Զբոսաշրջությունը Նիդերլանդներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինդերդեյքի ալրաղացները

Զբոսաշրջությունը Նիդերլանդներում համարվում է կարևոր տնտեսական ոլորտ։ Մոտավորապես 10 միլիոն օտարերկրացիներ ամեն տարի այցելում են Նիդերլանդներ ՝ հիմնականում Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիակայի Միացյալ Նահանգներից և Բելգիայից։ Նիդերլանդները Շենգեն գոտու մաս է կազմում։

Կյոկենհոֆ այգու ծաղիկները

Զբոսաշրջիկներին գրավում է մայրաքաղաք Ամստերդամը, որտեղ կան ոչ միայն հարուստ մշակութային և պատմական հուշարձաններ (Վան Գոգի թանգարան, Նիդերլանդների պետական թանգարան, Ռեմբրանդտի տուն-թանգարան և Աննա Ֆրանկի տունը), այլ նաև այնպիսի վայրեր, ինչպիսիք են Դե Վալլենը (կարմիր լապտերների թաղամաս) և տարբեր սրճարանները, որտեղ ազատ վաճառվում է կանեփ և այլ թույլ թմրանյութեր, որոնք արգելված են եվրոպական այլ երկրներում։

Հաագան՝ միապետի և կառավարության նստավայրը, հայտնի է իր ճարտարապետությամբ և Մադյուրոդամ մանրակերտ քաղաքով։

Ռոտերդամն աշխարհի խոշորագույն նավահանգիստն է՝ հայտնի իր խանութներով և գեղեցիկ տեսարաններով։ Դելֆտը և Ուտրեխտը 17-րդ դարի Նիդերլանդների ամենահարուստ առևտրային քաղաքներից էին։ Հարավում զբոսաշրջիկներին գրավում է ամենահին (հռոմեական) քաղաքներից մեկը` Մաաստրիխտը, հին Վալկենբուրխ ան դե Խեուլը, որը գտնվում է գեղատեսիլ լանդշաֆտի և Բենիլյուքսի ամենամեծ զբոսայգու մոտ ( Էֆտելինգ[1]

Հայտնի հոլանդական վարդակակաչներ կան Կյոկենհոֆ այգում, ալրաղացներ՝ Զանսե Սխանսում և Կինդերդեյքում։ Զբոսաշրջիկները այցելում են նաև Վոյլենդի և Մարկենի ավանդական ձկնորսական գյուղերը։ Նիդերլանդներից հայտնի հուշանվերներ են վարդակակաչների կոկոնները, Դելֆտի ճենապակին և կլոմպերը (փայտե կոշիկներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]