Jump to content

Զբոսաշրջությունը Շրի Լանկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոտնացուպիկային ձկնորսությունը Շրի Լանկայի ավանդական ձկնորսական մեթոդներից է: Այս ձևով ձկնորսություն չիկարող գտնվել աշխարհում ցանկացած այլ մասում:

Զբոսաշրջությունը Շրի Լանկայում, երկրի տնտեսության ճյուղ, որն արագ տեմպերով աճում է։ Դարեր շարունակ Շրի Լանկան սիրված և հայտնի վայր է եղել արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Հայտնի չինացի ճանապարհորդ Ֆա-Հիենը Շրի Լանկա է ուղևորվել 4-րդ դարի վերջին։ Տասներկուերորդ դարում իտալացի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն պնդում էր, որ Շրի Լանկա «աշխարհի լավագույն կղզին» է[1][2]։ Նկատի ունենալով նրա հետաքրքրաշարժ գեղեցկությունը և հարուստ մշակութային ժառանգությունը` Շրի Լանկան աշխարհում լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկն է համարվում։

2012 թվականին Աշխարհի տոների գրասենյակը հայտարարել է, որ Շրի Շանկան արձակուրդները անցկացնելու լավագույն վայրն աշխարհում[3]։ 2013 թվականին հանրաճանաչ ճամփորդական ուղեցույց Lonely Planet-ը Շրի Լանկան անվանել է որպես 2013 թվականի լավագույն զբոսաշրջային վայր[4]։ Ինչպես հայտնում է Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության զեկույցը, 2015 թվականի տվյալների համաձայն` Շրի Լանկան 141 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը[5]։

Զբոսաշրջության պլանավորում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոն 2015 թվականին աշխարհի ամենաարագ աճող տուրիստական քաղաքն էր:[6]
Սամադհիի արձանը Պոլոննարուվա Գալ Վիհարայում:

Զբոսաշրջության զարգացման կառավարության նախագծերը թվագրվում են 1937 թվականին, երբ ստեղծվել է Ցեյլոն զբոսաշրջային բյուրոն[7]։ Սակայն, այն փակվել է 1939 թվականի սեպտեմբերի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Շրի Լանկայի անկախությունից հետո զբոսաշրջությանը հերթական անգամ զարկ է տրվում:Զբոսաշրջության ոլորտի ավելի շատ ձևական ճանաչման համար երկիրը ուժի մեջ է մտցրել № 10 ակտը (1966)[8]։ Սա նախատեսված էր Ցեյլնոնի զբոսաշրջային խորհրդի օրենսդրության ստեղծման համար։ Այդ ժամանակից ի վեր Ցեյլնի զբոսաշրջային խուրհուրդը գործում է որպես պետական գործակալություն, որը պատասխանատու է Շրի Լանկայի զարգացման և առաջխաղացման ոլորտի գործերում։

2007 թվականի հոկտեմբերին ըստ զբոսաշրջության No. 38 ակտի 2 բաժնի, Շրի Լանկայի տուրիստական խուրհուրդը (Ակտ No 10, 1966 թվական) փոխվեց Շրի Լանկայի տուրիստական զարգամցման մարմնի (SLTDA)[9]:

Զբոսաշրջային ժամանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ կառավարությունը որոշեց 1966 թվականին Ցեյլոն տուրիստական բյուրոյի կողմից զարգացնել տուրիստական սեկտորը որպես երկրի տնտեսության առանձին ճյուղ, Շրի Լանկա այցելեցին 18,969 օտարերկյա զբոսաշրջիկ։ Միտում կար մինչև 1982 թվականը զարգացնել ոլորտը, բացառությամբ 1971 թվականի։ 1976 թվականի 1982 թվականի միջակայքում զբոսաշրջային ժամանումներն աճել են 24 տոկոսով։ 1982 թվականի զբոսաշրջային շարժումը ցույց տվեց, որ կար թվի ուշագրավ աճ. ժամանումների քանակը հասել է 407,230-ի[10]։ Բայց և այնպես, 1983 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ զբոսաշրջային ժամանումների թիվը նվազել և լճացել է։

