5. Oxford, New York, Oxford University Press) and from reviews of recordings of the works listed in music journals (especially the Moods, Impressions and Reminiscences cycle.)
  • Opolis, Renz. Zdenek Fibich-The Chamber Music, The Chamber Music Journal, ISSN 1525-1726, Vol.XVI Nos.1–3, 2005, Riverwoods, Illinois (The author & The Chamber Music Journal have released the above information which appears in their article under the terms of the GNU License. Some of this information also appears on the website of Edition Silvertrust)
  • Locke, Brian S. Opera and Ideology in Prague: Polemics and Practice at the National Theater, 1900–1938 (Rochester, N.Y.: Boydell & Brewer, 2006)
  • Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1973―1982. (ռուս.)
  • Бэлза И. Ф. Очерки развития чешской музыкальной классики. — М.; Л., 1951. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենեկ Ֆիբիխ» հոդվածին։