Զգայական դեպրիվացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զգայական դեպրիվացիա (լատին․՝ sensus — զգայություն և լատին․՝ deprivatio — կորուստ, զրկում բառերից[1]), արտաքին ազդեցության մասնակի կամ ամբողջական դադարեցում մեկ կամ մի քանի զգայարանների վրա, որը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգ նյարդային իմպուլսների հոսքի նվազմանը[1]։ Զգայական դեպրիվացիան կարող է ի հայտ գալ փակ տարածությունում անձնակազմի մեկուսացման դեպքում (սուզանավում, տիեզերանավում և այլն)[1]։

Դեպրիվացիայի պարզագույն միջոցներից են աչքակապը կամ ականջի համար նախատեսված խցանները, որոնք նվազեցնում կամ մեկուսացնում են ազդեցությունը տեսողության կամ լսողության վրա, միևնույն ժամանակ, ավելի բարդ միջոցները կաորղ են «անջատել» հոտառությունը, համը, շոշափելիքի զգացումը, ջերմային ընկալումը և հավասարակշռության օրգանները։ Զգայական դեպրիվացիան կիրառվում է ոչ ավանդական բժշկությունում, յոգայում, մեդիտացիայում, հոգեբանական գիտափորձերում (օրինակ՝ սենսորային դեպրիվացիայի խցիկ), նաև ԲԴՍՄ խաղերում և խոշտանգումներում։

Սենսորային դեպրիվացիայի կարճ շրջանները մարդու վրա ունենում են հանգստացնող ազդեցություն, այն դեպքում, երբ արտաքին գրգռիչների երկարաժամկետ զրկումը կարող է հանգեցնել տագնապի, զգայապատրանքների, դեպրեսիայի, ասոցիալ վարքի[2][3][4], որն այնուհետև կարող է առաջացնել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Սենսորային դեպրիվացիայի խցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայական դեպրիվացիայի խցիկը ձայնային և անլուսաթափանց խցիկ է, որտեղ մարդը լողում է աղի ջրում, որի խտությունը հավասար է մարմնի խտությանը և ջերմությունը շատ մոտ է մարմնի ջերմաստիճանին։ Այդ խցիկը՝ զգայական դեպրիվացիայի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով, առաջին անգամ օգտագործել է Ջոն Լիլին՝ 1954 թվականին։ Այդպիսի խցիկները նաև օգտագործվում են մեդիտացիայի, լիցքաթափման և ոչ ավանդական բժշկությունում։

Կոլումբիայի բրիտասնական համալսարանից Պիտեր Սյուդֆելդը և Ռոդերիկ Բորին 1970-ականներին ուսումնասիրեցին զգայական դեպրիվացիայի խցիկի թերապևտիկ կիրառությունը։ Նրանաց տեխնիկան անվանվեց «Սահմանափակ միջավայրային ստիմուլյացիայի թերապիա» (Restricted Environmental Stimulation Therapy, REST)։

Զգայական դեպրիվացիայի առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայական դեպրիվացիան ակտիվորեն կիրառվում է որպես շատ հուզական վիճակների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց։ Դրանցից առավել տարածված են․

Որորշ վարժություններ, մշակված տարբեր դպրոցների կողմից, օգտագործում են դեպրիվացիան՝ անձի շտկման նպատակով։ Փակ աչքեր, լուռ, մեկուսացված տեղ, անշարժ դիրք, մենակեցություն․ դրանք բոլորը զգայական դեպրիվացիայի տարատեսականեր են, որոնք կիրառվում են ինքնազարգացման տարբեր գործընթացներում[6]։

Բացասական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայական դեպրիվացիայում գտնվելու ժամանակահատվածի մեծացման հետ մեկտեղ՝ անկայուն հոգեկան գործունեության փուլում ի հայտ է գալիս հուզական անկայունություն, որը հանգեցնում է տրամադրության անկման (դեպրեսիա, ապատիա)։

Որքան դաժան են զգայական դեպրիվացիայի պայմանները, այնքան արագ են խախտվում մտածողության գործընթացները, ինչը հանգեցնում է ինչ-որ բանի վրա կենտրանանալու անհնարաությանը, հետևաբար՝ դժվարեցնում է խնդիրները վերլուծելու կարողությունը։ Ֆիքսում են էքստրապոլյացիան և ոչ բարդ մտավոր գործողությունների արտադրողակաությունը[7]։

Ժամանակաի մեծացման դեպքում էյդետիզմի պատկերացումները կարող են դուրս գալ ակտուալ «ես»-ի հսկողությունից և հանդես գալ որպես հալյուցինացիա[7]։

Ռիսկի գործոնները՝ երեխաների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսելով երեխաների դեպրիվացիայի մասին, ենթադրվում է զգայունության խանգարում։ Երեխաների մոտ այն կարող է առաջացնել մտավոր հետամնացություն։ Հաճախ հանդիպում է տեսողական և լսողական դեպրիվացիա։

Երեխաները, ովքեր դաստիարակվում են գիշերօթիկ դպրոցներում, չունեն ընտանիք հակված են զգալու նոր տպավորությունների անբավարարվածություն, քանի որ միշտ գտնվում են միևնույն պայմաններում։ Երեխաների մոտ զգայական դեպրիվացիան կարող է հանգեցնել շարժողական ունակությունների, մտավոր և խոսքային ոչ լիարժեք զարգացման[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Сенсорная депривация // Советская военная энциклопедия. — М.: Военное издательство Минобороны СССР, 1980. — Т. 7. — С. 325.
  2. Stuart Grassian Psychiatric effects of solitary confinement Արխիվացված 2011-09-29 Wayback Machine, September 1993, Madrid v. Gomez, 889F.Supp.1146.
  3. Karen Franklin Segregation Psychosis Արխիվացված 2010-10-05 Wayback Machine
  4. Harold I. Schwartz, Death Row Syndrome and Demoralization: Psychiatric Means to Social Policy Ends Արխիվացված 2009-01-26 Wayback Machine J Am Acad Psychiatry Law 33:2:153-155 (2005)
  5. «Сенсорная депривация: как повысить свой творческий потенциал и очистить разум?» (ռուսերեն). lpgenerator.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Что такое Сенсорная депривация? Сенсорная депривация — это… Самопознание.ру». samopoznanie.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  7. 7,0 7,1 «Сенсорная депривация - описание». psyfactor.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Сенсорная депривация: что это такое, симптомы и лечение» (ռուսերեն). depressio.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.