Քաղաքացիական պատերազմը, որը տևել է ավելի քան 25 տարի, վերջացել է 2009 թվականին. LTTE անջատողականները պարտվեցին կառավարական ուժերին։ 2009 թվականին զբոսաշրջային ժամանումները հասել է 448,000 հազարի, իսկ 2015 թվականին՝ 1,798,380-ի, որը ցույց է տալիս, որ վեց տարում գրանցվել է 300 տոկոս աճ[11]։

2016 թվականին կարճ ժամանակով Շրի Լանկա այցելած պետությունները բերված են ստորև.[12]
Հորիզոնական Երկիր Թիվ
1 Հնդկաստան Հնդկաստան 356,729
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 271,577
3 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 188,159
4 Գերմանիա Գերմանիա 133,275
5 Ֆրանսիա Ֆրանսիա 96,440
6 Մալդիվներ Մալդիվներ 95,167
7 Ավստրալիա Ավստրալիա 74,496
8 Ռուսաստան Ռուսաստան 58,176
9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 54,254
10 Կանադա Կանադա 44,122
Ընդհանուր 2,050,832

Ներքին զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկայում կա ներքին զբոսաշրջությամբ զբաղելվու զգալի շատ էքսկուրսիաներ։ 2014 թվականին վեց միլիոն շրիլանկացիներ շրջագայել երկրի ներսում ներքին որպես ներքին զբոսաշրջիկներ[13]։ Տեղի զբոսաշրջիկների ճանապարհորդելու հիմնական նպատակներն են ուխտագնացությունը, ընտանեկան տոները, ուսումնասիրական աշխատանքներն ու տեսարժան վայրերի այցելությունը։ Ներքին զբոսաշրջության հիմնական ճյուղերն են Անուրադհապուրան, Կատարագաման, Կանդին, Ադամով Պիկը, Նուվարա-Էլիան, Սիգիրիան, Պոլոննարուվան և Դամբուլլան։ Ներքին տուրիզմը նկատելի է դառնում պրոցական արձակուրդների և հանգստյան օրերի ժամանակ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստական տեսարժան վայրեր դասակարգվում են որպես բնական կամ մարդածին։ Բնական տեսարժան վայրերը ներառում են բնության գծեր, բուսական և կենդանական աշխարհ, և վայրեր, որոնք ունեն հաճելի կլիմա։ Գեոտուրիզմի վայրերը կարող են ընդգրկվել նաև այս կատեգորիայում. մարդածին տեսարժան վայրերը ներառում հնագիտական և մշակութային տեսարժան վայրեր, պատմական և կրոնական վայրեր, որոնք ներկայացնում են ժողովրդական բանահյուսությունը և արվեստը, ձեռարվեստը և արտեֆակտները։

Վայրի բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր փոքր չափսերի, Շրի Լանկան ունի կենսաբազմազանության և բնության ռեսուրսների բարձր մակարդակ ունի[14]։ Կենդանական և բուսական աշխարհի շատ տեսակներ բնորոշ են միայն Շրի Լանկային։

Շրի Լանկայի մակերեսի 13%-ը զբաղեցնում են Բնության պահպանվող տարածքները (WLPAs), որոնք ներկայումս գերազանցում են ընդհանուր տարածք 8500 կմ2-ին[15]։ Տարածքի մոտավորապես 7%-ը կազմում է ազգային պարկերը, որոնց տարածքները հանրությանը թույլ է տվել տեսնել և ուսումնասիրել բնությունը։ Շրի Լանկայի ազգային պարկերը զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է։

Շրի Լանկայի ազգային պարկերի ցանկ
Ադամի կամուրջ · Անգամմեդիլլա · Բունդալա ·Չունդիկկուլամ ·Դելֆթ ·Գալ Օյա ·Յալլա և այլն

Մշակույթ և այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլոմբոյի ազգային թանգարանը, հիմնադրվել է 1877 թվականին:
Թեյի տուրիզմը Շրի Լանկայում զբոսաշրջության նոր ճյուղ է, որն արդեն լայն կիրառվում է երկրում[16]:

Մշակութային զբոսաշրջությունը ներառում տուրիզմ քաղաքային բնակավայրերում, մասնավորապես պատմական կամ խոշոր քաղաքներում և դրանցում գտնվող մշակութային օբյեկտները, ինչպիսիք են թատրոններն ու թանգարաններ։

Թանգարաններ և թատրոններ - Ներկայումս չորս ազգային թանգարաններ[17] և 26 հնագիտական թանգարաններ[18] են ստեղծվել Շրի Լանկայում։ Ազգային թանգարանները վերահսկվում են Ազգային թանգարանների վարչության կողմից, իսկ հնագիտական թանգարաններ՝ Հնագիտության վարչության կողմից։ Թանգարաններից բացի, Շրի Լանկայում կան նաև մեծ թվով թատրոններ։

Փառատոններ - Շրի Լանկան մուլտի-մշակութային երկիր է, որտեղ տարբեր համայնքներով նշվում են բազմաթիվ տարբեր փառատոններ։ Խոշոր փառատոններից մի քանիսն են՝ Սիհալա և Տամիլի Ամանորյա տոնակատարությունները, Վեսակ փառատոնը, Սուրբ Ծնունդ, Ռամադան փառատոնը, Թայի Պոնգալը, և Գալլե գրական փառատոնը։

Կատարողական արվեստ - Շրի Լանկայում կան հիմնականում երեք ավանդական պարի ձևեր. Կանդյան պարերը, երկրի ներքևի պարերը, և Սաբարագամուվա պարերը։ Թեև Շրի Լանկայի համար առանձնահատուկ պար չի հանդիսանում «Բհարատանյամ»-ը, որը ծագել է Հնդկաստանում, սակայն այն հանտի է նաև Շրի Լանկայում, և հատկախես երկրի Թամիլական համաքներում։

Ուտելիքներ - Շրի Լանկայի խոհանոցի վրա ազդել են բազմաթիվ պատմական, մշակութային և այլ գործոններ։ Բրինձը երկրի հիմնական արտադրանքն է։

Շրի Լանկան լինելով աշխարհում խոշորագույն թեյ արտադրող երկրներից մեկը (Հնդկաստանից և Չինաստանից հետո), հայտնի է իր ոչ ավանդական թեյի արտադրությամբ։ Թեյը ներմուծվել է երկիր բրիտանացիների կողմից, ովքեր երկիրն անվանում են "Ցեյլոն": Անարատ Ցեյլոն թեյը ամբողջ աշխարհում համարվում է լավագույն թեյերից մեկը։

Արհեստներ - Շրի Լանկայում առկա են տարբեր տեսակի արհեստներ, որոնցից են կավագործությունը, արծաթագործությունը, արույրե ձուլվածքների պատրաստումը, կերամիկական խեցեղենը, բամբուկի արտադրությունը, խեցեղենը, բատիկան, փղոսկրերի արտադրությունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sri Lanka - Facts». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Sri Lanka: an island paradise». The Times. 2012 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Holiday Costs Barometer 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  4. «Best in Travel 2013 - Top 10 countries». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «Travel and Tourism Competitiveness Report 2015 - Sri Lanka». weforum.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «10 most popular cities for travelers in 2015». CNN. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Overview». Sri Lanka Tourism Development Authority. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «History at SLTDA». Sri Lanka Tourism Development Authority. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «Sri Lanka Tourism Development Authority». Sri Lanka Tourism Development Authority. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. «Overview of Tourism Industry In Sri Lanka». Sri Lanka Tourism Development Authority. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Post-civil war, Sri Lanka's tourism industry having one great run». The Hindu. 2016 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «TOURIST ARRIVALS BY COUNTRY OF RESIDENCE 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  13. «Six million tourists travel within Sri Lanka». The Sunday Times. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Wildlife tourism in Sri Lanka». www.ft.lk. 2012 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. «Overview». Department of Wildlife Conservation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Promoting tea tourism». Sunday Observer (Sri Lanka). 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. «Department of National Museums». Department of National Museums. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. «Museums». Department of Archaeology. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]